Երևան
12 °C
«Դրանք էթնիկ ջնջման փորձեր էին, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին իրականացրեց Օսմանյան կայսրությունը։ Կատարվածի հետեւանքով զոհ գնացին շուրջ մեկ ու կես միլիոն հայեր, ինչպես նաև այլ թիրախավորված խմբեր»:
Այս մասին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին քննարկման դրված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումների երկրորդ մասում հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, մեծամասնություն կազմող Դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը։
«Այս բանաձևը ճանաչում է այն սարսափելի ու համակարգված ջանքերը, որոնք մեկ դար առաջ գործադրվեցին՝ ցեղասպանություն իրականացնելու հայ ժողովրդի դեմ։ Չի կարող լինել ժխտում Հայոց ցեղասպանությանը, որը ապացուցված է պատմական փաստաթղթերով ու զգացմունքային վկայություններով։ Այն վերապրածների սերունդները մինչ օրս շարունակում են սգալ կատարվածը»,-ասաց Հոյերը՝ նշելով, որ ինքը Թուրքիայի դեսպաններին բազմիցս ասել է, որ սա թուրքերի մասին չէ, այլ Օսմանյան կայսրության կողմից կատարվածի մասին է:
«Ցավում եմ, որ մեր թուրք գործընկերները չեն ճանաչել կատարվածը, ինչպես դա արել են մեր գերմանացի գործընկերները։ Եթե նրանք սեփական ժողովրդին ասեն, որ կատարվածը սխալ է եղել, նման բան այլևս չի կրկնվի»,-շեշտեց Հոյերը։
Նա մեջբերեց այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խոսքերը, որում ասվում էր. «Երբ թուրքական իշխանությունները զանգվածային տեղահանության հրամաններ էին տալիս, նրանք մի ամբողջ ռասայի դատապարտում էին մահվան։ Նրանք սա լավ էին հասկանում և ինձ հետ զրույցներում որևէ փորձ չէին անում դա թաքցնելու: Ողջ մարդկության պատմությունը չունի նման սարսափելի էպիզոդ, ինչպիսին սա է»։
Նա նաեւ նշեց, որ այսօր էլ Թուրքիայում կատարվում են էթնիկ զտումներ՝ քրդերի դեմ, այս բանաձեւի ընդունմամբ ԱՄՆ-ը կշեշտի Թուրքիային, որ չպետք է շրջվել միլիոնավոր մարդկանց, որոնք այսօր էլ Սիրիայում տառապում են Ասադի ռեժիմի եւ Թուրքիայի գործողությունների արդյունքում:
«Ցավոք, մեր քուրդ դաշնակիցները, ովքեր մեզ հետ քաջաբար կռվեցին «Իսլամական պետության» դեմ, ստիպված են Թուրքիայի գործողությունների պատճառով Սիրիայի հյուսիսում լքել իրենց բնակավայրերը։ Թող Ներկայացուցիչների պալատում այսօրվա մեր քվեարկությունը հիշեցում լինի նախագահ Էրդողանին ու նրա կառավարությանը, որ Միացյալ Նահանգ հետեւում է իրադարձություններին։ Մենք պետք է մեր հստակ ուղերձը հղենք ինչպես մեր հայ, այնպես էլ քուրդ եղբայրներին ու քույրերին՝ մենք ձեզ չենք լքի, այլեւս երբեք»,- եզրափակել է խոսքերը դեմոկրատ գործիչը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ
Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է. երբ է վերջին օրը
Սպիտակավոր վանական համալիրից վերադառնալիս քաղաքացի է մոլորվել
Մոսկվան և Կիևն այն փուլում են, երբ ի հայտ է գալիս ճգնաժամից դուրս գալու իրական հեռանկար. ՌԴ փոխարտգործնախարար
Հրապարակվել է Հայաստան-Լյուքսեմբուրգ ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագրի ամբողջական տեքստը
Իջևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածներ կան
Զարեհ Սինանյանն Իսրայելում առանձնազրույց է ունեցել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի հետ
ԵՄ աջակցությունը որակել են Հայաստանի ներքին գործերին ուղիղ միջամտություն. ՀՀ-ի դեմ ИПСО-ի գործի՞ք եք դարձել
Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում
Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Դանիել Քյոլբլին հրավիրել է Հայաստան
Ուզում են իրենց ձևով կռացած խաղաղություն՝ լվացարարուհու պոզայով, իրենք էլ գնան ՌԴ-ում փող շինեն. Արշակյան
Տեսա՞ր դու, ռուսներն ուզում էին Հայաստանում միլիարդների ներդրում անեին, էն էլ զգուշանում են. Սաֆարյան
Հայաստան-Լյուքսեմբուրգ ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր է ստորագրվել. տեսանյութ
GIZ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները
Ներկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը
Քաղաքական ճնշում է ՀՀ արդարադատության նկատմամբ. Բաբաջանյանը՝ ՌԴ-ից ակնարկվող ներդրումային կայունության մասին
Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Բանակի համազգեստի նմուշները ընդունվում են փորձարկման. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով դրանք
ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից կդառնա քաղաքացիական ծառայություն. կվերանայվեն գանձվող տուրքերը
Մեր եկեղեցին զբաղված է մեռել թաղելով և դրանով հպարտանալով. չեն ուզում՝ պետություն ունենանք. Հակոբ Մովսես
ՆԳՆ-ում կստեղծվի Օպերատիվ կառավարման գրասենյակ. արտակարգ իրավիճակների դեպքում կգործի 112 հեռախոսահամարը
Միլիարդատերերի տաքսու վարորդ որդին և ռուսախոս ուղևորը. Նարեկ Կարապետյանը նոր զբաղմո՞ւնք է գտել. տեսանյութ
Իրանից ժամանած Թուրքիայի քաղաքացին փորձել է Հայաստանի տարածքով 161 կիլոգրամ «Հերոին» տեղափոխել. ՊԵԿ. տեսանյութ
Հնարավորություն կտրվի օրինականացնել ինքնակամ կառույցները մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը
Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Ծնողներին ննջարանում է սպանել, բարձրացել 2-րդ հարկ, բարձր երաժշտություն միացրել. մանրամասներ Գյումրու դեպքից
Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Սևակի դեմքը, այլ «Անլռելի զանգակատուն»-ը այնպես, ինչպես ինքն է դա տեսնում
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Օձունում գտնվող հողատարածքի նկատմամբ. վարչապետ
Ավարտվել է բեռնատարում թաքցված 161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու վարույթի նախաքննությունը
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց. ԱԺ-ն ընդունեց օրենքի փոփոխության նախագիծը
Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Պապիկյանը՝ տարածված ապատեղեկատվության մասին
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Էրդողան
Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025-ը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
Պարույր Սևակի՝ քննադատությունների կենտրոնում հայտնված արձանը կապամոնտաժվի
Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակի ղեկավարին՝ ինքնակամ կառուցված կառույցի քանդման վերաբերյալ
Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար
Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նախաձեռնված դրամահավաքը. «Հայաստան» հիմնադրամ
ԵՄ առաջնորդները Զելենսկիի հետ հանդիպելուց հետո ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր ծրագիր
Հայտարարվում է Շամբ ՀԷԿ-ի տանիքի փոխարինման աշխատանքների կատարման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT