Երևան
12 °C
«Սանիթեք» ընկերությունն առայժմ չի մեկնաբանում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունը՝ ընկերության հետ կնքված պայմանագրերը միակողմանի խզելու մասին: «Սանիթեք»-ը կատարվածի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի քաղաքապետարանից պաշտոնական ծանուցում ստանալուց եւ դրան ծանոթանալուց հետո:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Սանիթեք» ընկերության մամուլի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը: «Ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դեռ չենք ստացել քաղաքապետարանի պաշտոնական ծանուցումը, որի հիման վրա էլ լինելու է մեր հայտարարությունը: Ստանալուց հետո՝ ողջամիտ ժամկետում, կհրապարակենք ընկերության հայտարարությունը»,- նշեց նա:
Երեւանի քաղաքապետարանն ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ ունեցած երկու պայմանագրերը: Տեղեկությունը երեւանցիներին ուղղված իր տեսաուղերձում առավոտյան հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Դեռ օգոստոսի 29-ից մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվում է միայն աղբահանության համայնքային հիմնարկը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նրանից հետաքրքրվեցինք, թե համայնքային հիմնարկը, որը, ի դեպ, ստեղծվել է այս տարվա ապրիլին, արդյոք բավարար ռեսուրսներ ունի՞ ամբողջ քաղաքի աղբահանությունն իրականացնելու համար, տեխնիկական միջոցներն ու աշխատուժը բավարարո՞ւմ են: Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ այս պահին համայնքային հիմնարկի միջոցները բավարարում են, բայց համալրման կարիք կա ու համալրումն ընթացքի մեջ է։
«Այսօր փոքր տարողությամբ 5 աղբատար է եկել, սպասվում է՝ եւս 15-ը: Բացի դրանից, մի քանի հազար աղբաման ենք ստանալու, որից շուրջ 1000-ը՝ մետաղական»,- ասաց նա: Վերջինիս փոխանցմամբ՝ քաղաքապետարանը շուտով ձեռք կբերի սանմաքրման եւ ձնամաքրման համար անհրաժեշտ տեխնիկա. «Անցած տարվանից ձեռքբերված 9-ը ձնամաքրման մեքենա ունենք: Այս տարվանը, ամենայն հավանականությամբ, կհասնի մինչեւ առաջին ձյունը»:
Հարցին, թե քաղաքապետարանը նախատեսո՞ւմ է «Սանիթեքի» փոխարեն նոր օպերատոր ներգրավել՝ համապատասխան մրցույթ հայտարարելով, թե՞ որոշվել է, որ աշխատանքների ամբողջ ծավալը մշտապես պետք է ստանձնի համայնքային հիմնարկը, մամուլի քարտուղարը դժվարացավ պատասխանել:
Ավելի վաղ Երեւանի քաղաքապետը հայտնել էր, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Նրա խոսքով՝ թերացումներն առավել ցայտուն էին դարձել 2018 թվականի ընթացքում եւ շարունակվել մինչեւ 2019 թվականի սեպտեմբերը:
Այս հանգամանքները պարզելու համար 2019 թվականի հունիսից Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն սկսել են «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաեւ գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը: Այն ավարտվել է օրեր առաջ. ուսումնասիրությունների արդյունքում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ ունեցած պայմանագրերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործընթացն իրականացվել է որպես խաղաղության գործնական արդյունք. ԱԱԾ-ն՝ Բաքվից վերադարձվածների մասին
«ԱՐՄՊԵՏՐՈԼ»-ի լցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել. կասեցվել է հեղուկացված գազի վաճառքը
Ասաց՝ Հայաստանում եմ՝ լավ եմ. Ավանեսյանը տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին, մանրամասներ հայտնել վիճակից. տեսանյութ
Ավարտվել է ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հանդիպումը Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարների հետ
Բաքվի բանտից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը Երևանի «Նորք Մարաշ» ԲԿ-ում է. Ավանեսյան
Որպես անհետ կորած որոնվում է Արթուր Հայրապետյանը
Շուտով երիտասարդներին կհրավիրենք դիսկոտեկի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ոչ գերիների վերադարձն են մարսում, ոչ էլ՝ կայացած խաղաղությունը. Չախոյանը՝ ընդդիմությանը
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը
Ասում էին՝ ուր եք փախչելու, իսկ հիմա չեն համակերպվում, ասում են՝ ոնց, դե էդ դեպքում կհարձակվենք ձեզ վրա
ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում. Reuters
Վարչապետը ծանոթացել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բարելավված պայմաններին
Քիչ պետություններ կարող են ոչ միայն ձևակերպել խաղաղությանն ուղղված օրակարգ, այլ այն վերածել գործընթացների
ՆԳՆ-ն արձագանքել է Իրանի դեսպանի՝ բողոքի ակցիաների անցկացմանը վերաբերող հայտարարությանը
TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթուղթը կարևոր քայլ է. Հաջիզադե
Սոլովյովի հայտարարության մեջ տեռորիզմի հատկանիշ կա, պետության համը պետք է զգան. Բլեյան. տեսանյութ
Խաղաղությունն աշխատում է, պտուղները տեսնում ենք ամեն օր. Թորոսյան. տեսանյութ
Սրբուհի Գալյանը Եգիպտոսի դեսպանին է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների գործընթացը
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման կրակային փուլին
Շարունալելու ենք աշխատել նույն պատասխանատվությամբ. Ղազարյանը՝ Բաքվից վերադարձածների մասին
Դիլիջանի ոլորանները՝ թռչնի թռիչքի բարձրությունից. տեսանյութ
Եթե Իրանում TRIPP-ի տեքստը լավ կարդան, կտեսնեն՝ այնտեղ հակաիրանական ոչինչ չկա. Ներսիսյան. տեսանյութ
Առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանից վերադարձված անձանց թեմային. Բաղդասարյան
Մարդիկ, որոնք պայքարում են խաղաղության դեմ, պայքարում են, որ Հայաստանը լինի փակուղային պետություն. Առաքելյան
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողություն. տեսանյութ
ՀՀ-ն դառնում է տարանցիկ երկիր, լուրջ նախագծի մաս. ինչ կլիներ, եթե ՀՀ-ն չմիանար TRIPP-ին. տեսանյութ
Մեր ժողովուրդը հավատացած է՝ խաղաղությունն այս տեսքն ունի, չնայած բոլոր գուժակներին՝ գնալու ենք միայն առաջ
Երանի բոլորը վերադարձած լինեին. Վագիֆ Խաչատրյանի դուստրը հոր վերադարձի մասին ընկերուհուց է իմացել
Մարմարաշեն գյուղում 14 տրանսպորտային միջոց է բախվել
Վիճաբանություն-ծեծկռտուք, կրակոց Երևանում. կան տուժածներ
Հարգելի՛ վարորդներ, եղեք զգոն. Գագիկ Սուրենյան
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Ինչ վիճակում են Բաքվից վերադարձածները. վարչապետը մանրամասներ է հայտնել
Հայտնաբերվել է զինվորի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին ՀՀ-ին. վարչապետ
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարի հետ
Զորամասերում հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին լուրը սուտ է. ՊՆ
Ապահովագրության շրջանակում 8-ից ավելի կանչ տվողների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն
TRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելու. Խանդանյան
Երևանի շքամուտքերից մեկում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ uեռական գործողություններ է կատարել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT