Հայտնի են «Ոսկե գնդակ»-ի 30 թեկնածուները. գործող մրցանակակիրը չկա

France Football հեղինակավոր պարբերականը հայտնել է, թե ովքեր են 2019 թ. «Ոսկե գնդակ»-ի 30 հավակնորդները: Անունները հայտնի են դարձել երեկ՝ հոկտեմբերի 21-ին: Ցուցակում ամենամեծ ներկայացվածությունն ունի Չեմպիոնների լիգայի անցած՝ 2018-19 մրցաշրջանի հաղթողը՝ «Լիվերպուլ»-ը (7 ֆուտբոլիստ): 5 հոգի ունի «Մանչեստեր Սիթի»-ն: Ամենաշատ թեկնածուներ ունեցող ակումբներից է նաեւ «Բարսելոնա»-ն (4 խաղացող): Ցանկն այսպիսին է.

1.Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)

2.Վիրջիլ վան Դիյկ («Լիվերպուլ»)

3.Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»)

4.Սադիո Մանե («Լիվերպուլ»)

5.Ալիսոն («Լիվերպուլ»)

6.Ջորջինիո Վեյնալդում («Լիվերպուլ»)

7.Թրենթ Ալեքսանդր-Արնոլդ («Լիվերպուլ»)

8.Ռահիմ Ստերլինգ («Մանչեստեր Սիթի»)

9.Քեւին դե Բրույնե («Մանչեստեր Սիթի»)

10.Ռիյադ Մահրեզ («Մանչեստեր Սիթի»)

11.Բերնարդու Սիլվա («Մանչեստեր Սիթի»)

12.Սերխիո Ագուերո («Մանչեստեր Սիթի»)

13.Լեո Մեսսի («Բարսելոնա»)

14.Մարկ Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա»)

15.Անտուան Գրիզման («Բարսելոնա»)

16.Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»)

17.Էդեն Ազար («Ռեալ Մադրիդ»)

18.Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ»)

19.Մարկինյոս (ՊՍԺ)

20.Կիլիան Մբապե (ՊՍԺ)

21.Ժուաու Ֆելիքս («Ատլետիկո Մադրիդ»)

22.Կալիդու Կուլիբալի («Նապոլի»)

23.Սոն Հին Մին («Թոթենհեմ»)

24.Ուգո Լորիս («Թոթենհեմ»)

25.Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»)

26.Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)

27.Մատեյս դե Լիգտ («Յուվենտուս»)

28.Դոնի վան դե Բեկ («Այաքս»)

29.Դուշան Տադիչ («Այաքս»)

30.Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»)

Թեկնածուների շարքում չէ մրցանակի գործող դափնեկիրը՝ «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: 26 տարվա մեջ սա առաջին դեպքն է, որ մրցանակակիրը չի հայտնվում հաջորդ մրցաշրջանի հավակնորդների թվում: 1993 թ. 30-ի մեջ չի եղել «Միլան»-ում հանդես եկող Մարկո վան Բաստենը, որը նվաճել էր մրցանակը 1 տարի առաջ: Բացի այդ՝ 1993 թվականից հետո սա առաջին դեպքն է, որ չկա իսպանացի ֆուտբոլիստ:

Այս տարի առաջին անգամ առանձին անվանակարգ է սահմանվել դարպասապահների համար՝ Յաշինի անվան մրցանակ: Սա արվել է, որպեսզի դարպասապահները երաշխավորված մրցանակ ունենան, քանի որ «Ոսկե գնդակ»-ի համար նրանք ստիպված են լինում պայքարել, այսպես ասած, դաշտի խաղացողների դեմ ու ավանդաբար, անկախ նրանց ցուցանիշներից, այդ մրցանակը բաժին է հասնում գոլ խփողներին: Յաշինի անվան մրցանակի 10 հավակնորդներն են.

1.Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ»)

2.Կեպա Արիսաբալագա («Չելսի»)

3.Սամիր Հանդանովիչ («Ինտեր»)

4.Ուգո Լորիս («Թոթենհեմ»)

5.Մարկ Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա»)

6.Ալիսոն («Լիվերպուլ»)

7.Մանուել Նոյեր («Բավարիա»)

8.Էդերսոն («Մանչեստեր Սիթի»)

9.Անդրե Օնանա («Այաքս»)

10.Վոյցեխ Շեսնի («Յուվենտուս»)

Մրցանակների տերերը հայտնի կդառնան դեկտեմբերի 2-ին: «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում բուքմեյքերներն առավելությունը տալիս են «Լիվերպուլ»-ի կազմում Չեմպիոնների լիգայում հաղթած Վան Դիյկին: Հիմնական 3 ֆավորիտներից են նաեւ Ռոնալդուն ու Մեսսին, որն այս տարի լավագույնն է ճանաչվել ՖԻՖԱ-ի վարկածով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4718 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին