Դեպի Ազատության հրապարակ. երբ կառավարում են նվաճողի հոգեբանությամբ

11/11/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 11-ի համարում

Սահմանադրության փոփոխության 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեն, որ կազմակերպվել էր գործող իշխանությունների կողմից,  արդյունքների կեղծման առումով  տարբերվում էր մի առանձնահատկությամբ, որն աննախադեպ էր  1999թ. մայիսի 30-ի ԱԺ ընտրություններից սկսած: Հիշյալ եւ հետագա ընտրությունները նախորդ բոլորից իրավական առումով տարբերվում էին առանցքային մեկ դրույթի փոփոխությամբ՝ նախորդ ընտրություններում շրջանառվող քվեաթերթիկների ետնամասում վիճակահանությամբ որոշված  հանձնաժողովի երկու անդամների հետ մեկտեղ, իրենց ստորագրությունն էին դնում թեկնածուների վստահված անձերը:

Ի դեպ` այս առանցքային դրույթի փոփոխության  գաղափարը ծնվեց  1998թ. արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում, երբ համոզելով, կաշառելով ու սպառնալով` ապօրինի շրջանառության մեջ դրված քվեաթերթիկների ետնամասում «հաջողացրին» դնել մրցակցի որոշ վստահված անձանց  ստորագրությունները:  Գլխացավ պատճառող դրույթը ոչնչացվեց  մինչեւ հաջորդ ընտրություններ, իսկ  ընտրական օրենսգրքում  փոփոխությունների հիմնական զեկուցողը Վիկտոր Դալլաքյանն էր, որն իրեն հատուկ պաթոսով հիմնավորեց փոփոխությունների  անհրաժեշտությունը: Այդ փոփոխությունների ամրագրումից հետո, վստահված անձանց  ինստիտուտը խեղելու եւ հասարակական վերահսկողությունը բացառելու պայմաններում, ընտրությունների արդյունքների անհետեւանք կեղծումը ընտրական հանձնաժողովների որեւէ ատյանում ընդամենը  ցանկության հարց է:

Նոյեմբերի 27-ի հանրաքվեի կեղծման առանձնահատկությունն այն էր, որ կեղծիքը հիմնականում իրականացվեց  տեղամասային հանձնաժողովներում: Կեղծվեց, որովհետեւ տրվել էր կեղծելու հանձնարարություն, որը հստակ էր` վերից վար պարտադրված պատասխանատվությամբ: Ենթակաները, հանձինս մարզպետների եւ թաղապետների, ստանձնեցին անցողիկ ցուցանիշների ապահովման պատասխանատվությունը, որը մարզերում վերաձեւեցին ըստ համայնքների` թողնելով իրագործումը համայնքների ղեկավարներին  ու քրեական հեղինակություններին: Համայնքների ղեկավարների  դերը կարեւորվել էր հանրաքվեին նախորդած ՏԻՄ  ընտրությունների ժամանակ, երբ պարզ էր դարձել, որ  արդյունքները իշխանություններին հիմնականում չեն բավարարել այն համայնքներում, ուր գործող համայնքի ղեկավարի առաջադրման պայմաններում նախապատվությունը տրվել էր այլ  թեկնածուի:

Սա նշանակում է, որ իշխանությունը  ցանկալի արդյունք կեղծիքով կարողանում է ապահովել այն դեպքում, երբ կենտրոնական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինները ցուցաբերում են միասնական մոտեցում: ՏԻՄ ղեկավարների անձնական շահագրգռվածության պայմաններում  ձեւավորված հանձնաժողովների ընդդիմադիր կուսակցությունների կողմից նշանակված անդամների գերակշիռ մեծամասնությունը համայնքապետների կամակատարներն են: Սա է պատճառը, որ հանրաքվեից առաջ հանձնաժողովների աշխատանքները բոյկոտելու պառլամենտական ընդդիմադիրների կոչերին չհետեւեցին սույն հանձնաժողովականները, մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազին թվաց, թե ի լուր աշխարհի իր բերանով արտաբերած իրավական սպառնալիքները արդյունք տվեցին:

Հանրաքվեն սկսելուց անմիջապես առաջ, առանց կարծիքը հաշվի առնելու, նրանց առաջադրած ծպտյալ իշխանամետ կուսակցությունների ղեկավարների լուռ համաձայնությամբ, կամակատարներով փոխարինվեցին ՏԻՄ ընտրություններում պարտված թեկնածուների միջնորդությամբ տեղամասային հանձնաժողովներում ներգրավված հատուկենտ անաչառ անդամները, եւ արդյունքում ձեւավորվեցին  բացարձակ կողմնակալ հանձնաժողովներ:

Հատուկենտ  սկզբունքային դիտորդների չեզոքացման   գործը քրեական հեղինակությունների կողմից ստանձնելու պայմաններում առաջացավ պարարտ միջավայր սոցմրցույթ կազմակերպելու համար: Մասնակցության անհրաժեշտ 776 հազ. ցուցանիշի դիմաց 1 միլիոն 515 հազարի ապահովումը լիովին համապատասխանում է «Հնգամյակը երեք տարում» բրեժնեւյան կարգախոսին, դեռ մի բան էլ ավելին:

Վերհիշենք, թե ինչպես ուռճացվեց մարդահամարի արդյունքների «մշտական բնակվողներ» ցուցանիշը, նրա մեջ «ժամանակավոր ներկա» ձեւակերպման կիրառությամբ, որը բնորոշվում  է բացակայող քաղաքացու` վերջին մեկ տարում հաշվառման վայրում թեկուզ մեկ օրով գտնված լինելու հանգամանքով: Ի դեպ, մինչեւ այսօր այն գաղտնի է պահվում, որովհետեւ, ներքին հատուկ հանձնարարությամբ, բոլոր ժամանակների  բացակայողների մի պատկառելի մասը ներառվել է վերջինիս  մեջ, ըստ  մամուլի բնութագրումների, 2003թ. նախագահական ընրությունների ցանկալի արդյունք ապահովագրելու նպատակով: Ինչեւէ,  հանելով ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների պաշտոնական 2.301000 թվից  վերոհիշյալ գաղտնի թիվը եւ վերահաշվարկելով`  հանրաքվեի մասնակցության 65.4 տոկոսի փոխարեն անտարակույս  կստանանք խորհրդային ցուցանիշ: Մինչդեռ ամենաշահագրգիռ եւ փոխադարձ վերահսկելի  ՏԻՄ  ընտրություններում, երբ, պայմանավորված սուբյեկտիվ գործոններով, հնարավոր  է դառնում կեղծիքները հասցնել նվազագույնի, մասնակցությունը ձգում է մինչեւ 30 տոկոսի:

Փաստորեն, ընտրական հանձնաժողովների ներկայիս կազմը, նրանց ուղղորդող ու սատարող ուժերի համակցումով, որոնք իրականացնելու են նաեւ առաջիկա  խորհրդարանական ընտրությունները, փորձարկված ու խրախուսված կեղծիքի մեքենա է: Մեքենա, որը ծրագրավորված է տերերի արհեստական բարձր վարկանիշը ապահովելու նպատակով եւ որեւէ այլ հրաման վերծանում է որպես նշանաբան ու կատարում է միակը` ծրագրվածը:

Առաջիկա  ընտրությունների ապօրինի մեկնարկը տրված է իշխանության առանցքային ուժերի համար: Քոչարյանի հետ նույնացվող «Բարգավաճ Հայաստանը» հանրապետության ողջ տարածքը ծածկել է վարսավիրանոցներից խիտ գրասենյակային ցանցով` հանձն առնելով  գործադիր իշխանության ու համատիրությունների մի շարք գործառույթներ: Ս. Սարգսյանին սերտաճած  Հանրապետականը, հատուկ պատվաստանյութով հանրապետականացնելով տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, ուսումնական հաստատությունների ու դպրոցների տնօրեններին, սակայն, իր ապագան պայմանավորելով պաշտպանության նախարարի հավակնոտ վերարտադրությամբ, մերթ մոռանալով  կառավարությամբ  ներկայացված լինելու հանգամանքը, ընդօրինակում է նախորդին  ու կահավորում դպրոցական լաբորատորիաները, մերթ  ցուցաբերում  ինքնազոհողության նշույլներ` հանուն տիրոջ վարկանիշի: Սրանց  շուրջ պտտվում եւ քաղաքական ծամածռություններ են անում  թեկուզ եղածից փոքր մասնաբաժնով վերարտադրվել ցանկացող ուժերը:

Ձեռնպահ մնալով այլ որակումներից` պայմանականորեն քաղաքական միամտություն անվանենք որոշ ընդդիմադիրների այն մոտեցումը, թե միջազգային հանրության  ճնշումների ներքո ընտրություններում որեւէ ձեւաչափով իրենք հաջողության կհասնեն:

Իշխանությանը ուրացողությամբ տիրացած, կեղծիքներով «ընտրված» ու վերարտադրված, նվաճողի հոգեբանությամբ կառավարող ուժերը  երբեք  ընդունակ չեն կազմակերպել գաղափարական մրցակցություն`  հանուն պետականության զարգացման ու հզորացման, քաղաքացիների ազատության, անվտանգության, արժանապատվության, բարեկեցության ու սեփականության անձեռնմխելիության:

Պետության ու հասարակության զարգացումը խթանելու միակ ճանապարհը    հասարակական  գիտակցված  ընդվզումն է:

Դավիթ Մաթեւոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19504 դիտում

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է