Երևան
12 °C
Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է հիասթափեցնել իր երկրպագուներին: Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի խմբային փուլի 2-րդ տուրում քիչ էր մնում՝ սեփական հարկի տակ պարտվեր համեստ «Բրյուգե»-ին: Խաղն ի վերջո ավարտվեց 2:2:
Առաջին խաղակեսից հետո «արքայական ակումբ»-ը պարտվում էր 0:2: Հյուրերն առջեւում էին Էմանուել Դենիսի դուբլի շնորհիվ: Նա աչքի էր ընկել 9 եւ 39-րդ րոպեներին: Ընդհանուր թիմը դժգույն տեսք ուներ, ու առաջին 45 րոպեներից հետո «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 2 փոփոխություն կատարեց: Հատկապես ուշադրություն գրավեց այն, որ խաղը չշարունակեց դարպասապահ Տիբո Կուրտուան, որին երկրպագուներն արդեն սուլում էին: Ճիշտ է, ավելի ուշ մարզիչը լրագրողներին իր որոշումը բացատրել է նրանով, որ ֆուտբոլիստն իրեն վատ է զգացել:
2-րդ կեսում մադրիդցիները փորձում էին ամեն ինչ անել՝ խայտառակությունից խուսափելու համար: 55-րդ րոպեին Սերխիո Ռամոսը խփեց առաջին պատասխան գնդակը: 84-րդ րոպեին «Բրյուգե»-ն մնաց 10 հոգով: Հյուրերի կազմից հեռացվեց Ռուդ Վորմերը: Հաջորդ րոպեին «Ռեալ»-ը հավասարեցրեց հաշիվը: Գոլն իր հաշվին գրանցեց Կազեմիրոն:
Այս խմբի մյուս խաղում ՊՍԺ-ը հյուրընկալվելիս հաղթեց «Գալաթասարա»-ին: Առավելության հասավ նվազագույն 1:0 հաշվով:
Գոլառատ ստացվեց օրվա կենտրոնական հանդիպումը: «Բավարիա»-ն ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեց «Թոթենհեմ»-ին՝ 7:2: Հաշիվը 12-րդ րոպեին բացեցին լոնդոնցիները Սոն Հին Մինի գոլի շնորհիվ: 3 րոպե անց Յոզուա Կիմիխը խփեց պատասխան գնդակը: 45-րդ րոպեին էլ Ռոբերտ Լեւանդովսկին առաջ մղեց մյունխենցիներին:
2-րդ կեսում «Բավարիա»-ն «քարը-քարի վրա չթողեց» մրցակցից: 53-րդ րոպեին Սերժ Գնաբրին ավելացրեց իր թիմի առավելությունը. 2 րոպե անց նա իր 2-րդ գոլը խփեց: 61-րդ րոպեին «Թոթենհեմ»-ը կասկածելի 11-մետրանոցի շնորհիվ 2:4 դարձրեց հաշիվը: Հարվածն իրացրեց Հարի Քեյնը: Հետագայում մրցավարը կարող էր 11-մետրանոց նշանակել նաեւ «Բավարիա»-ի օգտին, սակայն չարեց: Իսկ Գնաբրին այդ երեկո պոկեր ձեւակերպեց. նա եւս 2 անգամ գոլ խփեց 85 ու 88-րդ րոպեներին: Դրանց արանքում՝ 87-րդ րոպեին, դուբլ ձեւակերպեց Լեւանդովսկին:
B խմբի մյուս խաղում «Ցրվենա Զվեզդա»-ն հաղթեց «Օլիմպիակոս»-ին: Առավելության հասավ 3:1:
Օրվա մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ հաշիվները.
«Ատալանտա»-«Շախտյոր» 1:2
«Մանչեստեր Սիթի»-«Դինամո Զագրեբ» 2:0
«Յուվենտուս»-«Բայեր» 3:0
«Լոկոմոտիվ»-«Ատլետիկո» 0:2
Այսօր տեղի կունենան 2-րդ տուրի մնացած հանդիպումները: Դրանք են՝ «Գենկ»-«Նապոլի», «Սլավիա Պրահա»-«Բորուսիա Դորտմունդ», «Լիվերպուլ»-«Զալզբուրգ», «Բարսելոնա»-«Ինտեր», «Լայպցիգ»-«Լիոն», «Զենիթ»-«Բենֆիկա», «Լիլ»-«Չելսի», «Վալենսիա»-«Այաքս»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT