Երևան
12 °C
Երեք մեղադրյալներն իրենց ցուցմունքներում գրել են, որ կատարել են որոշակի չարաշահումներ, եւ այդ ցուցմունքներից հետո որոշվել է ՊՎԾ պետին ներգրավել այս գործընթացում։ Այս մասին այսօր՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՊՎԾ՝ լիազորությունները կասեցված ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։
Նա նշեց, որ եթե ՊՎԾ աշխատակիցներից ոմանք թույլ են տվել ենթադրյալ չարաշահումներ, դա դեռ չի նշանակում, որ ՊՎԾ պետը պետք է պատասխանատու լինի կամ նրա գործողություններում լինի հանցակազմ․
«Անձը պետք է տեղյակ լիներ իր աշխատակիցների գործողություններից, միայն այդ դեպքում վերադասը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ Որեւէ ցումցունքով չկա նման բան, որ Սանասարյանն այդ երեք անձանց սխեմաներից տեղեկացված է եղել։ Նրանց ցուցմունքներում նշված է եղել, որ իրենք են կազմել ներքին սխեմաները, իսկ Սանասարյանը բացարձակ տեղյակ չի եղել»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ Սանասարյանին վերաբերող միակ բանն այն է, որ գործով մեղադրյալ, ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանն իր ցուցմունքում գրել է, որ աշխատանքի ընդունվելիս Սանասարյանին տեղյակ է պահել իր բիզնեսի մասին։
Սանասարյանի պաշտպանը նշեց նաեւ, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ցուցմունքում գրել է, որ 2018 թվականի վերջին հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Սանասարյանի հետ, հայտնել, որ հեմոդիալիզի գնման տենդերին մասնակցել է մի ընկերություն, որը կապ ունի ՊՎԾ աշխատակիցների հետ, բայց լավ գնային առաջարկ է ներկայացրել։ Ըստ ցուցմունքի՝ Սանասարյանն իբրեւ պատասխանել է, որ ճշտումներ է արել եւ փաստաթղթային խնդիր չկա։
Պաշտպանի պնդմամբ՝ Սամվել Ադյանի եւ Արսեն Թորոսյանի ցուցմունքները կեղծ են, բայց եթե նույնիսկ այդ ցուցմունքները հիմք ընդունվեն, ապա Սանասարյանի գործողություններում հանցակազմ չկա։ Սարդարյանը պարզաբանեց, որ Սամվել Ադյանը Դավիթ Սանասարյանին հայտնել է, որ ունի բիզնես, Սանասարյանն էլ պատասխանել է, որ իրավաբանական առումով չպիտի այդպիսի բան լինի՝ նկատի ունենալով, որ բիզնեսը պետք է հանձնված լինի հավատարմագրային կառավարմամբ, սակայն Ադյանը հասկացել է, թե կարող է ունենալ բիզնես, միայն փաստաթղթերով դա չերեւա․
«Ադյանն իր ցուցմունքում նույնիսկ գրել է, թե իր մոտ տպավորություն էր, որ Սանասարյանը ոչ միայն տեղյակ է, որ իր ֆիրմայով է մասնակցում մրցույթին, այլ նաեւ վարչապետն է տեղյակ։ Պարոն Ադյանի անմեղության կանխավարկածը հարգում եմ, բայց կարծում եմ՝ ունի ընկալման խնդիր, որովհետեւ ի՞նչ է նշանակում դա. մարդիկ պայքարում են կոռուպցիայի դեմ ու տեղյակ են սրանից, խնդիր չե՞ն տեսնում։ Սամվել Ադյանը գրել է, որ ինքը, պետության շահով քողարկված, ներկայացրել է իր անձնական շահը։ Ի դեպ, Ադյանի ցուցմունքները հակասություններ ունեն մյուս վկաների ցուցմունքների հետ, քանի որ Ադյանը մյուսներին ասել է, թե Սանասարյանն ամեն ինչից տեղյակ է։ Իսկ Սանասարյանը վկայի ներկայությամբ ասել է, որ եթե պարզվի՝ ընկերությունն աշխատակիցների հետ կապ ունի, շատ խիստ պատժվելու են։ Ստացվում է՝ Ադյանն ուրիշ բան է ասել»,- ասաց պաշտպանը։
Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի ցուցմունքին՝ Արսեն Սարդարյանը ներկայացրեց, որ Սանասարյանի եւ Թորոսյանի ֆեյսբուքյան անձնական նամակագրության մեջ էլ երեւում է, որ իր պաշտպանյալը անհանգստացած է մենաշնորհային եւ բարձր գներով գնումներից, իսկ Թորոսյանն ընդունել է, որ հեմոդիալիզի գնման մրցույթն անցկացվել է օրենքի տառից դուրս, բայց բերել է փաստարկի, որ կա հանրության անդամների առողջության խնդիր, եւ եթե կոնկրետ ֆիրմայի պահանջը չընդունվի, կարող է վնաս լինել առողջությանը։ Սանասարյանն, ըստ պաշտպանի, այլ տարբերակ է առաջարկել։
«Իրավաբանորեն, եթե իրականում հիմք ընդունենք ցուցմունքը, որ դեռ 2018-ին Արսեն Թորոսյանը զանգել է, ասել՝ տենդերին մասնակցած ֆիրմայի հետ կապված խնդիր կա, դրանից հետո համոզվելով, որ փաստաթղթերը նորմալ են, ընթացքավորել է տենդերը: Նշանակում է, որ եթե եղել է հանցակազմ, ապա պարոն Թորոսյանն այդ հանցակազմին օժանդակողն է»,- ասաց Սանասարյանի պաշտպանը՝ հարց հնչեցնելով, թե ինչպես է ստացվում, որ խնդրից տեղյակ Դավիթ Սանասարյանի արարքում հանցակազմ կա, իսկ Արսեն Թորոսյանի գործողություններում՝ չկա․
«Ինչո՞ւ նույն հանգամանքների պայմաններում մեկի նկատմամբ քրեական հետապնդում կա, մյուսի նկատմամբ՝ ոչ»,- ասաց Սարդարյանը՝ նշելով, որ ակնհայտորեն հանցակազմ չկա, ուղղակի մտահոգիչ են Արսեն Թորոսյանի ցուցմունքները։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի եւ մյուսներին գործն արդեն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին: Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Մեղադրանք է առաջադրված նաեւ ՊՎԾ աշխատակիցներ Գևորգ Խաչատրյանին, Սամվել Ադյանին եւ վերջինիս մտերիմ Տարոն Ավետիսյանին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT