Գիտության նոր հայեցակարգ. եւ ակադեմիան կերգի իր երգը

05/11/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 4-ի համարում

Ռոբերտ Քոչարյանն անձամբ է որոշել զբաղվել Գիտությունների ազգային ակադեմիայով: Եւ ակադեմիան, որը սարսափելի վայնասուն էր բարձրացրել գիտության բարեփոխումների` ՄԱԿ-ի առաջարկած ծրագրի շուրջ, այնուամենայնիվ, կդառնա հիմնադրամ: Այսինքն, կօպտիմալացվեն ինստիտուտներ, կվերանայվեն ԳԱԱ-ի ֆինանսավորման ձեւերը եւ այլն: Գիտության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, եւ ստեղծված աշխատանքային խմբերը պատրաստել են գիտության ոլորտում բարեփոխումների հայեցակարգի նախագիծ, որն առաջիկայում դրվելու է հասարակական քննարկման: Ու երեկ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, որը համակարգում է գիտության ոլորտը, ԿԳՆ-ում փորձում էր ներկայացնել այն, ինչ կարող է տեղի ունենալ ակադեմիայում: Եւ այսպես, ըստ Արա Ավետիսյանի, ակադեմիական ամբողջ համակարգը կմնա հիմնադրամի կարգավիճակով:

Ինստիտուտների օպտիմիզացիա, ինչպես նշեցինք, անպայման կլինի: Իհարկե, այս պարագայում ինստիտուտների թվի արագ կրճատում չի նախատեսվում. նախ, դրանք կվերածվեն միասնական գիտական կենտրոնների` պահպանելով իրենց ամբողջ կազմը, ունեցվածքը եւ աշխատանքի ուղղվածությունը, այնուհետեւ կորոշվի, թե որոնք կմնան որպես առանձին միավոր, այսինքն, որպես ինստիտուտ, եւ որոնք ձեռք կբերեն ավելի ցածր կարգավիճակ` վերածվելով լաբորատորիաների կամ հետազոտական միավորների` տվյալ կենտրոնի կազմում: Այսինքն, սա արդեն ենթադրում է, որ կազատվեն աշխատողներ, նաեւ ԳԱԱ-ի ենթակայության որոշ ինստիտուտների շենքեր, որոնք կառավարությունը հետագայում կարող է վաճառքի հանել:

Բնականաբար, գիտության ոլորտի ներկայացուցիչներն այս ամենը հանգիստ եւ առանց աղմուկի չեն ընդունի, չնայած որ բարեփոխումներն արվելու են փուլային տարբերակով: Ծերակույտի մոտ յուրաքանչյուր թիզի կորուստ եւ յուրաքանչյուր փոփոխություն պարզապես սարսափ է առաջացնում: Խոսքը հիմնականում ԳԱԱ-ի ենթակայության 40 ինստիտուտների մասին է, որոնց մեծ մասը պարզապես անգործության են մատնված, եւ հայտնի չէ, թե ինչով են զբաղված: Ու հիմա ՄԱԿ-ի ծրագիրից հետո, որով առաջարկվում էր թոշակի ուղարկել բոլոր տարեց գիտաշխատողներին եւ նրանց թոշակ տալ, եւ ինչը, փաստորեն սվիններով ընդունվեց, հիմա բոլոր այդ գիտաշխատողները պարզապես կարող են ազատվել աշխատանքից եւ վերջ:

Չի բացառվում նաեւ, որ ակադեմիան կարող է զրկվել իր հատուկ կարգավիճակից, որն ԳԱԱ-ի նախագահին տալիս է նախարարի կարգավիճակ, եւ որի քողի տակ այստեղ արվում է ամեն ինչ` սկսած ֆինանսական չարաշահումներից, օրենքների խախտումներից եւ այլն: Համենայնդեպս, առ այսօր ԳԱԱ-ն եղել է փակ համակարգ եւ հաշվետու է եղել միայն իր առաջ, լրագրողներին որեւէ հնարավորություն չի տրվել լուսաբանելու ԳԱԱ-ի նախագահության որեւէ նիստ, որեւէ քննարկում, ստանալ որեւէ տվյալ, ֆինանսներին վերաբերող որեւէ պաշտոնական թիվ եւ այլն: Ու հիմա, այսքան տարի անց, կառավարությունում, նախագահականում եւ նախագահի կարգադրությամբ ստեղծված նույն հանձնաժողովում վերջապես մարդիկ հասկացել են եւ համարում են, որ ակադեմիական ամբողջ համակարգն արդյունավետ չի գործում:

Երեկ, երբ մենք ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանին հարցրեցինք, թե ինչու նա, որպես գիտության ոլորտը համակարգող փոխնախարար այսքան ժամանակ որեւէ արձագանք չտվեց ակադեմիայի շուրջ բարձրացված աղմուկին, նա որեւէ բան չասաց: Ավելին, մինչ այդ հանրապետական փոխնախարարը փորձում էր պաշտպանել ակադեմիային եւ ընդհանարապես, երեկվա նրա ասուլիսը մի փոքր նման էր PR ակցիայի` ԳԱԱ-ի թղթակից անդամ դառնալուց առաջ: Ինչեւէ, գիտության բարեփոխումները համակարգող հանձնաժողովը պատրաստվում է տալ այն հարցերի պատասխանը, թե ինչպիսի՞ն է գիտության ոլորտում առկա իրավիճակը, ինչո՞ւ է ստեղծվել նման իրավիճակ, ի՞նչ է պետք անել, ի՞նչ ուղղությամբ եւ ինչպիսի՞ հրատապությամբ է պետք լուծումներ տալ խնդիրներին կամ ինչպիսի՞ ինստիտուցիոնալ գիտական կառուցվածքներ են անհրաժեշտ գիտական հետազոտությունների իրականացման համար:

Վերանայվելու է գիտության ոլորտի ողջ ֆինանսավորման կարգը: Մի խոսքով, նպատակ է դրվել, որպեսզի մեր երկրում ստեղծված գիտական արդյունքը մրցունակ լինի միջազգային ասպարեզում եւ ներդնելի լինի հայրենական տնտեսության մեջ: Աշխատանքային խմբերին նաեւ հանձնարարական է տրվել` ուսումնասիրել մի քանի երկրների մոդելները գիտության կառավարման ոլորտի եւ ֆինանսավորման արդյունավետ ձեւերի կիրառման տեսակետից:

Խմբերն արդեն եղել են մի քանի երկրներում եւ կլինեն էլի մի շարք երկրներում: Ամբողջ այս աշխատանքի արդյունքը կներկայացվի կառավարություն որպես հայեցակարգ` հիմնարար փաստաթուղթ ընդունելու համար: Այնուհետեւ կսկսվեն օրենսդրական եւ ենթաօրենսդրական դաշտի ստեղծումը եւ դրան զուգահեռ` ինստիտուցիոնալ վերակազմակերպումները: Իսկ ինչու բարեփոխումները սկսվեցին հիմա եւ ինչու կորսվեցին այսքան տարիներ այն դեպքում, երբ ակադեմիական համակարգի բարեփոխումների շատ լուրջ ծրագրեր առաջարկվում էին դեռ տարիներ առաջ:

«Իմ կարծիքով, բարեփոխումները պետք է ավելի շուտ սկսվեին: Հիմա պետությունը եւ գործարար աշխարհը պատրաստ են ֆինանսավորելու եւ պատվեր տալու գիտական ծրագրեր»,- երեկ մեր հարցին այսպես պատասխանեց ԿԳ փոխնախարարը: Ակնհայտ է, սակայն, որ սույն բարեփոխումները նախընտրական այս շրջանում սկսելն ամենեւին էլ պատահական չէ: Իսկ մինչ այդ կարելի էր հանգիստ աչք փակել այն ամենի առաջ, ինչ տեղի էր ունենում ակադեմիայում եւ հանգիստ նայել, թե ինչպես է քայլ առ քայլ կործանվում երկրի ողջ գիտական համակարգը եւ այլ երկրներ արտահոսում գիտական իրական ներուժը:  

Լուսինե Բարսեղյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2255 դիտում

Թուրքիայի խորհրդարանում նոր նախագահ կընտրվի

Իրանում ՀՀ դեսպանն ու Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին անդրադարձել են երկկողմ համագործակցության որոշ ուղղությունների

Պետբյուջեի միջոցներով Վանաձորում փողոցաշինական աշխատանք է մեկնարկել

Շարունակում ենք մեր գործը՝ առանց աղմուկի, առանց շոուի. Գալջյանը՝ Երևանի տրանսպորտային ծրագրերի ընթացքի մասին

Էջմիածնի լռությունը այլ կերպ չես մեկնաբանի, քան այն, որ ընդունում են Գարեգին Բ-ի վերաբերյալ լուրերը. Սաֆարյան

Ով է Աջապահյանը, իր ցնդաբանություններով լցնում է եթերը, մի՛ ֆետիշացրեք նրան կամ մի սառեցված սրբազանի. Ադամյան

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ՆԳ նախարարը նոր նշանակում է արել

Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Կիպրոսի հետ

Օդի որակի բարելավման Մադրիդի հաջողված փորձը կկիրառվի Երևանում. Ավինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Դիմելու եմ թագավորին՝ խնդրելու նախարարների հրաժարականը. Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է տալիս

Արփինե Սարգսյանը ՆԳՆ և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Կարելի է քեռակնոջ հետ կենակցել՝ պրոբլեմ չէ, բառը պրոբլե՞մ է. Պապոյանը՝ վարչապետի կիրառած «դոմփել» բառի մասին

Եկեղեցին զուգահեռ պետություն չէ՝ ընդդեմ պետության, ժողովուրդն իրավունք ունի միջամտել, եթե շեղում կա. Առաքելյան

Ինչն է Գարեգին Բ-ին կապում Ռուսաստանի հետ. ինչ դերակատարություն ունի նրա եղբայրը. Քոչինյանը մանրամասնում է

Ռուբեն Հայրապետյանին օժանդակող 7 անձ մեղադրյալի աթոռին է. 152 մլն դրամը հափշտակվել է. տեսանյութ

Քննարկվել են ՀՀ ՓՄՁ մրցունակության 2025-30 թթ․ ռազմավարական ծրագրի և գործողությունների նախնական տարբերակները

Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն է անհրաժեշտ. հանդիպել են Վրաստանի ԱԳ նախարարն ու Բերիս Էքինջին

Փաստորեն, բոլորը գիտեն ճշմարտությունը, բայց այն բարձրաձայնելը, հարց տալը պիղծ է. Սաֆարյանը՝ Լիլիթ Գալստյանին

IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք

34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնին. երեխան հիվանդանոցում է

Եկեղեցին, ի վերջո, ստիպված է լինելու պատասխաններ տալ իր հետևորդներին. Խանդանյան

«Երևան» բժշկագիտական կենտրոնը վերանորոգված ու վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ավելի մեծ մեղք է համ կուսակրոնության ուխտը, համ սեփական զավակներին ուրանալը. Չախոյան

Եկեղեցին քահանայի սեփականությունը չէ, որ չընդունի, նույնն է՝ բժիշկը ասի՝ «նիկոլականին» չեմ ընդունում. Բաբայան

Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունն ուրույն տեղ ունի. նախագահը՝ Պանկուկին

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Կարանտինային վնասատուների հայտնաբերման հարցը ուսումնասիրվում է. ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորի արգելքի մասին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը

Քոչարյանասերժական չինովնիկներին օգնականներ լինելով՝ դուք եք օժանդակել կոռուպցիայի կերտման պրոցեսին. Խաչատրյան

Այո՛ կամ ո՛չ, ունի՞, թե՞ չունի. Արայիկ Հարությունյանը՝ Գարեգին Բ-ի մասին

Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի ԱԳՆ-ների ներկայացուցիչներին

Երեխաների տոնը՝ միջոցառումներով ու զեղչերով․ Idram Junior

Ուժը կորցրած է ճանաչվել Երևանի ավագանու «Հանրային ձայն»-ի թեկնածու Ասյա Մկրտիչյանի գրանցումը

ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և վստահության վրա. վարչապետը՝ Ֆաբրիս Պանկուկին

Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 մլրդ դրամի փողերի լվացման համար. քրվարույթով նախաքննությունն ավարտվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 3-ին

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

Բաբաջանյանը հրապարակել է Վազգեն Առաջինի դեմ ՀՅԴ-ի կողմից բռնության և բռնության սպառնալիքի փաստագրված դեպքերը

Արաքս թռչնաֆաբրիկան՝ «MAP Russia 2025» միջազգային ցուցահանդեսի «Կատարյալ ընտրություն» նշանի մրցանակակիր