Ապակենտրոնացման ուժը    

 Հոկտեմբերի 6-ին Հայստանում մեկնարկեց Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային ժողովը: Այն հիմնադրել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների դաշինքը, որը բաղկացած է շուրջ 83 երկրների տարբեր տեղեկատվական և հաղորդակցական ասոցիացիաներից՝ ներկայացնելով ոլորտի մոտ 90 տոկոսը: Կարելի է ասել, որ այս միջոցառումը ոլորտի ամենաթեժ համաշխարհային միջոցառումներից է:

1978 թվականից ի վեր, միջոցառումը անցկացվում է երկու տարին մեկ՝ տարբեր աշխարհամասերում: Այս միջոցառման ժամանակ ձեռնարկատերեր, ներդրողներ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, կառավարության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և էնտուզիաստներ հանդիպում են և օգտագործում իրենց տրված հնարավորությունը համագործակցելու, ոլորտի մարտահրավերները քննարկելու, ոլորտում եղած խնդիրները գնահատելու և ոլորտի հետագա ուղին քննարկելու համար: Այսպիսի միջոցառումները ազդարարում են համագործակցության սկիզբ տեղական և միջազգային կազմակերպությունների միջև: Համաժողովի ամբողջական շոշափելի ազդեցությունը ոլորտի վրա գնահատելը իհարկե՝ բարդ է: Բայց, տեղեկատվության ու գիտելիքների փոխանակումը, միջազգային ՏՏ հանրության հետ ծանոթություն ձեռք բերելը և այդ ծանոթությունը հետագայում համագործակցության վերածելը միանշանակ հանգեցնում են ոլորտի զարգացմանն ու աճին:

Այս տարվա համաժողովի թեման է. «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ»: Համաժողովի ընթացքում կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական տեխնոլոգիաները ազդում շահույթի, բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա:

Անհերքելի է տեղեկատվական տեխնոլոգիաների դրական ազդեցությունը ժամանակակից կյանքի որակի և բարեկեցության վրա, բայց նաև պետք է նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները իրենց հետ բերում են խնդիրներ, ինչպիսիք են՝ կիբերանվտանգությունը, արհեստական բանականության հետ առնչվող ռիսկերը, տվյալների կառավարումը, ապահովությունն ու գաղտնիությունը: Եւ իհարկե, այսպիսի համաժողովը լավ հնարավորություն է, որպեսզի ոլորտի առաջնորդներն ու մասնագետները գնահատեն ոլորտի ռիսկերն ու հասկանան հետագա մարտահրավերները:

Օրինակ՝ այսօր քննարկումներից մեկը արհեստական բանականության և ավտոմատացված համակարգերի՝ մարդկությանը պատճառած վնասի մասին էր: Արհեստական բանականությունը և ավտոմատացված համակարգերը ազատում են մարդկանց բարդագույն ֆիզիկական աշխատանքից, և այսօր արդեն շատ գործարաններ կարողանում են բարդ տեխնիկական, ֆիզիկական ուժ պահանջող աշխատանքները իրագործել ավտոմատացված համակարգերով և սարքավորումներով՝ գրանցելով առավել արդյունավետ արդյունքներ: Բայց նաև ֆորումի ժամանակ քննարկվեց այս ամենի արդյունքում մարդկությանը պատճառված վնասը: Ավտոմատացված սարքավորումները սպառնում են ավանդական աշխատուժին, գործարանի աշխատողներին և ինժեներներին թողնում առանց աշխատանք՝ բարձրացնելով գործազրկույթյան ցուցանիշը: Արհեստական բանականությունն ու ավտոմատացված համակարգերը նաև սպառնում են աղավաղել մարդկային որոշումներ կայացնելու գործընթացը և նվազեցնել մարդկային դատողության դերը:

Իհարկե, «Ապակենտրոնացման ուժը» խորագիրը սիմվոլիկ է, քանի որ 2018 թվականի հայկական հեղափոխությունը իրագործվեց հենց ապակենտրոնացումը որպես հիմնական մարտավարություն դարձնելով: Սակայն ավելի հետաքրքիր է, որ թեման ընտրվել է 2014 թվականինէ դեռևս համաշխարհային ժողովը Հայաստանում անցկացնելու հայտ ներկայացնելիս: Միջոցառման շրջանակներում ուղերձ հղվեց՝ շեշտվելով, որ կենտրոնում կարող է լինել յուրաքանչյուրը, եւ որ բոլորի ձայնը հասանելի է աշխարհին: Այսպիսով, տեղեկատվական տեխնոլոգիաները փոխում են նաև կարծրատիպերը. գտնվելով աշխարհի ցանկացած ծայրում, հնարավոր է լինել կենտրոնում:

Հատկանշական է, որ 2018 թվականից հետո, այսպիսի համաշխարհային միջոցառումները ավելի մեծ ու արդյունավետ ազդեցություն են թողնում Հայաստանի տնտեսական միջավայրի վրա: Նախկինում, որքան էլ Հայաստանը հաջողություններ գրանցեր համաշխարհային ցուցանիշներում, միջազգային աշխատություններում և գիտահետազոտական նյութերում միշտ հիշատակվում էր Հայաստանի կոռուպցիոն տնտեսական ու բիզնես միջավայրի փաստը: Այսինքն, Հայաստանի մասնակցությունն ու ներկայությունը միջազգային հարթակներում լիարժեք չէր, քանի որ, միջազգային ներդրողների համար հավասար տնտեսական, հարկային պայմաններ ունենալը ներդրումների նպատակակետ ընտրելիս առաջնահերթություն է: Իսկ հիմա, միջազգային ներդրողները մեծ հետաքրքրությամբ են վերաբերվում Հայաստանին` որպես ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար եկամտաբեր և արդյունավետ երկիր: Նաև մեծ հետաքրքրություն կա արտերկրում բնակվող հայ հայրենակիցների շրջանակներում՝ Հայաստանում ներդրումներ անելու և ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար:

Հայաստանը զբաղեցնում է առաջատար դիրք տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և շարունակում է մնալ տարածաշրջանի ՏՏ և բարձրագույն տեխնոլոգհիաների առաջատար: Հայաստանում ՏՏ ոլորտը վերջերս աութսորսինգից վերափոխվել է R&D գեներացնող ոլորտի, որտեղ եկամուտների շուրջ 50%-ը գեներացվում է սեփական R&D-ի միջոցով, և այս ամենը արվել է ՏՏ ոլորտում գործող բանիմաց աշխատուժի շնորհիվ: ՏՏ ոլորտում, Հայաստանն ունի շուրջ 15.000 անգլերեն լեզվին տիրապետող մասնագետ: Այսպիսով, ունենալով ստաբիլ մակրոնտնտեսական միջավայր, գիտելիքներով լի աշխատուժ և կիրառելով բաց դռների քաղաքականություն միջազգային ներդրումների նկատմամբ, Հայաստանը դառնում է գայթակղիչ միջավայր ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար:

Մարիամ Փաշինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3316 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս