Երևան
12 °C
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ համակարգի տեխնիկական հագեցվածության առումով խնդիրներ ունեն:
«Չենք թերագնահատում մեր հնարավորությունները, բայց միաժամանակ չենք գերագնահատում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ զարգացած երկրների համեմատ ՀՀ ԱԻՆ-ի տեխնիկական զինվածությունը նույնիսկ միջին մակարդակից ցածր է:
«Մինչեւ վերջերս ձեռքի պարզագույն գործիքներ չունեինք, սակայն ՀՀ կառավարության որոշմամբ գումար հատկացվեց, եւ մենք ձեռք բերեցինք։ Ձեռքի գործիքները շատ կարեւոր են, օրինակ՝ անտառային հրդեհների դեպքում մեքենայով չես հանգցնի»,– նշեց նա։
ԱԻ նախարարի խոսքով՝ տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից լավ է դոնորների կողմից ստացվածները. «Վերջինը ճապոնական ընկերությունից 18 հրշեջ մեքենա ստացանք, հիմա նոյեմբերին սպասում ենք եւս 22-ը։ Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք, պետք է 26 տեխնիկա մեզ տան»։
Ցոլակյանը նշեց, որ ԱԻՆ-ը հրդեհների դեմ պայքարելու համար մտադիր է ապագայում չորս ուղղաթիռ գնել Ռուսաստանից։
«Ուղղաթիռների վերաբերյալ մի քանի տարբերակ ենք քննարկել կառավարությունում։ Կարծես գտել ենք լավագույն լուծումը։ Առայժմ ոչ մի ժամկետ նշել չեմ կարող, բայց եթե ամեն ինչ դրական հունով ընթանա, մենք շուտով չորս ուղղաթիռ կունենանք»,- ասաց նախարարը։
Անցած տարի անտառային հրդեհների դեմ պայքարելու, ինչպես նաեւ տուժածներին տարհանելու համար ԱԻՆ-ն օգտագործել է սանավիացիայի ուղղաթիռները։ Նախարարի խոսքով` այդ մեքենաները համեմատաբար փոքր են, նախատեսված չեն հեռավոր թռիչքների համար։ Այդ պատճառով էլ որոշվել է ունենալ ուղղաթիռային սեփական ավիացիա, թեեւ դա թանկ հաճույք է։
Նախարարը նաեւ նշեց, որ աստիճանաբար լուծվում է հրշեջ-փրկարարական ծառայության մարզային ստորաբաժանումների տեխնիկական հագեցման հարցը։ Առայժմ դա հաջողվում է տեխնիկայի տեղափոխման հաշվին. որոշ մարզեր կստանան նորը, իսկ հինը կփոխանցեն մյուսներին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից
Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան
ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ
Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ
Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել
Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT