Արարատ Միրզոյանն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրենին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը շեշտել է, որ նրա ղեկավարած կազմակերպության արժեքները լիովին համընկնում են մեր արժեքների հետ, եւ Հայաստանը կիսում է այդ արժեքները: «Իրավունքի, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը սերտորեն կապված են թափանցիկության, հաշվետվողականության հետ, հենց այն սկզբունքներն ու ռազմավարական տեսլականն ենք մենք որդեգրել անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Այս իրադարձություններին զուգահեռ Հայաստանում տեղի ունեցավ անցում կառավարման կիսանախագահական համակարգից դեպի խորհրդարանական համակարգ, եւ մենք շատ ուրախ ենք, որ «Բաց կառավարման գործընկերությունը» իր լիազորություններն ընդլայնում է՝ գործադիր ճյուղից բացի փորձելով գործողություններ իրականացնել խորհրդարանական կառավարման ուղղությամբ: Սա իսկապես լիովին համընկնում է մեր մոտեցումների հետ»,- ասել է Արարատ Միրզոյանը:  Նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովն արդեն որոշակի քայլեր է իրականացրել այս ուղղությամբ, մասնավորապես, քաղաքացիների առջեւ բացել է խորհրդարանի այգու դռները, այժմ պլանավորում է հիմնել այցելուների կենտրոն, որպեսզի քաղաքացիները կարողանան նաեւ շրջագայություններ անել Ազգային ժողովի տարածքում, ստեղծել ինտերակտիվ վեբպորտալ, հիմնադրել անալիտիկ փորձագիտական կենտրոն եւ բազմաթիվ այլ բաներ:

Սանջեյ Փրադանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւոր դերակատարություն ունի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում եւ նախաձեռնության 79 երկրների շրջանակում՝ որպես ժողովրդավարական տպավորիչ առաջընթաց արձանագրած երկիր: Նա նշել է, որ Թավշյա հեղափոխությունը ՀՀ քաղաքացիների կողմից տրված մեծ ազդակ էր, որն արտահայտում էր երկրում փոփոխություններ իրականացնելու կամքը: Սանջեյ Փրադանը հայտարարել է, որ «Բաց կառավարման գործընկերությունը» պատրաստ է լիովին աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարության ճանապարհին: Նա ՀՀ Ազգային ժողովի նախագահին մի շարք առաջարկություններ է ներկայացրել, որոնք կարող են բարձրացնել քաղաքացիների վստահությունը բարեփոխումների նկատմամբ, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու հակակոռուպցիոն, տնտեսական, դատական բարեփոխումների ընթացքում:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Սանջեյ Փրադանին՝ բարձր գնահատականի եւ աջակցության համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1316 դիտում

Իսկապես վախվորած էր իմ առաջին հրավերը. ինչպես ծնվեց «Կրթվելը նորաձև է» շարժումը. Աննա Հակոբյանը մանրամասնել է

Երկուսդ էլ ճիշտ եք, մի՛ կռվեք, դուք նույն սանրի կտավն եք. Հակոբյանը՝ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

Թուրքիան պատրաստ է աջակցել ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակման հարցում

Կուզենայի կարդալ դիտարկումներ Արտաշատի ԲԿ-ի փոփոխությունների մասով, այն ինձ համար շատ կարևոր է. Ավանեսյան

ՆԳ փոխնախարարն ու Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել

Վճարել բացառապես դրական եզրակացության դեպքում. դիտարկվել է Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինաշխատանքը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Հրապարակվել է Ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Պուտինը կրակի հետ է խաղում. Թրամփ

Ռուսները ԼՂ-ում մտել էին գյուղեր և մարդկանց ասել՝ մի ժամ ժամանակ ունեք դուրս գալու համար. Մելքոնյան

Երկու օր որոշակի ժամերի փակ կլինի Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը. ինչպես երթևեկել

Մայիսի 28-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի

31-ամյա վարորդը «Տոյոտա Քեմրի»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը ընդգծել են սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման սկզբունքայնությունը

Քննարկվել են իրավահավասարության ապահովման, հակախտրականության քաղաքականության շրջանակում առկա մարտահրավերները

Ռուսները չցանկացան գնալ Վատիկան. Քելլոգը հայտնել է՝ որտեղ կարող է տեղի ունենալ ՌԴ-Ուկրաինա հաջորդ հանդիպումը

ՀՀ ՏԿԵ և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Արարատ Միրզոյանը Կատարի պետնախարարին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը

Արմեն Գրիգորյանն ու Լիտվայի փոխարտգործնախարարը միջազգային և տարածաշրջանային հարցեր են քննարկել

ՆԳՆ-ն իրազեկում է հուշանվեր թղթադրամներով խարդախությունների մասին և զգոնության կոչ անում. տեսանյութ

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի

Հայտնաբերել ենք կարագ, պանիր այն գնով, որով անհնարին էր ստանալ. ներկայացվել է ՄՊՀ 2024-ի գործունեությունը

Արման Եղոյանը Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ հանդիպման ժամանակ արժևորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը

Հայաստանի և Իսրայելի միջև առկա է համագործակցության զարգացման ներուժ. Ծովինար Վարդանյանը՝ դեսպան Ջոել Լիոնին

Նախ պատմել է՝ ինչպես է կոտրել սանհանգույցը, հետո կացինը նետել է բժշկի ուղղությամբ. մանրամասներ Երևանի դեպքից

Նոյեմբերյանի Ոսկեվան բնակավայրի գյուղամիջյան ճանապարհը տուֆապատված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ինչ վերահսկողություն է իրականացնելու ՊՎԾ-ն ՏԻՄ-երում. Ռոմանոս Պետրոսյանը մանրամասնել է

Նկատելի են ստանձնած պարտականությունների կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը. ՄՔԴ ռեգիստրար

Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտը նոր խաղացող ունի. տեղի է ունեցել ՀՌՀ նիստը

Վարչապետն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին

Արարատ Միրզոյանն ու Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 27-ին

Գրիգորյանն ու Կատարի ԱԳ պետնախարարը վերահաստատել են համագործակցության օրակարգի առաջ մղման պատրաստակամությունը

Դասախոսը քննական բարձր գնահատականների համար ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. նախաքննության ավարտ

Ջեյքոբ ՄաքԳին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանը ձգտում է ավելի խոր համագործակցության Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ. Ռուբինյան

Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչները կարևորել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները

Խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխանություն պահպանող վահանն արդարադատությունն է. Գլխավոր դատախազ