Երևան
12 °C
Այսօր Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում տեղի ունեցավ ռոբոտաշինության Robotex Armenia միջազգային մրցույթը, որին մասնակցում էր շուրջ 40 թիմ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից և Եթովպիայից։
Հայաստանում մրցույթն առաջին անգամ է կայացել՝ «Խելացի քաղաք» խորագրի ներքո։ Միջոցառման նպատակը ռոբոտաշինության, ծրագրավորման և դիզայնի նկատմամբ հետաքրքրության խրախուսումն ու հանրահռչակումն է, ռոբոտաշինության ոլորտի և ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը:

«Ես այստեղ եմ՝ ներկայացնելու Եթովպիան։ Մեր թիմը տեխնիկական պատճառներով չի կարողացել ներկա գտնվել, սակայն իմ այստեղ լինելու նպատակը գործնական կապեր հաստատելն ու փորձի փոխանակումն է, քանի որ մոտ ապագայում մենք մեծ ցանկություն ունենք Եթովպիայում ևս կազմակերպել Robotex մրցույթն ու հրավիրել միջազգային թիմերի։ Միջոցառումը հետաքրքիր է ու գրավիչ, ուստի ուրախ եմ վերջինիս ներկա գտնվելու համար»,- նշել է «Finfinee Auroscope and Robotics International Institute»-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Էլիաս Յիրդոուն։
Ժյուրիի կազմում էին ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց շարքում են Արման Պողոսյանը (Instigate ընկերություն), Հրանտ Խաչատրյանը (Symotec ընկերություն), Արամ Կերյանը (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Հրաչյա Մակարյանը («Փուլ» ընկերություն), Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Կառլ-Տանել Պաեսը (Robotex Armenia միջազգային միավորում) և Հայկ Զարգարյանը (Ucom)։
«Այսուհետ Հայաստանը հանդես կգա որպես ռոբոտաշինական մրցույթների կենտրոն և Robotex-ը Հայաստան հրավիրելով Միությունը կարևոր քայլ է անում մեր երկիրն այդ ուղղությամբ ճանաչելի դարձնելու համար։ Հայաստանը ներկայացնող թիմերը գերազանցապես բաղկացած են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներից, ինչը խոսում է գործածվող տեխնոլոգիայի արդյունավետության մասին ու ոգևորում է ոչ միայն մեզ, այլև մեր արտասահմանյան գործընկերներին»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։
Առաջին մրցանակին արժանացել է Գյումրու ՀԱՊՀ ավագ դպրոցի Digital Cloud թիմը, երկրորդ մրցանակին՝ Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի «Ադանա» թիմը, երրորդ մրցանակին՝ Իջևանի թիվ 5 դպրոցի «Հանճար» թիմը։
Մրցույթի գլխավոր հովանավոր Ucom ընկերությունը նորագույն սերնդի HTC Smartphone-ներ նվիրեց առաջին եւ երկրորդ տեղը գրաված թիմերի բոլոր անդամներին, անլար JBL ականջակալներ՝ երրորդ տեղը գրաված թիմի ներկայացուցիչներին, ինչպես նաև Samsung և Huawei պլանշետներ հաղթած թիմերի խմբակավարներին։
«Ucom ընկերությունը տարիներ շարունակ հնարավորինս աջակցել է մարզերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բացմանը, հովանավորել ճարտարագիտական մտածելակերպը զարգացնող բազմաթիվ մրցույթներ, հետևել երկրի ներսում երիտասարդ մասնագետների աճին, ուրախացել խելացի սերնդի յուրաքանչյուր հաղթանակով ու ձեռքբերումով, խրախուսել ապագա ինժեներներին ու հորդորել պատանիներին լինել ստեղծող, այլ ոչ սպառող։ Այսօրվա մրցույթը ևս մեկ հնարավորություն էր կիսվելու փորձով, ձեռք բերելու գիտելիքներ ու նոր հմտություններ»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Robotex Armenia մրցույթի հովանավորն է Ucom ընկերությունը, գործընկեր՝ Symotec ընկերությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT