Երևան
12 °C
Վրաստանում 2012 թվականի իշխանափոխությունից հետո ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հանդարտվում, այլեւ կարող է անկանխատեսելի զարգացումներ ունենալ, չի բացառվում՝ նշանակվեն արտահերթ ընտրություններ.
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց վրացագետ Ալիկ Էրոյանցը: «2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթեց «Վրացական երազանք» կուսակցությունը եւ այդ ժամանակվա իշխող քաղաքական ուժը դարձավ ընդդիմություն՝ բավականին ուժեղ ընդդիմություն: Թեպետ հետո պառակտում եղավ այդ թիմի մեջ, սակայն մինչ այսօր այն բավական թեժ պայքար է տանում իշխող ուժի դեմ: Մյուս կողմից էլ Վրաստանի այսօրվա իշխանությունների սխալները կամ որոշակի չկատարված խոստումներն են հանգեցնում նրան, որ գործող ընդդիմությունը կամ քաղաքական ուժերը հաջողություն են ունենում այն առումով, որ ժամանակ առ ժամանակ իշխանությունը բավական լուրջ քննադատության է արժանանում նաեւ հանրության կողմից: Այսօր խորհրդարանի շուրջ ստեղծված իրավիճակն էլ հենց դրա արդյունքն է»,- ասաց Էրոյանցը:
Նրա դիտարկմամբ՝ իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը, որ վերածվել է բավական լուրջ ճգնաժամի, կարող է շատ ավելի վատ հետեւանքներ ունենալ իշխանության համար: «Իհարկե, այս ամենից տուժում է հանրությունը, օրինակ՝ տեխնիկական հանգամանքները՝ ճանապարհների փակում, լարված իրավիճակ, տհաճ դրություն են ստեղծում: Հանրությունն ականատես է լինում այնպիսի գործողությունների, որոնք որեւէ արդյունքի չեն հանգեցնում: Անընդհատ ընդդիմությունը պայքարում է իշխանության դեմ, այն ընդդիմությունը, որ նախկինում, երբ իշխանության էր, բավական լուրջ քննադատության էր արժանանում հանրության կողմից եւ 2012 թ. հենց հանրությունն էր արտահայտել իր կարծիքն ընտրությունների միջոցով: Իսկ այսօր հենց նույն հանրությունը ցանկանում է տապալել այս իշխանություններին: Նախկին իշխանությունն էլ ցանկանում է գալ իշխանության՝ կրկին խոստանալով, որ նախկին սխալները չեն կրկնելու: Տեղապտույտ է կարծես»,- ասաց վրացագետը:
Հիմնական պատճառը, ըստ նրա, «Վրացական երազանք»-ը գլխավորող Բիձինա Իվանիշվիլիի՝ վերջին նախագահական ընտրություններին ընդառաջ տված նախընտրական եւ անկատար մնացած խոստումն է՝ ընտրակարգը դարձնել համամասնական: «Նա խոստացել էր՝ ինքն ամեն ինչ անելու է, որ ընտրություններն անցնեն համամասնական ընտրակարգով, ինչը, փաստորեն, խորհրդարանում երեկվա քվեարկությամբ տապալվեց: Ըստ էության՝ բողոքի ակցիաներն սկսվեցին դրանից եւ միջազգային կառույցները, այդ թվում՝ ԵՄ դեսպանը, բավական բացասաբար արտահայտվեցին այս ամենի մասին»,- նշեց Էրոյանցը:
Քննադատություններին ի պատասխան՝ Իվանիշվիլին հայտարարեց, որ ինքը կողմ է փոփոխություններին, որ հենց ինքն էր խոստում տվել, սակայն չի կարող ստիպել, ճնշում գործադրել խորհրդարանականների նկատմամբ, պատճառաբանեց, թե ընդդիմադիր գործիչները վերջին շրջանում վիրավորական արտահայտություններով են հանդես եկել մեծամասնական ընտրակարգով ընտրություններում հաղթած պատգամավորների նկատմամբ, ինչը հարուցել է նրանց դժգոհությունը եւ դրա արդյունքն էլ տեսանք. քվեարկությունը: «Պետք է փաստենք, որ զարգացումները կարող են շատ անկանխատեսելի լինել, կարող են նաեւ արտահերթ ընտրություններ նշանակվել, թեպետ իշխանություններն իրենց կողմից հայտարարում են, որ նման բան չի կարող լինել, իրենք պատրաստվում են հերթական ընտրություններին: Այսինքն՝ իրենք գնահատում են սա՝ որպես նախընտրական շրջան, երբ բոլոր քաղաքական ուժերի միջեւ պայքար է ընթանալու, բոլորը պայքարելու են՝ առավել ձայներ ստանալու համար»,- ասաց Էրոյանցը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Վրաստանի ներքին ճգնաժամը մեր հարաբերությունների եւ մեր երկրի վրա՝ վրացագետն այս պահին լուրջ ազդեցությունները բացառեց․ «Ցանկացած լարվածություն կարող է ավելի թեժանալ: Հայ-վրացական հարաբերություններում առնվազն որոշ հանդիպումներ, շփումներ, որ տեղ են գտնում կամ պետք է տեղ գտնեն, գուցե չկայանան, գուցե համագործակցության տեմպը դանդաղի: Ենթակառուցվածքների՝ տրանսպորտի հետ կապված խնդիրներ կարող են լինել, եթե ճգնաժամն ավելի սրվի, լինեն քաղաքացիական բախումներ»:
Այն հարցին, թե որքանով է հավանական նախկինների վերադարձը, վրացագետը պատասխանեց, որ դիտարկումները շատ տարբեր են եւ կանխատեսում անելը՝ բարդ: «Իմ կարծիքով՝ եթե դիտարկենք գործող իշխանությունների գործունեությունը եւ նախորդների գործունեությունը, տարբերություններն այնքան ակնհայտ են, որ նախորդների վերադարձը հանրությունը շատ ավելի քիչ կցանկանա: Թեպետ նաեւ մեծ դժգոհություն կա գործող իշխանությունների նկատմամբ. վերջին տարիներին անընդհատ առկա է լարիի արժեզրկում, տնտեսական ոչ բարենպաստ վիճակ եւ շատ-շատ այլ հանգամանքներ, որ հարուցում են հանրության դժգոհությունը: Հիմա հանրությունն այնքան էլ տրամադրված չէ նախորդ իշխանությունների վերադարձին, ինչ-որ այլ լուրջ քաղաքական ուժ էլ ձեւավորված չէ»,- ասաց Էրոյանցը:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը երեկ՝ բուռն քննարկումներից հետո, մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ փաստորեն չեղարկելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի՝ ամռանը տված խոստումը, որի համաձայն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով: Մեծամասնական ընտրակարգը Վրաստանում կպահպանվի մինչեւ 2024 թվականը:
Մերժվեց նաեւ կուսակցությունների՝ օրենսդիր մարմնում ներկայացված լինելու համար սահմանված նվազագույն՝ 3 տոկոսանոց շեմը վերացնելու առաջարկը: Նախագծին կողմ էր քվեարկել 101 պատգամավոր, դեմ՝ 3-ը, մինչդեռ անհրաժեշտ էր 150 պատգամավորից 113-ի կողմ քվեն: Նախագծի տապալման մասին լուրից անմիջապես հետո մեկնարկեցին բողոքի ակցիաներ խորհրդարանի դիմաց: Ցուցարարները վրանաշեն ավան են հիմնել այնտեղ, եւ բողոքի ակցիաները այսօր եւս շարունակվում են:
Կարմեն Մարտիրոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանն առաջարկում է Ադրբեջանին և Վրաստանին TRACECA-ի շրջանակներում տարանցիկ միջանցք ստեղծել
Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտները ավել են 120 միլիարդ դրամով. վարչապետ
ՀՀ-ում հայտնաբերվել են Ռուսաստանի և Իրանի իրավապահների կողմից հետախուզվողներ
Դիլիջանի ոլորաններում բախվել են «ԶԻԼ 130»-ն ու բեռնատարը
Սա քաղաքական իմպոտենտությունը քողարկելու անհաջող փորձ է. Չախոյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին
Մասկը կարծում է, որ արհեստական ինտելեկտը պետք է փոխարինի որոշ պետական ծառայողների. Bloomberg
Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզը՝ հիմնանորոգված ու ընդլայնված. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դատախազությունը պահանջում է «Երևանի ոսկերչական գործարան-1»-ի նախկին տնօրենից բռնագանձել 330 մլն դրամ, գույքեր
Ոլորտում իրականացվող բարեփոխումները տվել են իրենց արդյունքները. ՀԿԱԾ պետը շնորհավորել է աշխատակիցներին
Դատախազությունը պահանջում է Վեդիի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, ավելի քան 40 մլն դրամ
«ՏիկՏոկ»-ի հիթ դառնալու մոլուցքով շատերը փորձելու են ավելի մեծ եռանդով uադրանքներ իրականացնել. Ավինյան
Skype-ն այսօրվանից կդադարի գործել
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամ, 10 անձ հետախուզվում է
Սահմանամերձ Շիկահող գյուղի բնակիչների հրավերով այցելել եմ գյուղ, անցկացրել այնտեղ 2 օր. Դանիելյան
Կարծում եմ՝ չպետք է տրվեի սադրանքին, պետք էր զսպվածություն ցուցաբերել, ներողություն եմ հայցում. Տեր-Մարգարյան
Արտաշատում ծառը կոտրվել և ընկել է՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախատեսված է կառուցել 17 կամուրջ, 6-ը բետոնացման փուլում են
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստան
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է
Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի թունելում ավտոմեքենա է հրդեհվել
Քարը՝ պաշտամունքի առարկա և դիվանագիտական զենք. ինչպես է Բաքուն աշխարհով մեկ օգտագործում Հեյդար Ալիևի արձանները
Շուրջ 450 մասնակից համալրել է կրթաշղթան. Բերդում ընթացել է «Կրթվելը նորաձև է» շարժման 30-րդ հանդիպումը
«Կրթվելը նորաձև է» շարժման 30-րդ հանդիպումը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան
Խոշոր ավտովթար Իջևան-Դիլիջան ճանապարհին. կա 7 տուժած
Տարիքը խոչընդոտ չէ անընդհատ կրթվելու համար. «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակից Նաիրա Մաթոսյան
Կրթվելը նորաձև է Բերդում. Նիկոլ Փաշինյան
Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել. Էրդողան
Էդուարդ Սպերցյանը բացառիկ ռեկորդ է գրանցել
Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում. Սերժ Սարգսյան
Եթե վրդովմունք են առաջացնում Վազգեն արքեպիսկոպոսի խոսքերը, այդ դեպքում նզո՞վքն է ընդունելի. Խաչատրյան
Թրամփը հրապարակել է իր լուսանկարը՝ որպես Հռոմի պապ. կաթոլիկներին դա դուր չի եկել
Մենք ռուսական կողմի որոշումը համարում ենք ոչ բարեկամական քայլ և ակնկալում ենք բացատրություն. Ադրբեջանի ԱԳՆ
Արենիում վրաերթի հետևանքով մահացած տղամարդը Մալազիայի քաղաքացի է
Մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Բադամովը Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է. նա արտաքսվում է
Պուտինը պատմել է, թե ինչ է իրեն նվիրել Լուկաշենկոն
Գանձաքարից մինչև Իծաքար ճանապարհի շինարարությունն այս տարի կավարտվի. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Ուկրաինայի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT