Գիտաշխատողներին վճարվող միջին աշխատավարձը 104 հազար, 119 հազար կամ 129 հազար դրամ է. Ռադիկ Մարտիրոսյան

Ազգային ժողովում քննարկվում է «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեման, որի շրջանակներում բանախոսները խոսում են ոչ բավարար չափով ֆինանսավորման մասին: Նրանք կարծում են, որ երիտասարդներն արդեն հեռացել են գիտությունից, քանի որ Այ-Թի ոլորտի բարձր աշխատավարձերը շատ գրավիչ են:

Ըստ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ Սովետական Միությունում կար շատ ֆինանսավորում, բայց չկային ծրագրեր: Հիմա լրիվ հակառակ պատկերն է՝ կա ծրագիր, չկա ֆինանսավորում: «Հիմա հատկացրել են գումար, որով հնարավոր է մինիմալ չափերով պահպանել եղած կառույցները»,- ասաց Մարտիրոսյանը:

Արդեն 30 տարի է, ինչ գիտությանը հատկացված գումարը կազմում է պետբյուջեի ծախսային մասի 1.2 տոկոսը, ինչը սարսափելի է՝ Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով: Մեջբերելով այս տվյալները՝ Մարտիրոսյանը օրինակ բերեց հարևան Ադրբեջանին, որի ֆինանսավորումը գիտությանը տոկոսային հարաբերությամբ մի փոքր զիջում է, բայց նրանց ՀՆԱ-ի պայմաններում տարբերությունն ահռելի է դառնում:

Ռադիկ Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ԳԱԱ համակարգում վճարվող միջին աշխատավարձը զգալի զիջում է այլ ոլորտներում առկա աշխատավարձերին: Գիտաշխատողների ստացած վարձատրությունը նա ներկայացրեց երեք բաղադրիչով, որը գոյանում է բյուջեի, արտաբյուջետային միջոցների եւ գիտական աստիճանի համար վճարի արդյունքում: Ըստ այդմ՝ թվերն այսպիսին են՝ ավելի քան 104 հազար, 119 հազար եւ 129 հազար:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթի վերջում հույս հայտնեց, որ իրենց ներկայացրած առաջարկները հաշվի կառնվեն եւ գոնե մի փոքր փոփոխություն կլինի: «Մեզ մոտ կառաջանա այն կարծիքը, որ այս քննարկումը գոնե ինչ-որ փոփոխության բերեց»,- նկատեց նա:

«Քննարկումները կազմակերպվել են արդյունքի համար»,- վստահեցրեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2336 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան