Տրամաբանական են այսօր առկա շնչառական վիրուսները. մոտենում է գրիպի սեզոնը

0-4 տարեկան երեխաներն առավել խոցելի են, նրանք ավելի շուտ են արձագանքում վիրուսային ազդակին, հաճախ են հիվանդանում սուր շնչառական վարակներով, քանի որ ունեն չձեւավորված իմունային համակարգ: Այս պատկերը միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է այդպես:

Այս մասին այսօր՝ «Գրիպի տարեկան աշխատաժողով»-ի ընթացքում նշեց «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Քանի որ մոտենում է գրիպի սեզոնը, աշխատաժողովի ընթացքում բանախոսները ներկայացրին նախորդ տարիների վարակների ցուցանիշները: Թեեւ, ներկա դրությամբ, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրության, չկա գրիպի վիրուսի շրջանառում, այնուամենայնիվ առկա է պարագրիպ, ադենովիրուս եւ այլ վարակներ:

«Տրամաբանական են այսօր առկա շնչառական վիրուսները, որովհետեւ երկիրը գնում է դեպի գրիպի սեզոն: Այս շրջանում, ինչպես նախորդ տարիների փորձն է հուշում, այլ շնչառական վարակները կարծես հետ են քաշվում եւ առաջ են գալիս գրիպի վիրուսները, ինչն էլ բերում է ծանր դեպքերի արձանագրմանը»,- իր խոսքում նշեց Լիանա Թորոսյանը՝ ավելացնելով, որ սուր շնչառական վարակներն ուղիղ համեմատական են եղանակները ցրտելուն, դպրոցները սկսվելուն, ակտիվ կոնտակտին փակ տարածության մեջ, քանի որ կա նաեւ օդակաթիլային վարակի  փոխանցման հնարավորություն:

Բանախոսը նշեց, որ այս տարի հունվարին մեզ մոտ վարակի բարձր ինտենսիվություն կար. նպաստող պայմանները շատ էին՝ Ամանորը, բնակչություն ակտիվ շփումները, շնչառական վարակների սեզոնայնությունը, շրջանառվող վիրուսի առանձնահատկությունները: Այդ ամսին թոքաբորբը հարաբերականորեն ցածր ցուցանիշներ ուներ, պատկերը փոխվեց փետրվար ամսին:

Ըստ Լիանա Թորոսյանի՝ մեզ մոտ սեզոնի ծանրությունը սկսվում է հունվարի վերջից եւ փետրվարի սկզբից, գրանցվում են ծանր շնչառական վարակներ, թոքաբորբեր: Բարդացման պատճառներից են ուշ դիմելիությունը, վիրուսի ակտիվ շրջանառությունը եւ այլն:

Համեմատելով նախորդ տարիների ցուցանիշներն այս տարվա հետ՝ ստացվում է, որ 2017-2018 թվականներին ավելի շատ սուր շնչառական վարակների դեպքեր գրանցվեցին: Այս տվյալները հայտնի են դառնում՝ պոլիկլինիկական հաստատություններին դիմելու արդյունքում: Ըստ տվյալների՝ նախորդ սեզոնի ժամանակ մեզ մոտ տարածված է եղել գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, որով սկսվել է սեզոնը եւ շարունակվել, չնայած 3-4-րդ շաբաթների ընթացքում գրանցվել է նաեւ H3N2 ենթատեսակը:

 «Գրիպի տարեկան աշխատաժողով»-ին մասնակցեցին ինչպես մարզերի, այնպես էլ Երեւանի բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաճարակաբաններ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ: Ներկա էին նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական եւ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2124 դիտում

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել