Օգնում են ու օրհնանք ստանում. խոստացավ անպայման աղոթել

17/11/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 17-ի համարում

Այն, որ Հայաստանի մարզերի բնակիչների մեծ մասը արտասահման մեկնելու հնարավորություն չունենալու պատճառով Երեւանի ճանապարհն է բռնում, եւ որ մարզերը գրեթե դատարկվում են, ապացուցման կարիք, թերեւս, չի զգում: Այդ մարդիկ հույս ունեն մայրաքաղաքում գտնել իրենց գոյատեւման համար անհրաժեշտ միջոցները: Երիտասարդ Աննա Հովսեփյանի ընտանիքը նույնպես այս առումով բացառություն չէ: Արդեն ավելի քան տասը տարի է, ինչ նրանք Գեղարքունիքի մարզից եկել, Երեւանում են ապրում: Սկզբից ամուսինն է տեղափոխվել, վարորդի աշխատանք գտել, հետո էլ կանչել կնոջը: Ամեն ինչ լավ է եղել մինչ այն պահը, երբ Աննայի` այժմ արդեն 40-ամյա ամուսնուն 6 տարի առաջ ինսուլտ է խփել` թուլացնելով նրա աջ ձեռքն ու ոտքը: Աննան, ի դեպ, 27 տարեկան է: Իրենց տարիքային տարբերությունը բացատրելով` ասում է.

«Սերը տարիք չի հարցնում»: Իսկ ամուսնացել են, երբ նա ընդամենը 13 տարեկան է եղել: «Հինգ տարեկան եմ եղել, երբ մայրս մահացել ա: Հորս հետ եմ ապրել: Ինձ ուրիշի էր ուզում տալ, դրա համար փախել եմ»,- ժպտում է Աննան ու շարունակում. «Չեմ ափսոսում, չեմ զղջում:  Էնքան ուժգին եմ սիրում, որ նույնիսկ եթե կյանքս էլ պետք լինի, կտամ»: Կյանքը տալ պետք չէ: Պետք է, որ իր կյանքը պահպանելով` նա ընտանիքի ապրուստը հոգա, որովհետեւ ամուսնուց բացի նաեւ մանկահասակ երկու երեխա ունի, որոնցից մեկը նույնպես անառողջ է: Եթե դրան էլ գումարենք Աննայի մի շարք հիվանդություններն ու այն, որ հենակներով է քայլում, պարզ կդառնա նրանց դրությունը:

Մասնագիտություն չունեցող կինն ընտանիքը պահելու միակ ելքը տեսել է մուրացկանություն անելու մեջ, որովհետեւ ասում է, թե դիմել է այստեղ-այնտեղ` աշխատանքի համար, բայց այնքան քիչ աշխատավարձ են առաջարկել, որ չի էլ փորձել աշխատել` մտածելով, թե չի կարողանա հոգալ ընտանիքի կարիքները: Փողոց դուրս գալու որոշումը կայացնելիս նա դեռեւս տեղաշարժվելու  խնդիրներ չի ունեցել, եւ միայն 4 տարի առաջ ավտոմեքենայի հարվածից ոտքը վնասվել է: Վիրահատությունից հետո էլ, սակայն, առանց հենակների քայլել չի կարողանում: Ինչեւէ: Իր այդ աշխատանքից արդեն այլեւս չի ամաչում, մի տեսակ կարծես իմունիտետ է ձեռք բերել:

«Սկզբից մինչեւ մութը չէր ընկնում, դուրս չէի գալիս, որ ինձ ոչ մեկը չտեսներ: Հետո տեսա, որ ամաչելով չեմ կարա երեխեքիս պահեմ: Հիմա արդեն մեկ ա: Իմ աչքերը փակ են: Բաց են, բայց փակ են»,- բացատրում է ձեռքն անցորդներին պարզած Աննան: Բայց որքան էլ այլեւս չի ամաչում, նրան ցավ են պատճառում անցորդների ծաղրական արտահայտությունները: Եւ պարզվում է` ծաղրողներն էլ ոչ թե երիտասարդներն են, այլ մեծահասակ կանայք: Ու, որպես կանոն, հարուստ կանայք:

«Զզվելի բառերով են արտահայտվում: Որ նայում ես իրենց, նայում ես հագնելուն, իսկի չես ասի, որ սիրտը էդ կլինի: Չեն մտածում, որ ծանր կյանքից, վատ վիճակից ենք նստած: Հարուստը որտեղի՞ց պատկերացնի, երբ ինքը ամենահետաքրքիր կյանքով ապրում ա: Ի՞նչ պետք ա պատկերացնի վատ ապրողի վիճակը»,- սեփական փորձից է դատում Աննան: Իսկ շատ անցորդներ էլ արդեն լավ ծանոթներ են դարձել, դրամ են դնում նրա ափի մեջ, հարցնում որպիսությունը: Երբեմն էլ` ուտելիք ու հագնելիք բերում:

Ամբողջ օրը սառը քարին` բարձի վրա նստած կինն ասում է, թե իր «հովանավորների» մեջ կան նաեւ մարդիկ, որոնք մի քանի անգամ դրամ տալուց հետո, եթե մի օր չեն տվել, հետո հայտնել են, թե իրենց այդ օրն անհաջող է եղել: Այնուհետ, ամեն անգամ անցնելիս, չեն մոռանում Աննայից «գնել» իրենց հաջող օրվա երաշխիքը: Պատահում է նաեւ, որ խոշոր թղթադրամ են բաշխում հիվանդ կնոջը: Դա երջանիկ օր է լինում: Երեկ, երբ մենք զրուցում էինք, տարեց մի տղամարդ նրան 1000 դրամանոց նվիրեց ու խնդրեց աղոթել իր համար: Աստծուն անվերապահորեն հավատացող Աննայի աչքերն ուրախությունից փայլում էին: Նա խոստացավ անպայման կատարել անցորդի խնդրանքը:

Աննա Զախարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19895 դիտում

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է