Երևան
12 °C
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների նախարարների հանդիպումը, որտեղ ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նախարարը ողջունել է ներկաներին, հաջողություն մաղթել կազմակերպության նախագահությունը ստանձնած Հունաստանի գործընկերներին՝ տարածաշրջանում բազմակողմանի տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում:
Հակոբ Արշակյանը վերահաստատել է ՀՀ կառավարության նվիրվածությունը` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության սկզբունքներին և նպատակներին, ընդգծել Կառավարության վճռականությունը `սերտորեն համագործակցելու ՍԾՏՀԿ անդամ պետությունների, գործընկերների, շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի հավակնոտ նպատակները հնարավոր լինի վերածելու շոշափելի արդյունքների:
Հակոբ Արշակյանը խոսել է տեխնոլոգիական փոփոխությունների աննախադեպ տեմպերի և հասարակական կյանքի տարբեր բնագավառներում դրա ազդեցության մասին: Նրա խոսքով՝ միջազգային հանրության և յուրաքանչյուր երկրի համար այդ առաջխաղացումն օգտագործելը իրական ուղի է՝ խաղաղություն, առաջընթաց, կայուն զարգացում ապահովելու համար:
Նախարարը նշել է, որ Հայաստանը ՍԾՏՀԿ-ում Տեղեկատվական և հաղորդակցման հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է, որի աշխատանքներում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև կապերի հաստատումը բարձր տեխնոլոգիական ընկերությունների միջև:
Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տեսլականին։
Նա ընդգծել է այդ ուղղությամբ իրականացվող կամքն ու օրենսդրական փոփոխությունները, ինչի արդյունքում բարենպաստ պայմաններ են ստեղծվում ոլորտի առաջխաղացման, միջազգային ներդրումներ ապահովելու, տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման, նորաստեղծ ստարտափների գործունեությունը խթանելու ուղղությամբ:
Նախարարը խոսել է նաև տեխնոլոգիական ոլորտի հայկական ընկերությունների հաջողությունների մասին՝ առանձնացնելով արդեն համաշխարհային ճանաչման հասած Հայաստանի տեխնոլոգիական այնպիսի ընկերությունների գործունեությունը, ինչպիսիք են՝ «PicsArt»-ը, «Renderforest»-ը, «Softconstruct»-ը, «Joomag»-ը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Նախարարը տեղեկացրել է, որ «Թումո» կենտրոն բացելու ցանկություն են հայտնել Բուլղարիան, Գերմանիան և արդեն գործում են՝ Փարիզում, Մոսկվայում Լիբանանում ու մի շարք այլ երկրներում։
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՍԾՏՀԿ անդամ երկրների միջև կա համագործակցության լավ ներուժ և համատեղ ծրագրեր իրականացնելու լավ օրինակներ:
Ելույթ է ունեցել նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը (Հունաստան):
Նա նշել է, որ ուրախ է մասնակից լինելու և հետևելու, թե ինչ են ասում ամբողջ աշխարհից այստեղ եկած տեղեկատվական տեխնոլոգիաների առաջնորդները, փորձագետները, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները վերափոխել ու վերափոխում կյանքի ամեն մի բնագավառ։
Նա նաև ընդգծել է, որ տեխնոլոգիաներն ու նորարարությունները կարող են մեծ առավելություններ ունենալ տարածաշրջանային համագործակցության համար:
ՍԾՏՀ երկրների նախարարական պատվիրակները ներկայացրել են իրենց երկրների քաղաքական դիրքորոշումները քննարկվող թեմայի շուրջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT