Քիմը գիշերը ՀՀ ժամանելուց հետո գրել է, որ ուրախ է բոլորին տեսնելու համար, թեեւ ԶԼՄ-ների հետ չի շփվել

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել Հայաստան ժամանելուց հետո: «Ֆեյսբուք»-ի միջոցով նա հետեւորդներին տեղյակ է պահել, որ արդեն Հայաստանում է: Գրել է, որ գիշերը չի կարողանում քնել:

«Արդեն ժամը 3-ն է Հայաստանում, իսկ ես չեմ կարողանում քնել: Այնքան ուրախ եմ՝ այստեղ լինելու եւ բոլորին տեսնելու համար»,- գրել է նա:

Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի ու երեխաների հետ Հայաստան է ժամանել գիշերը, սակայն լրատվամիջոցների հետ չի շփվել: WCIT ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը հայտնել է՝ 16-ժամյա թռիչքից հետո նրանք հոգնած են եղել, երեխաներն էլ՝ քնած: Գրառումը, որ նա տեսել է մարդկանց ու ուրախ է դրա համար, 14 հազար արձագանք է ստացել, ունի 650-ից ավելի մեկնաբանություն, 115 անգամ էլ կիսվել են:

Սա Քիմ Քարդաշյանի 2-րդ այցն է Հայաստան: Առաջին անգամ նա եկել է 2015 թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն ժամանակ նրան ուղեկցում էր ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեստը, եւ կրտսեր քույրը՝ Քլոե Քարդաշյանը: Ավագ քույրը՝ Քորթնին, չէր կարողացել նրանց հետ գալ:

Քիմ Քարդաշյանն այստեղ է՝ մասնակցելու Երեւանում հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին (WCIT):

Մինչեւ այցը, նա «Ինստագրամ»-ում իր ու քրոջ լուսանկարն էր տեղադրել, նաեւ գրել, որ ուղեւորվում է Հայաստան:

Տպել
1496 դիտում

Ջաջուռ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ, գյուղի 13 բնակիչ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին

Անբարոյականությունը՝ քաղաքական պայքարի անվան տակ

Ֆրանսիան ու Գերմանիան առաջարկում են Թեհրանի միջուկային գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսել

Զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել է մարտական պատրաստության պարապմունք

«Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան համագործակցության հնարավորություններին

Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ոստիկանության ակադեմիայում

Դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի եւ մեղադրանքների համար. Հայրապետյան

Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները

Գնահատման կեղծ եզրակացությամբ պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպքով քրգործ է հարուցվել

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը բուհերում այլևս պարտադիր չի՞ լինի. ԿԳՄՍ-ն պարզաբանում է

Թուրքիան խոստանում է պատասխանել Թրամփի պատժամիջոցներին, ԱՄՆ-ը նշում՝ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները

Արմեն Գրիգորյանը ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին

Հայաստանը Ռուսաստանում գրանցել է ապրանքների ներմուծման ռեկերդային՝ 22% ցուցանիշ

Շուտով Երեւանից Միլան հնարավոր կլինի մեկնել 28 եվրոյով, Երեւանից Բեռլին՝ 40 եվրո 99 ցենտով. տոմսերն արդեն վաճառքում են

ՀՀ ոստիկանապետի ժ/պ-ի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին

Մխիթարյանը շարք կվերադառնա մոտ 1 շաբաթից

Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն. ՀՀ ԱԳՆ