Երևան
12 °C
System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի անդամներին վրդովեցրել է հայկական որոշ լրատվամիջոցներում իրենց մասին տարածված տեղեկատվությունը: Մամուլում կան խոսակցություններ, ըստ որոնց, 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի ունեցած համերգի համար նրանք գումար են ստացել ու գումար են ստանալու նաեւ 2020 թ. ամռանը Երեւանում կայանալիք համերգից: SOAD-ն այս առիթով հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Բենդի անդամներն ընդգծում են՝ ցավում են, որ ստիպված են նմանատիպ լուրեր հերքել:
«Ցավալի է, թե ինչպես են պարզապես ոչնչից քաղաքականացնում, ինչպես է արվեստն ապատեղեկատվության միջոցով վարկաբեկվում՝ քաղաքական նպատակներով: Մենք վերջերս նկատեցինք, որ որոշ հայկական լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածում, թե մենք շահույթ ենք ստացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգից: Իրականությունից ավելի հեռու բան, քան սա է, հնարավոր չէր ասել: 2015 թ. մեզ հրավիրել էր Հայաստանի կառավարությունը եւ հովանավորների միջոցով փակել էր բոլոր ծախսերը, որոնք ներառում էին բեմը, տեխնիկական արտադրանքը, անձնակազմի ծախսերը, թռիչքը եւ կեցությունը: SOAD-ից կամ մեր պրոֆեսիոնալ թիմից ոչ ոք ոչ մի դրամ չի վաստակել այդ շոուից: Մենք մեծահոգաբար ընդունել ենք Երեւանում համերգ ունենալու՝ Հայաստանի ներկա կառավարության նմանատիպ առաջարկը (ամսաթիվը կհայտարարվի շուտով), եւ դրանից մեր խումբը ոչ մի աշխատավարձ չի ստանալու: Մենք ցավում ենք, որ ստիպված ենք նման հայտարարությամբ հանդես գալ: Զզվելի է, որ մեր բենդն օգտագործվում է քաղաքական նպատակներով»,- գրված է SOAD-ի հայտարարության մեջ:
Երևանյան ելույթի մասին հայտարարել էր խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայաստանում կայացած WCIT 2019 համաժողովի ժամանակ: Համերգը ներառված է խմբի եվրոպական շրջագայության մեջ: Ինչպես նշված է շրջագայության ծրագիրը ներկայացնող կայքում, համերգներն սկսվում են 2020 թ. հունիսի 3-ին, ավարտվում՝ հուլիսի 3-ին: 14 ելույթ է նախատեսված Հոլանդիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում: Հայաստանյան համերգի օրվա ու վայրի վերաբերյալ մանրամասներ դեռ չկան: Իսպանիայի տոմսերը սպառված են: Հասույթն ուղղվելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, որն իրականացնում է ծրագրեր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության ոլորտներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT