Չէինք սպասո՞ւմ. եւս մեկ «ոչ նպաստավոր»

05/11/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 4-ի համարում

Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Ջեֆ Հունը իր երկրի խորհրդարանի նիստում հայտարարել է, թե Լոնդոնը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ է մտնում նաեւ Լեռնային Ղարաբաղը: Այս մասին երեկ տեղեկատվություն էր տարածել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը՝ հիմնվելով Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրության վրա: Ջեֆ Հունը հայտարարել է, նաեւ, թե Մեծ Բրիտանիան ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան համարելով Վրաստանի  մաս:

«Մենք չենք ընդունում այս տարածաշրջանների անջատողական ռեժիմների՝ անկախություն ստանալու պնդումները»,- հայտարարել է բրիտանացի պաշտոնյան, որը խոսել է նաեւ Ռուսաստանի մասին, կրկին հայտարարելով, թե Բրիտանիան աջակցում է  ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը, նրա կազմում ճանաչելով Հյուսիսային Կովկասի բոլոր հանրապետությունները՝ այդ թվում Չեչնիան: Մի կողմ թողնելով Վրաստանի «սառեցված» հակամարտությունների եւ չեչենական խնդրի շուրջ բրիտանացի պաշտոնյայի մտքերը, անդրադառնանք ԼՂ հարցի շուրջ նրա չափազանց ուշագրավ հայտարարությանը: Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ մինչ այժմ Բրիտանիան ղարաբաղյան հակամարտությունում որեւէ կողմի դիրքորոշումը պաշտոնապես եւ բացահայտ չէր պաշտպանել:

Համենայնդեպս, նման բան տեղի չէր ունեցել այսպիսի բարձր մակարդակով: Իհարկե, գաղտնիք չէ, որ Մեծ Բրիտանիան երբեք ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշումը չի պաշտպանել եւ դիվանագիտական ու կուլիսային զրույցներում նույնիսկ ավելի շուտ Ադրբեջանին է աջակցել, քան Հայաստանին: Սակայն մինչ օրս բրիտանացի բարձրաստիճան չինովնիկները ԼՂ հարցի մասին հրապարակայնորեն արտահայտվելիս, որպես կանոն, սահմանափակվել են հայտարարությամբ, թե Մեծ Բրիտանիան այս խնդրում աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը: Այս անգամ նույնպես Ջեֆ Հունը արտասանել է  սույն չեզոք նախադասությունը, սակայն դրանից հետո ավելացրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ԼՂ-ն Ադրբեջանի մաս համարելու հատվածը: 

Ի՞նչ են նշանակում Ջեֆ Հունի այս խոսքերը, արդյո՞ք դրանք այլեւս Մեծ Բրիտանիայի պաշտոնական տեսակետն են արտահայտում, ազդարարելով ղարաբաղյան հարցում Մեծ Բրիտանիայի պաշտոնական դիրքորոշման  փոփոխությունը հօգուտ Ադրբեջանի. այս հարցերի պատասխանը երեկ չհաջողվեց ստանալ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից: Նշյալ հայտարարության կապակցությամբ որեւէ մեկնաբանություն չհաջողվեց ստանալ նաեւ ՀՀ ԱԳՆ-ից: Ինչեւէ, նշենք, որ Հունի այս հայտարարությունը որոշակի հարցեր է առաջացնում նաեւ բոլորովին այլ համատեքստում: Մասնավորապես, ընդամենը անցյալ ամսվա կեսերին Ջեֆ Հունը գտնվում էր Երեւանում: Բնականաբար, նա հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Ու ինչպես նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ, երկու նախարարները բազմաթիվ այլ հարցերի շարքում անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտությունը:

Սա ենթադրում է, որ Վարդան Օսկանյանը բրիտանացի իր գործընկերոջն է ներկայացրել  ԼՂ հակամարտության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, փաստարկներն ու պարզաբանումները, ինչը սովորաբար անում է բոլոր պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ: Եւ ահա, այս ֆոնին, ՀՀ դիրքորոշմանը 180 աստիճանով հակասող այս հայտարարությունը Ջեֆ Հունի կողմից՝ բավական տարօրինակ է: Իհարկե, դա միանգամայն նորմալ է բրիտանական տեսանկյունից, սակայն ոչ՝ հայկական: Այսինքն, եթե Բրիտանիայի` Եվրոպայի հարցերով նախարարը ԼՂ հակամարտության վերաբերյալ ամբողջապես ադրբեջանական կողմին սատարող հայտարարություն աներ մինչ Հայաստան կատարած այցը` դեռ կարելի էր հասկանալ: Սակայն ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո` դեռեւս գտնվելով այնտեղ հնչած մտքերի թարմ տպավորության տակ, նման հայտարարություն անելը, իհարկե, մտածելու տեղիք է տալիս:

Եւ ամենաառաջին հետեւությունը, որ կարելի է անել, այն է, որ Ջեֆ Հունի հետ զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանն այնքան էլ լավ չի ներկայացրել հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը: Մյուս կողմից, սա ընդամենը ամենաառաջին եւ ամենամակերեսային հետեւությունը կարող է լինել: Իսկ շատ ավելի խորը վերլուծությունն այս հարցի պատասխանը թերեւս հասցնում է մինչեւ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության ակունքներ: Այսինքն, եթե պարզվի, որ իսկապես Մեծ Բրիտանիայի հրապարակային քաղաքականության մեջ այս հարցում փոփոխություն է տեղի ունեցել, ապա, իհարկե, դա կհամալրի վերջին շրջանում ՀՀ արտաքին քաղաքական ձախողումների, կամ ինչպես արտահայտվել է Վարդան Օսկանյանը՝ ՀՀ-ի համար ոչ նպաստավոր զարգացումների ցանկը:

Ի դեպ, նման դեպքերում ՀՀ իշխանությունները սիրում են կասկածի տակ առնել տեղեկատվության ճշտությունը՝ պատճառաբանելով, թե ադրբեջանական լրատվական գործակալությունները հաճախ սուտ լուրեր են տարածում: Եւ այնուամենայնիվ, սա այդ դեպքը չէ, քանի որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ինտերնետային էջում տեղադրված է նոյեմբերի մեկին տեղի ունեցած հարց ու պատասխանի սղագրությունը, որտեղից պարզ է դառնում, որ վերոնշյալ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը՝ բառացի ճշգրտությամբ: 

Աննա Հակոբյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19659 դիտում

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է