Երևան
12 °C
Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը մասնակցում է WCIT համաժողովի պանելային քննարկմանը: Նա խոսում է այն մասին, թե ինչպես կարելի է տեխնոլոգիաներն օգտագործել դեմոկրատական շարժումների ժամանակ:
«Ես ցանկանում եմ խոսել դեմոկրատական շարժումների մեջ տեխնոլոգիաների կիրառությունից: Հայաստանը եւ անցած տարի այստեղ տեղի ունեցած հեղափոխությունը վառ օրինակ են, քանի որ հեղափոխությունը տեղի ունեցավ ուղիղ եթերում, եւ դա հիանալի օրինակ է՝ թե տեխնոլոգիաները եւ շարժական գործիքներն ինչ կարող են անել ապակենտրոնացված քաղաքացիական անհնազանդության շարժմանը նպաստելու համար, որը փոխեց այս գեղեցիկ երկրի պատմությունը: Հենց այդ պատճառով է, որ որոշ երկրներում բողոքների ժամանակ սոցիալական ցանցերը փակում են: Մենք դա տեսել ենք Արաբական գարնան ժամանակ, հարեւան երկրներում:
Հետեւաբար սրանք դեմոկրատիայի համար կենսունակ գործիքներ են, բայց միաժամանակ որոշ ղեկավարներ (կարծում եմ՝ գուշակում եք՝ ովքեր), որոնք կեղծ տեղեկատվություն են տարածում, ստեղծում են իրենց համակարգը՝ անգրագետ դեմոկրատիայի պայմաններում օգուտ ստանալու համար: Կեղծ տեղեկատվությունը՝ որպես այսօրվա տեխնոլգիաների, սոցցանցերի մաս, աղբ է, ես այն կոչում եմ կեղտ-շոու: Սա, իրոք, մի բան է, որի շուրջ պետք է մտածել»,- ասում է նա:
«Կարծում եմ, որ թվային աշխարհն ունի իր մութ կողմը: Դրանցից է մեկուսացումը, որը մարդը կարող է զգալ, որովհետեւ, օրինակ, դու մտնում ես «Ֆեյսբուք», այնտեղ ընկերներ են, բայց իրականում նրանք ընկերներ չեն: Եվս մեկ հարցն է այն, որ անանուն մնալու զգացումը մարդուն դրդում է մտածել, որ ինքը կարող է ասել ցանկացած բան, ինչ ուզում է: Դրսում, իհարկե, կարող է պատահել, բայց հազվադեպ կլինի, որ մոտենան ասեն՝ ինձ դուր չի գալիս քո հագուկապը: Ինտերնետում բոլորը մտածում են, որ կարող են ասել: Ինտերնետում եւ հատկապես սոցցանցերում շատ է այդ վտանգավոր նեւրոզը:
Կա մասնավոր կյանքի պաշտպանության հարցը: ԱՄՆ-ում ապրելով ու լինելով ինտերնետի մի մասը՝ մենք գիտակցում ենք, որ մեզ հետեւում են՝ անկախ նրանից՝ ծառայությունը մատուցող կազմակերպությունը զգուշացնում է, որ մեր մասին ինֆորմացիան փոխանցում է հատուկ ծառայություններին, թե ոչ:
Մենք պետք է ընկալենք երեւույթների արժեքը: Հիշում եմ, երբ փոքր ժամանակ ծնողներս ինձ համար հանրագիտարան գնեցին: Շատ ոգեւորված էի, որովհետեւ այլեւս ստիպված չէի գրադարան գնալ՝ տեղեկատվություն ստանալու համար: Ինձ համար դա, իրոք, կարեւոր էր: Այսօր, երբ ցանկացած ինֆորմացիա հասանելի է վայրկյանների ընթացքում, տպավորություն է, որ մարդիկ չեն ընկղմվում թեմաների մեջ, եղածը, կարծես, արագ սնունդ է»,- ասում է նա:
«Տեխնոլոգիաների ու իշխանությունները փոխհարաբերությունները շատ հետաքրքիր են: Օրինակ, եթե Հայաստանում նախորդ իշխանությունները որոշեին ամբողջության փակել ֆեյսբուքի ուղիղ եթերը, որը Նիկոլ Փաշինյանն ու մյուս հեղափոխականներն օգտագործում էին, լրի այլ բան կստացվեր: Հայկական մեդիայի բաց լինելը հետաքրքիր է այս առումով:
Եվս մի հետաքրքիր բան, որ ուզում եմ ասել Հայաստանի հեղափոխության մասին. մենք վերագրական ֆիլմ նկարահանեցինք հեղափոխության մասին՝ «Ես մենակ չեմ» ֆիլմը, որը ներկայացրեցին Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ, եւ մարդիկ իրոք ոգեւորված էին ապակենտրոնացված քաղաքացիական անհնազանդություն երեւույթով, որովհետեւ դա մի բան է, որը նախկինում երբեք հաջողությամբ չի օգտագործվել խաղաղ հեղափոխությունների ժամանակ: Եվ սրա նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է:
Մենք պետք է իրոք հասկանանք՝ որն է մարդկանց դերը, ինչ են նրանք ուզում: Սա իրոք հաջող ել ունեցավ Հայաստանում, եւ հավատում եմ, որ կարող է աշխատել աշխարհում ամեն տեղ: Եվ կախարդական է, որ այս հրաշալի երիտասարդ մարդիկ ստեղծեցին սա գրեթե պատահամաբար: Կարծում եմ՝ այստեղ սովորելու շատ բան կա»,- ասում է նա:
«Չեմ կարծում որ հնարավոր է նորմալ դեմոկրատիա ունենա առանց նորմալ կրթություն ունենալու: Երբ ես ասում եմ կրթություն նկատի ունեմ ոչ միայն ակադեմիական, այլեւ մշակութային կրթություն: Կարծում եմ՝ անկախ նրանից մենք կօգտագործենք տեխնոլոգիաներ, թե ոչ՝ ազգությունները, որոնք ակադեմիական եւ մշակութային առումով ավելի լավ պատրաստված կլինեն, ավելի լավ գլուխ կհանեն տեխնոլոգիաների լավ ու վատ կողմերը հավասարակշռելու հարցում: Հետեւաբար իմ լուծումը ոչ թե տեխնոլոգիական է (թեեւ կարող է ներառել նաեւ տեխնոլոգիաներ), այլ ուսուցողական: Ահա թե որտեղ ենք մենք թերանում: Ուր էլ նայում ես՝ արեւմուտք, արեւել, որտեղ խնայում են հանրակրթության վրա, հենց դա է ժամանակակից պատմության ամենավտանգավոր մարդկային գործոնը»,- ասում է նա՝ ավելացնելով, որ կրթության բացակայության պատճառով մարդիկ ավելի շատ կարող են տուժել կեղծ տեղեկատվությունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT