Երևան
12 °C
Հոկտեմբերի 8-ին Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիըրին և Ջուդի Չուին, որոնք Արցախի Հանրապետություն են ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցի, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ:
Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Արցախի, Հայաստանի և ԱՄՆ հայկական համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ նրանց կատարած աշխատանքի համար: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Ջեքի Սփիըրին՝ Հայկական Համագումարի կողմից մրցանակի արժանանալու կապակցությամբ և նշել. «Այն երկարատև աշխատանքը, որ դուք արել եք ի նպաստ հայության խնդիրների լուծման, արժանացել է պատշաճ գնահատականի»:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Ջուդի Չուի աշխատանքը Կոնգրեսում՝ նշելով, որ ԱՄՆ օրենսդրության մեջ ազգային պաշտպանության հարցերով նրա նախաձեռնությունը կարևոր է՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման առումով, ինչն էլ իր հերթին որոշիչ է տարածաշրջանի ժողովուրդների ապագայի կերտման հարցում:
Կոնգրեսական Ջեքի Սփիըրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ դեռևս շատ անելիք ունեն Արցախի շահերը պաշտպանելու ուղղությամբ և այդ առումով արցախցիները կարող են վստահել իրենց:
Ջուդի Չուն ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել ազգային պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու իր նախաձեռնությունը, որն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից և նպատակ ունի ամրապնդելու հրադադարի ռեժիմը ու համապատասխան մեխանիզմներ սահմանելու դրա պահպանման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում ականազերծման աշխատանքներին և համագործակցության հետագա ծրագրերին վերաբերող հարցերի շրջանակ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և կոնգրեսական Ջեքի Սփիյըրի աշխատակազմի ղեկավար Ջոշ Քոննելին:
Կոնգրեսականներն այնուհետև հանդիպել են ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում, խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Արցախը բաց է համագործակցության համար և ակնկալում է, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ամերիկյան կառույցները, ազատության ու ժողովրդավարության իրավիճակի մասին ոչ միայն հեռակա մշտադիտարկում իրականացնեն, այլև ուղղակիորեն աշխատեն Արցախի քաղաքացիական հասարակության հետ ու աջակցություն ցուցաբերեն ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործմանը:
«Արցախում ապրող մարդիկ ունեն նույն իրավունքներն ու ազատությունները, ինչպես ցանկացած երկրում ապրող մարդիկ, և քաղաքական կարգավիճակով պայմանավորված սահմանափակումներն անթույլատրելի են: Ուստի հույս ունեմ, որ մեր հարգարժան կոնգրեսականներն իրենց նախաձեռնություններում ուշադրություն կդարձնեն նաև անվտանգությունից ոչ պակաս կարևոր այս խնդրին»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Ջեքի Սփիըրը, խոսելով Հայոց ցեղասպանության և այսօր աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող ցեղասպանությունների մասին, նշել է, որ պետք է անեն հնարավորը դրանց կանխման համար: Անդրադառնալով Արցախին՝ նա նշել է. «Հաստատակամ եմ իմ ջանքերում և շարունակելու եմ անել ամեն ինչ, որպեսզի դուք ապրեք Ձեր երկրում, ունենաք կանխատեսելի ապագա, լինեք անվտանգ և ունենաք այն ապագան, որին դուք ձգտում եք որպես Հայաստանի մաս»:
Ջուդի Չուն Արցախի խորհրդարանականներին է ներկայացրել ազգային պաշտպանության վերաբերյալ իր օրենսդրական նախաձեռնությունը, որը պետք է քննարկվի ԱՄՆ Սենատում: «Հույս ունենք, որ Ամերիկան կօժանդակի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,- ընդգծել է Ջուդի Չուն:
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին կարևոր աշխատանքի համար, անդրադարձել է ԱՄՆ կողմից Հայաստանին և Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությանը՝ առանձնապես ընդգծելով ԱՄՆ կառավարության կողմից Արցախում իրականացվող ականազերծման ծրագրի կարևորությունը: Նա հույս է հայտնել, որ այդ ծրագրի ավարտից հետո գումարները կվերահասցեավորվեն Արցախում այլ կարևոր նախաձեռնությունների իրականացմանը:
Հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը հիշեցրել է Արցախի գյուղերում առողջապահության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ամերիկյան աջակցությամբ կյանքի կոչված ծրագրերի մասին և առաջարկել օժանդակել զարգացման ծրագրերին:
Առավոտյան Ստեփանակերտի օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հետայսու տիրադավ եզրույթը կիրառելի է պարոն Ներսիսյանի նկատմամբ. Արայիկ Հարությունյանն ասել է՝ ինչու
Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը և Տեր Համազասպ քահանա Հագեյանը միացել են Բարենորոգման պահանջին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը միացավ Եկեղեցու բարենորոգման պահանջին
Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ և ազգային միասնության տարածք. վարչապետ
Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա Տերտերյանը ևս միանում են ՀԱՍԵ բարենորոգումների պահանջին
ՄԱԿ անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի
Արգելափակումից դուրս է բերվել 54 տրանսպորտային միջոց
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները
Արփինե Սարգսյանին են ներկայացվել 2025-ին կատարված աշխատանքները․ նախարարը հանձնարարականներ է տվել
Տեր Վահան քահանա Առաքելյանը միանում է ՀԱՍԵ բարենորոգման հայտարարությանը
Ասում էին Ադրբեջանի բյուջեն եք լցնում, հիմա ես ասում եմ՝ մենք լցնում ենք Հայաստանի Հանրապետության բյուջեն
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Եկեղեցին չի օգտագործվելու պետության դեմ` Հայաստանն ինքնիշխանությունից զրկելու համար. Կոնջորյան
Քահանա Հայրե՛ր, նաև Ձեր օրհնությամբ և ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Եղվարդում․ կան վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի «Կիդոբանի» առևտրի կենտրոնում. տեսանյութ
Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ավիացիայի պետի ուղեկցությամբ այցելել է ՊՆ զորամասերից մեկը
Ողջունում եմ ձեր խիզախ քայլը. 13 քահանաներ միացան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը
Տեր Պարթև քահանա Մուրադյանը և Տեր Զգոն քահանա Աբրահամյանը ևս միացան եկեղեցու Բարենորոգման ծրագրին
Հունվարի 9-ին Եվրոպան ապրել է ընթացիկ ձմռան ամենացուրտ օրը
Իրանում ցուցարարներին հնարավոր է մահապատժի ենթարկեն
Աջակցում ենք և միանում Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությանը
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը և Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը ևս միանում են ՀԱՍԵ բարենորոգման նախաձեռնությանը
Բարի երեկո. սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անահիտ Ավանեսյանը շարունակում է տեղում ծանոթանալ առողջության ապահովագրությանն առնչվող խնդիրներին. տեսանյութ
Արարատ քահանա Օրդոյանը ևս միացավ վարչապետի և եպիսկոպոսների՝ ՀԱՍԵ Բարենորոգման հայտարարությանը
Արգիշտի Մեխակյանը հյուրընկալել է ՀՀ «Լավագույն երիտասարդ մարզիկ» Գասպար Տերտերյանին և մարզչին
Սպիտակի ոլորանները փակ են, տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում
Ողջունում եմ ՀԱՍԵ բարենորոգման գործընթացը և միանում. Տեր Անուշավան քահանա Կոշեցյան
Միանում եմ Բարենորոգման հայտարարությանը. Տեր Գալուստ քահանա Սահակյան
ՀԷՑ-ի միջոցով գողացել են բոլորիս փողերը. Սամվել Կարապետյանը արիշ-վերիշների մեջ էր. Բլեյան. տեսանյութ
Կտրիճ Ներսիսյանը վերջում մնալու է իր մի քանի գործակալների հետ. հարգանքներս հոգևորականներին՝ խիզախ քայլի համար
Աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը. Տեր Պողոս քահանա Միքայելյան
25 տարի տևած բանակցություններից հետո ԵՄ երկրները հաստատել են ՄԵՐԿՈՍՈւՐ-ի առևտրային համաձայնագիրը
ԱԱԾ-ն պետք է ձերբակալի Կտրիճ Ներսիսյանին. նրան փաստի առաջ է պետք կանգնեցնել. Թումասյան. տեսանյութ
Տեր Մովսես քահանա Աշուրյանը ևս միացել է ՀՀ վարչապետի և եպիսկոպոսների՝ ՀԱՍԵ՝ բարենորոգման հայտարարությանը
Դանակահարություն Չարենցավանում. զոհ և վիրավորներ կան
Հոգևորականների հայտարարությունները վկայում են, որ Կտրիճը եկեղեցու ներսում չունի այն ղեկավարելու լեգիտիմություն
«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի շահառուները ստանում են առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT