Երեկ 50 հրդեհ ենք ունեցել hանրապետությունում. Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության այսօրվա նիստում ասաց, որ չորային կլիմայի պատճառով հրդեհները նորից շատացել են։

«Երեկ 50 հրդեհ ենք ունեցել hանրապետությունում, որից 36-ը՝ խոտածածկ տարածքներում: Ու անտառներին մոտիկ տարածքներ են: Տավուշի տարածքում 5 հրդեհ ենք ունեցել երեկ: Բախտներս բերել է, որ խոտածածկ տարածքն այրվում է, բայց ծառերին չի հասնում, վնաս չի տալիս: Ծառերը, ուղղակի, մի քիչ տաքանում են»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ իրավիճակը հսկողության տա՞կ է, ինչին Ցոլակյանը դրական պատասխան տվեց:

Վարչապետը նաեւ ասաց, որ հրդեհների առումով այս տարին լարված տարի էր. «Պետք է մեր հաջողությունները, թերացումները վերլուծենք, երբ որ ձյունը կհանգցնի բոլոր հրդեհները, պետք է նախապատրաստվել հաջորդ սեզոնին: Փառք Աստծո, իրավիճակը հսկողությունից դուրս չեկավ»:

Արձագանքելով՝ Ցոլակյանն ասաց. «Էն ժամանակ էլ սկսվում է բուքը, պետք է բքին պատրաստվենք»:

«Այսինքն՝ էդ հարցը լուծում չունի՞»,- կատակեց վարչապետը, ինչին ԱԻ նախարարը պատասխանեց. «Ունի, ունի, ամեն ինչ նորմալ է»:

Տպել
352 դիտում

Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին

Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

Մեծամորում քաղաքացին ցանկացել է նետվել հինգերորդ հարկի տանիքից

Ձմեռային զորակոչի շրջանակում կկկատարվի պատվո պահակային վաշտի ծառայողների ընտրւթյուն

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ. գլխավոր հարցը պետաիրավական հարցերի շուրջ իրավիճակի քննարկումն էր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Արմավիրում մառախուղ է

Երևանում և ևս 4 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Արտաշատում մեքենան ընկել է ջրանցքը. 15 եւ 16-ամյա ուղեւորները հիվանդանոցում են

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը՝ Շեկոն, ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդներից մեկն ազատ կարձակվի

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը բերման ենթարկվեց. Կարեն Սարուխանյան

Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են դատապարտյալներով

Կաշառքի գործով Ռազմիկ Աբրահամյանն ընդունեց մեղադրանքը, իսկ Արսեն Դավթյանը` ոչ

ՊԵԿ նախագահի տեղակալը խաղային ոլորտի միջազգային փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան

«Ես ասել եմ էտել, իրենք սխալ են հասկացել». Գյումրու N20 դպրոցի բակում ծառեր են հատվել, վնասը կփոխհատուցի տնտեսվարը

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր

Փարիզում հանդիպել է «Նորմանդական քառյակը». Ռուսաստանը չունի սպասելիքներ, Ուկրաինան ունի հարցեր

Երևանի շոկոլադի գործարանը ավելացրել է արտահանման ծավալները

Ցանկացած դատավոր ցանկանում է այս գործով չզբաղվել. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորի ինքնաբացարկի մասին

Նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը. Տիգրան Ավինյան