Երևան
12 °C
Հանրապետության հրապարակում մեկնարկել է WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացման համերգը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում ստեղծված WCIT նվագախումբը ազդարարեց համաժողովի մեկնարկը:
Համերգին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նվագախմբի երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որոնք նախկինում հյուրընկալել են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովները: Աննախադեպ ձեւաչափ ունեցող նվագախմբի համերգային ծրագրում ներառված են համաժողովը հյուրընկալած երկրները խորհրդանշող երաժշտական գործեր, հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից կազմված շարք։
Հայտնի ստեղծագործություններից բացի, WCIT նվագախումբը, առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանը, համերգին առաջին անգամ իրական ժամանակում կկատարի արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Արհեստական բանականությանը «սովորեցրել են» ստեղծագործել շարականի հիման վրա․ հայտնում է Արմենպրեսը։
WCIT համաշխարհային նվագախմբի ստեղծման գաղափարը պատկանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, որը նաեւ ղեկավարում է խումբը, եւ կյանքի է կոչվել WCIT-2019-ի կազմակերպիչների աջակցությամբ։
Հանրապետության Հրապարակում ընթացող համերգին ներկա են WCIT-2019 համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հիշեղնենք, հոկտեմբերի 6-9-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը։ Այն հյուրընկալվում է Հայաստանում կառավարության եւ մի շարք ՏՏ կազմակերպությունների աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Հայաստանում անցկացվող 23-րդ համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։
Այս տարի համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ»։ Թեման ընտրվել է դեռեւս հայտը ներկայացնելիս՝ 2014 թվականին: Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի եւ բարեկեցության, ապահովության եւ անվտանգության, ժողովրդավարության եւ մարդասիրության վրա: Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ Բանախոսների թվում են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, գործարար Ալեքսիս Օհանյանը, ՌԴ հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը, «GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը եւ մի շարք այլ համաշխարհային փորձագետներ: Իր մակարդակով սա առաջին համաշխարհային ՏՏ համաժողովն է, որը տեղի է ունենալու Հայաստանում: Հաշվի առնելով նաեւ այն ձգտումները, որը Հայաստանի կառավարությունը դրել է իր առաջ՝ Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների երկիր՝ սա լավ հնարավորություն է թե՛ կապեր հաստատելու, թե՛ գործընկերներ ձեռք բերելու եւ թե՛ Հայաստանում իրականացվող աշխատանքները ներկայացնելու համար: Այսպիսի միջոցառումների ժամանակ ՏՏ ոլորտի աշխարհի ամենախոշոր ընկերությունները, ինչպիսիք են «Գուգլ»-ը, «Ֆեյսբուք»-ը, «Մայքրոսոֆթ»-ը, ունենում են իրենց ներկայացուցիչները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT