Երեւանի Գումի շուկայի հարակից տարածքի տաղավարներից մեկում կասեցվել է թարմ մսի վաճառքը

14/11/2019 schedule18:50

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ շարունակում է պարբերական վերահսկողական միջոցառումները մսի շուկայում: Այսօր տեսչական մարմնի աշխատակիցները շրջայց են կատարել Երևանի Խորենացի փողոցում և թիվ 2՝ Գում-ի շուկայում գործող մսի իրացման տաղավարներում: Նպատակն էր հավաստիանալ, որ մսի ու ենթամթերքի իրացումը կատարվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, սանիտարահիգիենիկ պայմաններում, որ մսի հետ շփվող աշխատակիցները կրում են համապատասխան մաքուր արտահագուստ և ունեն սանիտարական գրքույկներ:

Արձանագրելով ընդհանուր առմամբ բարվոք իրավիճակը՝ տեսուչները սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտում են հայտնաբերել Խորենացի 35 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Ուսո Քալաշյանին պատկանող թարմ մսի վաճառակետում, որտեղ նոր ստացված միսն ու մսեղիքը դրված են եղել ուղղակի գետնին՝ հիգիենիկ ոչ պատշաճ պայմաններում: Մսի ու ենթամթերքի վաճառքը կասեցվել է: Վերահսկողական աշխատանքներն այս տաղավարում շարունակվում են:

ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հենց տեղում կազմակերպել է խորհրդակցություն մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների հետ: Նա փոխանցել է Տեսչական մարմնի վճռականությունը սպանդանոցային մորթի անցման սահմանված ժամկետները պահպանելու առումով և հորդորել գործուն քայլեր ձեռնարկել սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու համար՝ նշելով, որ վերահսկող կառույցի մասնագետները պատրաստ են տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն:

Երևանի Խորենացի փողոցում և Գում-ի շուկայում մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողները պարտավորվել են մինչև 2019թ, դեկտեմբերի 1-ը մասամբ, իսկ 2020թ. Հունվարի 15-ից ամբողջությամբ անցնել սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման ու վաճառքի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3119 դիտում

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է