Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Դիլիջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել՝ նպաստառուների ցուցակում ընդգրկելու նպատակով քաղաքացիներից գումար պահանջելու և ստանալու, խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև Դիլիջան քաղաքի երեք բնակչի: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:
Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետը, որը 2012 թվականի հուլիսից զբաղեցրել է նշված պաշտոնը, սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու դիմաց, հովանավորչության և թողտվության համար, այն է՝ քաղաքացու կողմից սպառած էլեկտրաէներգիայի և գազի սահմանված քանակի գերազանցման հանգամանքը Դիլիջանի սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի նիստով հարթելու նպատակով, քաղաքացուց պահանջել և շորթմամբ ստացել է կաշառք՝ յուրաքանչյուր տարի երկու ամսվա սոցիալական նպաստի գումարի չափով՝ հակառակ դեպքում սպառնալով զրկել նպաստից:
Բացի այդ, Գործակալության պետը, տեղեկանալով, որ Դիլիջան քաղաքի մեկ այլ բնակիչ ցանկանում է ընդգրկվել ընտանեկան նպաստ ծրագրում և որ նրա անվամբ առկա են գրանցված ավտոմեքենաներ, վերջինիս հայտնել է, որ այդ պատճառով նա չի կարող օգտվել ծրագրից՝ միաժամանակ նրան ուղղորդելով ամուսնալուծվել կնոջից՝ ընտանեկան նպաստից օգտվելու հնարավորություն ստեղծելու համար: Քաղաքացին, փաստացի բնակվելով կնոջ հետ, ամուսնալուծվել է, կինը դիմում-հայտարարագրերում լրացրել է կեղծ տվյալներ՝ թաքցնելով իր և ամուսնու համատեղ բնակվելու ու փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: Իսկ Գործակալության պետը, քաջատեղյակ լինելով ներկայացված դիմում-հայտարարագրերում լրացված տեղեկությունների ակնհայտ կեղծ լինելու մասին, դրանց տվել է ընթացք՝ կնոջն ընդգրկելով Ծրագրում և հովանավորչության ու թողտվության համար պահանջելով և յուրաքանչյուր ամիս ստանալով ընտանեկան նպաստից որոշակի չափի գումար: Արդյունքում՝ 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում կնոջը տրամադրվել է ընտանեկան նպաստ՝ ընդհանուր 1.350.000 ՀՀ դրամ գումարի չափով, ինչը նա հափշտակել է՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գործակալության պետը խաբեությամբ գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու հարցում խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելով օժանդակել է Դիլիջան քաղաքի մեկ այլ բնակչի ևս:
Այսպես. Տավուշի մարզի բնակչուհին, ով ցանկացել է ընդգրկվել ընտանեկան նպաստ ծրագրում, սակայն իմանալով, որ ամուսնու անվամբ գրանցված ավտոմեքենաների պատճառով չի կարող օգտվել ընտանեկան նպաստ ծրագրից, Գործակալության պետի խորհրդով հաշվառվել է այլ հասցեում և խաբեությամբ գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ լրացրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող դիմում, որտեղ ներառել է կեղծ տեղեկություններ՝ թաքցնելով իր և ամուսնու համատեղ բնակվելու և փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ լինելու հանգամանքը: Գործակալության պետը, քաջատեղյակ լինելով կնոջ կողմից ներկայացված փաստաթղթերում լրացված տեղեկությունների ակնհայտ կեղծ լինելուն, դրանց տվել է ընթացք, որի հիման վրա կինը 2016 թվականի մարտից մինչև 2018 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացել է խոշոր չափերի՝ ընդհանուր 966.000 ՀՀ դրամի չափով ընտանեկան նպաստ, ինչը հափշտակել է՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):
Դիլիջան քաղաքի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ևս երկուսին՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Գործակալության պետի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ:
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել վերջիններիս պատկանող անշարժ և շարժական գույքի վրա:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Նշենք, որ ևս 4 մեղադրյալի մասով որոշում է կայացվել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` համաներման ակտի ուժով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT