Երևան
12 °C
Միացյալ Նահանգների Open World` «Բաց Աշխարհ» պետական գործակալության նախաձեռնությամբ ԱՄՆ-ի միջոցներով Հայաստանից Միացյալ Նահանգներ է հրավիրվել երիտասարդ հայ պատգամավորների խումբ՝ ամերիկյան փորձին ծանոթանալու նպատակով: Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Հայաստանի խորհրդարանի երեք ուժերը ներկայացնող պատգամավորները արդեն իսկ հանդիպումներ են անցկացրել Կոնգրեսի իրենց գործընկերների հետ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Նրանցից ոմանք հատուկ հպարտությամբ նշում էին, որ իրենք այն 405 կոնգրեսականներից են, որ կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձեւի օգտին», - Տաթեւիկ Գասպարյանի խոսքով, Կոնգրեսում անցած քննարկումների արդյունքում ակնհայտ է՝ երկու կողմերն էլ հետաքրքրված են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմամբ. «Թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունները տեղափոխվեցին միանգամայն այլ մակարդակի վրա եւ դրա վառ ապացույցն էր 296 բանաձեւի ընդունումը»:
Լիլիթ Ստեփանյանն ավելացնում է՝ «Բաց Աշխարհ» ծրագիրը հնարավորություն է տալիս ֆորմալ եւ ոչ ֆորմալ հանդիպումների եւ քննարկումների միջոցով ծանոթանալ ԱՄՆ-ի մշակութային դիմագծին: Ծրագրի շրջանակներում հայ խորհրդարանականները շուրջ մեկ շաբաթ անց են կացնելու նաեւ Նյու Յորք նահանգի Ալբանի քաղաքում, որտեղ բնակվելու են ամերիկյան ընտանիքներում, քննարկումներ անցկացնելու տեղի ինքնակառավարման մարմիններում.
«Ինձ հետաքրքրում է Ամերիկայի կրթական ոլորտը, համայնքների համաչափ զարգացման խնդիրները»:
«Ամերիկյան, եվրոպական փորձը ինստիտուտների կայացման առումով մեզ համար շատ կարեւոր է», - Շաքե Իսայանը միեւնույն ժամանակ ընդգծում է՝ հաջողության համար կարեւոր է Միացյալ Նահանգների դրական փորձը համադրել Հայաստանի մշակույթի հետ.
«Առաջնային խնդիրը, որ ես տեսնում եմ, իսկապես հզոր ինստիտուտների կայացումն է»: Հատկանշական է, որ ծրագրին մասնակցող բոլոր հայ խորհրդարանականները կանայք են: Անի Սամսոնյանի կարծիքով, Հայաստանի քաղաքական դաշտում կանանց դերի բարձրացումն ինչպես օրենսդրական բարեփոխումների, այնպես էլ հասարակության շրջանում փոփոխությունների արդյունք է:
Պետությունն իր կողմից անհրաժեշտ քայլերը կատարել է, այժմ քայլ պետք է անեն հենց կանայք, համոզված է Սամսոնյանը. «Կին քաղաքական գործիչները պետք է իրենք իրենց աշխատանքով քաղաքականությունը դարձնեն գրավիչ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT