Տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան-քննարկում. ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը

Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում և իրագործում» (Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation) թեմայով։

Ինչպես հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, բացման խոսքով հանդես է եկել մոդերատոր Միգել Կարասկոն։ Նա ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին և բոլոր մասնակիցներին, նշել, որ մեծ պատիվ է մասնակցելու նման միջոցառման, որտեղ հնարավոր է լսել, թե մասնակիցներից ամեն մեկն ինչպես է աշխատում իր երկրում: Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին բարձր մակարդակով համաժողովն անցկացնելու համար, որից հետո խոսքը փոխանցել է նախարար Հակոբ Արշակյանին։

Նախարարը ևս ողջունել է ներկաներին, նշել, որ մեծ պատիվ է նրանց հյուրընկալել Հայաստանում և շատ բովանդակալից այս օրերն անցկացնել միասին։

Հակոբ Արշակյանն ընդգծել է համաժողովի ընձեռած հնարավորությունը՝ միմյանց հետ հանդիպելու և անմիջական շփման միջոցով քննարկելու շատ կարևոր հարցեր։ Նա նշել է, որ ամեն մեկն իր տեղում, իր տեխնոլոգիաներում տարբեր մոտեցումներ ու գործիքներ  է կիրառում: Նախարարը կարևորել է նմանատիպ հանդիպումները, որտեղ հնարավոր կլինի կիսվել փորձով ու հաջողություններով:

Նախարարական կլոր սեղանի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը կիսվել է Ազգային փոխակերպման օրակարգի զարգացման Հայաստանի հաջողություններով և տեսլականով:

Նախարարը նշել է, որ Հայաստանը շոշափելի արդյունքներ է գրանցել հատկապես տեխնոլոգիական կրթության ոլորտում, որին մեր երկիրը հասել է տարիների ընթացքում մեծ ջանքերի շնորհիվ։ Եվ հիմա Հայաստանը բաց է յուրաքանչյուրի հետ այդ փորձով կիսվելու համար։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ տեխնոլոգիաների օգտագործումն ու հաջողությունը մրցակցությունից դուրս է։ Եվ կարևոր է, որ ամեն մեկը շարժվի այդ ուղղությամբ, փորձի համագործակցել՝ կիսվելով իր հաջողություններով։

Նախարարը նաև շեշտել է, որ մեր երկրի լավագույն փորձը կիրառելու ցանկության դեպքում՝ հայկական կողմը պատասխանատվություն կստանձնի նաև, որպեսզի ներդրվի համապատասխան էկոհամարգ։

Կլոր սեղան-քննարկման ընթացքում կարճ ելույթներով հանդես են եկել քննարկման բոլոր մասնակիցները՝ ներկայացնելով իրենց լավագույն փորձն ու ձեռքբերումները։ Մասնակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման շնորհիվ տեղական և գլոբալ մարտահրավերներն արդյունավետ լուծելու ուղղություններն ու հնարավորությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1808 դիտում

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով