Երևան
12 °C
ՅՈՒՆԵՍԿՕ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի եւ կրթության հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:
Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի միջեւ ընթացող ծրագրերը եւ համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մոսուլի վերականգնում» լայնածավալ ծրագրի իրագործմանը։ Նախարար Հարությունյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել ակտիվ մասնակցությունը ծրագրի իրականացմանը։
Պարոն Օտտոնեն շնորհակալություն է հայտնել ծրագրին Հայաստանի ներգրավվածության, մասնավորապես, Մատենադարանի՝ մատենագրերի վերականգնման եւ հավաքածուների թվայնացման մասնագետների տրամադրման եւ Իրաքի համապատասխան մասնագետների համար Հայաստանում վերապատրաստումների կազմակերպման հարցում։ Նա ընդգծել է, որ հայ մասնագետների բացառիկ փորձը շատ օգտակար կլինի այս հարցում։
Բարձր է գնահատվել ՅՈւՆԵՍԿՕ-ի 4 մշակութային կոնվենցիաների կոմիտեներում Հայաստանի ակտիվ գործունեությունը։ Նախարար Հարությունյանը նաեւ անդրադարձել է 2020 թվականի գարնանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակում ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՖՄԿ հետ համատեղ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվելիք միջոցառմանը, որը նվերված է լինելու մշակութային բազմազանության եւ միջմշակութային երկխոսության ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ մշակութային ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական օժանդակության տրամադրման հնարավորությունը։
ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի միջեւ համագործակցությանը։ Մասնավորապես, կարեւորվել է մասնագիտական եւ բարձրագույն կրթության ոլորտներում համագործակցության շարունակականությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընթացիկ տարվա դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնագետները ճանաչողական այց կկատարեն Հայաստան։
Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 11-13-ը Հայաստանում կայացած Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համաժողովին ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնակցության համար։
Կարեւորվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ Հայաստանի ակտիվ համագործակցությունը՝ կրթության ոլորտում նոր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության կիրառման հարցում։ Այդ համատեքստում ընդգծվել են Հայաստանի դրական ներուժը եւ առկա ձեռքբերումները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT