Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 11-ի համարում
Էլեկտրաէներգիայի ամենամսյա վճարումների վերջնահաշվարկը բազմաթիվ բնակիչների շրջանում կասկած է առաջացնում, ինչն էլ հիմնավորվում է որոշ բնակիչների անձնական հետազոտություններով: Չարբախ համայնքի բնակչուհիներից մեկը, օրինակ, հաստատում է, որ էլեկտրատեղամասից ստացած վերջնահաշվարկն իր մոտ կասկած է առաջացրել, եւ արդեն 4 ամիս է, ինչ ամսվա վերջին օրը ինքը նշում է հաշվիչի վրա գրանցված թվերը եւ համեմատում էլեկտրատեղամասից ստացած վերջնահաշվարկի հետ:
Այդ ընթացքում նա հետեւյալ անճշտություններն է նկատել. մայիսի 30-ին հաշվիչից գրանցել է 6908 կիլովատ, էլեկտրատեղամասից ստացված նույն օրվա վերջնահաշվարկում նշված է եղել 6920 կիլովատ: Նույն կերպ օգոստոսի 1-ին, սեպտեմբերի 1-ին եւ հոկտեմբերի 1-ին գրանցված եւ էլեկտրատեղամասից ստացված տվյալները եղել են, համապատասխանաբար, 7706 եւ 7923 կվտ, 7225 եւ 7240 կվտ, 7404 եւ 7414 կվտ: Բնակչուհին հաշվարկղի վրա նամակ է թողել եւ, ներկայացնելով փաստերը, խնդրել, որ պարզաբանեն, սակայն նրա խնդրանքն ապարդյուն է եղել: Շենգավիթ համայնքի բնակիչներից մեկն էլ հաստատում է, որ համեմատելով ծախսած եւ վերջնահաշվարկում ստացած էլեկտրաէներգիայի տվյալները՝ բողոքել է հսկիչին, սակայն վերջինս նրա կասկածն անհիմն է համարել:
Բնակիչները բողոքել են էլեկտրատեղամասում, եւ այնտեղ պարզել են, որ համակարգիչը սխալ է գրանցել հաշվիչի վրա գրանցված թվերը, եւ թյուրիմացությունը վերացրել են: Սակայն բնակիչը համոզված է, որ այդ թյուրիմացությունը ոչ միայն իր նկատմամբ է կատարվել, այլեւ բոլոր բնակիչների: Եւ այդ «չնչին» կիլովատների ընդհանուր գումարը հսկիչի եւ ղեկավարության համար լրացուցիչ գումար վաստակելու արդյունավետ միջոց է: Մեկ այլ բնակչի մոտ էլ կասկածի տեղիք է տվել վերջնահաշվարկի հետեւյալ տարբերությունը. երբ նա ամռանը մեկնել է հանգստանալու եւ տանն է գտնվել ընդամենը մի քանի օր, այդ ամիս էլեկտրաէներգիայի ավելի շատ վերջնահաշվարկ է ստացել, քան սովորաբար:
Բնակչուհին նաեւ հաստատում է, որ հավաստի աղբյուրներից տեղյակ է, թե ինչպես են հսկիչները, որոշ բնակիչների հետ փոխհամաձայնեցնելով, հետ տվել հաշվիչի վրա գրանցված թվերը, ու հետեւաբար, այդ բնակիչները ծախսած հոսանքի դիմաց ավելի քիչ գումար են վճարել: Եւ ըստ նրա, շատ հավանական է, որ վերը նշվածի օրինակով կարող են հաշվիչը ոչ միայն հետ, այլեւ առաջ տալ ու բնակիչների ծախսած էլեկտրաէներգիայից զատ լրացուցիչ գումար գանձել:
Իսկ ի՞նչ երաշխիքներ կան բնակիչների կասկածները փարատելու համար, եւ եթե կասկածներն անհիմն չեն, ապա ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում. Երեւանի տարբեր էլեկտրատեղամասերում չբացառեցին, որ նման թերություններ կարող են առաջանալ հաշվիչից թվերը գրանցելու կամ միանգամից շատ սարքավորումներ միացնելու ժամանակ. հաշվարկղում էլեկտրական լարերը կարող են շատ տաքանալ, եւ ուժեղ ջերմաստիճանի պատճառով մի քանի լար իրար միանալով՝ մեծ քանակով հոսանք կլանել: Էլեկտրատեղամասերում չբացառեցին նաեւ հսկիչների միջամտությունը՝ մեջբերելով, որ «գյուղ չկա, որ շուն չլինի»:
Սակայն որքան էլ որ էլեկտրատեղամասում հաստատեն, թե մեղավորությունը հիմնականում հաշվիչից ու համակարգչից է, բնակիչները համոզված են, որ մեղավորությունը հսկիչինն է, քանի որ համակարգիչը կարող է սխալվել 1-2 անգամ, իսկ վերջնահաշվարկը սխալ եւ անտրամաբանական է շարունակաբար: Էլեկտրատեղամասում տեղեկացրեցին նաեւ, որ եթե բնակիչները փաստերով ներկայանան իրենց մոտ, ու փաստերը հաստատվեն, ապա հսկիչի մեղավորության դեպքում նա կազատվի աշխատանքից, իսկ եթե հաշվիչի կամ համակարգչի թերությունն է, ապա դրանք կուղղվեն, եւ եթե դա էլ չբավարարի բնակիչներին՝ նրանք կարող են նոր հաշվիչ գնել, լաբորատորիայում ստուգել, ապա նոր միայն տեղադրել բնակարանում:
Նման դեպքերում բնակիչներն առանց վարանելու պետք է համեմատեն վերջնահաշվարկի եւ իրենց գրանցած թվերը, եւ կասկածները հաստատվելու դեպքում, բողոքեն էլեկտրատեղամասերում, քանի որ նման պատահական կամ անօրինական դեպքերը շատ են, հիմնավոր ու համատարած:
Տաթեւ Մեսրոպյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT