«Եվրատեսիլ»-ի կանոնները կարող են փոխվել. կքննարկվի՝ արդյոք ժյուրի պետք է, թե՝ ոչ

Եվրոպական հեռարձակողների միությունը պատվիրակությունների հետ քննարկումներ է ունենում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի քվեարկության ձեւաչափը փոխելու մասին: Այս մասին հայտնում է մրցույթը լուսաբանող Wiwibloggs կայքը: Ըստ աղբյուրի՝ կանոնների ամենախնդրահարույց հարցը վերաբերում է ժյուրիին: Հեռարձակողների միությունը ցանկանում է շահագրգիռ կողմերի կարծիքն իմանալ՝ արդյոք ժյուրի ընդհանրապես պետք է լինի, թե՝ ոչ, արդյոք պետք է լինի միայն ժյուրի, թե պետք է լինի միայն հեռուստադիտողների քվեարկություն:

Վերջին տարիներին հաղթողը որոշվում է մասնակից երկրներից յուրաքանչյուրի պրոֆեսիոնալ ժյուրիի ու հեռուստադիտողների գնահատականների միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Այս մեթոդը, սակայն, մշտապես խոսակցությունների տեղիք է տվել եւ հատկապես այն դեպքերում, երբ ժյուրիի գնահատականներն էականորեն ազդել են մասնակիցների գրաված վերջնական հորիզոնականների վրա: Նման դեպք եղավ 2015թ., երբ իտալական «Il Volo» խումբն առաջինն էր հեռուստադիողների քվեարկության արդյունքում, սակայն ժյուրիի գնահատականները հայտարարելուց հետո նահանջեց 3-րդ տեղ, իսկ հաղթող դարձավ Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Սելմերլյովը:

Նման օրինակների հիմնվելով՝ մասնակիցները հաճախ քննադատում են գործող համակարգը: Նրանք հարց են բարձրացնում՝ ինչու է քվեարկությունը 50/50 համամասնությամբ, այսինքն՝ ինչու է ամեն երկրից 5 հոգու՝ ժյուրիի անդամների ձայնը հավասարազոր մի ամբողջ երկրի քվեարկության արդյունքների: Մյուս կողմից կան կարծիքներ, որ ժյուրիի անդամները կաշկանդված են քվեարկելիս, քանի որ ի վերջո իրենց երկրում իրենց կոլեգաները, շրջապատն իմանալու են՝ ինչպես են իրենք բաշխել ձայները, ու ստիպված քվեարկում են ոչ թե այնպես, ինչպես իրենք են ուզում, այլ այնպես, որ ապահով լինի: Բացի այդ՝ մտավախություն կա, որ ժյուրիի անդամներին հեշտ է կաշառել:

«Եվրատեսիլ 2020»-ին դեռ մոտ 7 ամիս կա: Այն տեղի է ունենալու մայիսին: Հյուրընկալող երկիրը Հոլանդիան է, որի մասնակիցը՝ Դանքան Լոուրենսը, հաղթեց «Եվրատեսիլ 2019»-ում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1982 դիտում

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել