Ստուգումներ ԱԻՆ-ում՝ բարեկամներին-ծանոթներին աշխատանքի ընդունելու, մրցույթները սխալ անցկացնելու համար

04/11/2019 schedule13:18

ԱԻՆ-ից աշխատակիցներ են հեռացվել՝ աշխատանքի մեջ թերանալու, արդյունավետ չաշխատելու համար:

Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Ղեկավարը թերացել է, ամառվա հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, տեղում չի եղել, Հայաստանում չի եղել, դրսում է եղել: Մանրամասներ չեմ կարող ասել՝ ինչ պատճառով, ինչի համար, ինչ խոսակցություն է եղել մեր մեջ»,- ասաց նա: ԱԻՆ-ում ստուգումների մասին հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Որևէ ֆինանսական խախտում չի կարող լինել: Բացառում եմ դա: Խնդիրը բարեկամներին-ծանոթներին աշխատանքի ընդունելու, մրցույթները սխալ անցկացնելու մասին է: Ստուգումները կավարտվեն մի քանի օրից»:

Անդրադառնալով իրեն ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին լուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ դրանք մատերին նայելով ասած լուրեր են: Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի համար երաշխավորելու մասին հարցին՝ նա ասաց. «Ես չեմ երաշխավորել՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար, ես երաշխավորել եմ, նա ընդունվել է համակարգ»: Ցոլակյանն անդրադարձավ նաև կանչի գնացող հրշեջների վրա ատրճանակ պահելու դեպքին: «Հրշեջ-փրկարարները չորս հոգով եկել են կանչի: Դիմացից գնացող մեքենա է եղել, միացրել են ազդանշանները, էլի ճանապարհ չի տվել, վերջում էլ զենք է պահել նրանց վրա: Ես չգիտեի՝ դա դատավոր էր, թե ով էր: Երբ տվեցին մեքենայի համարները, փոխանցեցին ոստիկանություն, հիմա զբաղվում է ոստիկանությունը»,- ասաց նա: Ցոլակյանն նշեց նաև, որ նախորդ տարիների համեմատությամբ՝ այս տարի հրդեհների քանակն աննախադեպ՝ 3000-ով ավելին է եղել: «Անձրևները, որ եկան, էլ հրդեհ չունենք»,- ասաց նա՝ հավելելով, որ տեխնիկական վերազինման խնդիրն արդիական է: «Վերջերս վարչապետն էլ խոսեց հենց այդ մասին, որ պետք է պատրաստվենք եկող տարվա հրդեհներին: Տեխնիկական վերազինման խնդիրներ ունենք: Այս տարի 260 մլն-ի ձեռքի գործիքներ առանք՝ անտառային հրդեհների, խոտածածկ տարածքների»,- ասաց նա: Այժմ ԱԻՆ-ը սպասում է 22 ճապոնական ու 26 ռուսական մեքենաների մատակարարմանը: «Եթե դրանք չուշանան, բավական լավ վիճակում կլինենք»,- ասաց նա:

ԱԻ նախարարը հավաստեց, որ կլինի նաև ուղղաթիռ. «Որպեսզի միջոցները տնօրինվեն արդյունավետ, ուղղաթիռների հարցը նախատեսվում է լուծել ՊՆ-ի հետ համատեղ: ԱԻՆ-ի առանձին՝ նման տրանսպորտային միջոցներ ունենալը ձեռնտու չէ»: Հայաստանում ապաստարանների խնդիրը, ըստ նախարարի, ևս ուշադրության կենտրոնում է: «Հաշվառումն արդեն կա՝ ինչ կա, բայց պետք է հասկանալ, թե ինչն ինչպես է հնարավոր օգտագործել, քանի որ տարածքների հիմնական մասն ունի սեփականատերեր, դռները փակ են, տարածքները՝ անմխիթար»,- նշեց նա: Մեր երկրում մեծ խնդիր է մնում գործազրկությունը, և, ըստ նրա, ԱԻՆ դիմողների մեծ մասը աշխատանք է խնդրում: «Մենք պետք է աշխատանքի ընդունենք մեր ակադեմիայի շրջանավարտներից: Բավական շատ մարդ էլ ակադեմիայից հրաժարվել է գալ շարքայինի կարգավիճակով, քանի որ այդ պահին չկար սպայի աշխատանք: Հրշեջի աշխատանքը վտանգավոր է, վերջերս էլ կորցրինք շատ լավ երիտասարդ, և սա ամեն օր կարող է կատարվել ամեն մեկի հետ»,- ասաց նա: Ճեպազրույցի ավարտին Ցոլակյանն ուղիղ եթերում տեղեկատվություն ստացավ Արգավանդի կահույքի սրահներից մեկում հրդեհի ահազանգի մասին, որին արձագանքելով՝ դեպքի վայր էր մեկնել վեց մեքենա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2820 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է