Երևան
12 °C
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում մասնակցել են «Նորարարական գաղափարների շաբաթ» ամենամյա համաժողովին և ցուցահանդեսին («INNOWEEK.UZ - 2019»)։ Միջոցառումը, որը կազմակերպվել և անցկացվում էր Ուզբեկստանի նորարարական զարգացման նախարարության կողմից, միավորել էր տարբեր երկրների հետազոտական և նորարարական կենտրոնների, ներդրումային ֆոնդերի, տեխնոլոգիական գործակալությունների, տեխնոլոգիական պարկերի և բիզնես ինկուբատորների ներկայացուցիչներին։
Ինչպես հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը հանդես է եկել ելույթով։ Նա ընդգծել է նման միջոցառումների անցկացման կարևորությունը, ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հաջողություններն ու առաջնահերթությունները, զարգացմանն ուղղված քայլերը։
«INNOWEEK.UZ-2019»-ի կարևոր բաղկացուցիչն էր կազմում տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն անցկացվում էր 3 թեմատիկ ուղղություններով՝ նախաձեռնողական բիզնես, նորարարական լուծումներ և համագործակցային հարաբերություններ: Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացված էր հայկական տաղավարը: Այն ներկայացնում էր հայկական նորարարական ու տեխնոլոգիական մի շարք ստարտափների ու արդեն կայացած ընկերությունների կարողությունները, ոլորտային վերջին զարգացումները, գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում մեր երկրի ներուժն ու հեռանկարները։
Այցելուների թվում էին Ուզբեկստանի նորարարությունների զարգացման նախարար Իբրոհիմ Աբդուրախմոնովը, նախարարի տեղակալ Շարոֆ Ռաժաբաևը, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ ցուցահանդեսի շրջանակներում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ՝ հայկական ընկերությունների հետ պիլոտային ծրագրեր սկսելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ SFL, ERP և Early1 ընկերություններն ուզբեկական 6 բանկերի հետ համաձայնության են եկել՝ իրենց լուծումներն առաջարկելու և առաջին փորձնական ներդրումն սկսելու ուղղությամբ։
Lokator ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Ուզբեկստանի ջրային ռեսուրսների նախարարության հետ՝ ոռոգման համակարգի մոնիթորինգի համար Locator SCADA համակարգի ներդրման վերաբերյալ։ Հայկական մեկ այլ ընկերություն՝ ERP-ն, Ուզբեկստանի էկոլոգիայի և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության հետ պայմանավորվել է CRM և ERP համակարգերի ներդրման ուղղությամբ, իսկ կորեական ձեռնարկությունների նորարարությունների խթանման ինստիտուտը հետաքրքրված է նորաստեղծ ձեռնարկություններում ներդրումներ կատարելու ուղղությամբ։
Միջոցառման շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի նորարարությունների զարգացման նախարար Իբրոհիմ Աբդուրախմոնովի, նախարարի տեղակալ Շարոֆ Ռաժաբաևի, Ուզբեկստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Օլիմժոն Ումարովի հետ։
Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններին։ Ուզբեկական կողմին հատկապես հետաքրքրել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելը։ Նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել տեխնոլոգիական կրթության զարգացմանն ուղղված մեր երկրի քաղաքականությունից։ Նա նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն սկսում ենք դպրոցից՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք տեղակայված են հանրակրթական դպրոցներում, և երեխաներին սովորեցնում են կազմել իրենց առաջին ալգորիթմերը, ապա՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ պատանիները մասնագիտանում են դիզայնի ու տեխնոլոգիաների տարբեր ուղղություններում, հետո՝ ԲՈՒՀ, ակադեմիա, Ազգային ինժեներական լաբորատորիաների ծրագրից մինչև ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված պետական քաղաքականություն։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայկական կրթական ծրագրերն Ուզբեկստանի դպրոցներում և բուհական լաբորատորիաներում ներդնելու հետ կապված մի շարք հարցեր:
Արդյունքում՝ «YEA Engeneering»-ի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մեր ուսումնական լաբորատորիաներն Ուզբեկստանի դպրոցներում և բուհերում ներդնելու վերաբերյալ։ Փոխըմբռնման մեկ այլ հուշագիր էլ ստորագրվել է «ERP Smart System»-ի հետ՝ CRM համակարգի համագործակցության վերաբերյալ։ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Ուզբեկստանում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT