Երևան
12 °C
Գյումրու Տիգրան Մեծ փողոցի բնակիչները թույլ չեն տալիս շարունակել փողոցում ընթացող շինաշխատանքները: Նրանք շինարարից եւ Գյումրու քաղաքապետարանից պահանջում են հեռացնել փողոցի եւ տարածքի շենքերի արտաքին տեսքը խաթարող երկաթե խանութ-կրպակը:

Ըստ բնակիչների՝ այն իրենց փողոցում է հայտնվել երկրաշարժից հետո, եղել է խանութ, բայց տեւական ժամանակ փակ է: Նրանք պահանջում են վերջապես մաքրել տարածքն ու այն դարձնել խաղահրապարակ շենքերում ապրող երեխաների համար: Խոստանում են շինարարին չթողնել աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի կարգավորվի:
«Ի՞նչխ որ սաղ հնեցին կարելի էր, հմի ըսիգ չի կարելի: Քաղաքապետը խոստացավ որ բդի հանվի, ապօրինի է, նախարարը նույնը ըսավ, հմի պատճառն ի՞նչ է, որ չի հանվի: Անձամբ տիրոջն էլ եմ մոտեցե: Ըսել եմ, եթե սեփական է, բեր, մեզի դակումենտը ցույց տուր, բայց ինքը փախավ: Եթե ապօրինի էլ չէ, սեփական է, թող էրտա քաղաքապետարան, իրա հարցերը լուծե: Բայց ըսիգ բդի հանվի, մեր երեխեքին խաղահրապարակ սարքվի: Անձամբ Սամվել Բալասանյանը խոստացել է, նախարարը խոստացել է»,- ՀԺ-ի հետ զրույցում հայտարարեցին տարածքի բնակիչները:
«Ախր ըսիգ հեչ բան չէ, ժաժքին դրել է ու հմի էլ փակ է: Կողքի հետ աշխատող խանութ կար, հանին, թափին, էս փակը մնաց տեղը, ընչի՞ որ: Էրեխեքն առավոտից իրիկուն շիբինների վրա են ու փողոցի մեջը»:
Շինարարարի աշխատանքը խոչընդոտող բնակիչները նաեւ նշեցին, որ խնդրահարույց տաղավարի տերը նախկին ոստիկան է, դրա համար էլ դեռ տեղում է մնացել:
Ըստ Գյումրու քաղաքապետարանի՝ տաղավարի հողատարածքը համայնքապատկան է: Կռվի պատճառ դարձած շինությունը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Արամ Մանուկյանին: Շինությունը քանդելու համար Գյումրու քաղաքապետարանը դատական հայց է ներկայացրել, որն առաջին ատյանի դատարանում լուծվել է՝ հօգուտ սեփականատիրոջ: Ներկա պահին քաղաքապետարանը բողոքարկել է դատարանի որոշումը: Սպասում են պատասխանին:
Բնակիչները եւս սպասում են, բայց ոչ թե դատարանի դրական կամ բացասական արձագանքին, այլ քաղաքապետարանի հստակ գործողություններին: Ասում են՝ եթե առաջիկա օրերին տաղավարը չհեռացվի տարածքից, փողոցը կփակեն, իսկ ասֆալտապատման մասին ո՛չ այսօր, ո՛չ հետագա օրերին խոսք լինել չի կարող:
Հիշեցնենք, որ սա հենց այն փողոցն է, որն անընդհատ հայտնվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում: Վերջերս էլ այստեղ շրջայց էր իրականացրել Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եւ այդ այցի ընթացքում էլ նկատել էր, որ նոր կառուցվող փողոցում չպետք է լինեն ժամանակավոր կացարաններ եւ տաղավարներ:
Ի դեպ, Գյումրու քաղաքապետարանն այս փողոցաշինական աշխատանքների ժամանակ հենց այս տարածքից յոթանասունից ավելի տնակ ու տաղավար է հեռացրել:
Միաժամանակ պետք է փաստել, որ Գյումրիում նոր կառուցվող մայթերում նոր տաղավարներ ու կրպակներ են հայտնվում: Նաեւ եղած հին տաղավարներն են մնացել տեղերում: Մայթերի կառուցումն ու սալիկապատումը շատ դեպքերում հարմարեցվում են այդ կրպակների դիրքին, լայնքին ու ձեւին:




Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT