Պետություն պետության մեջ չի կարող լինել եւ չի լինելու. Սուրեն Գրիգորյանը՝ քրեական ենթամշակույթի մասին

Հայաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում էր կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում այնպիսի արարքների համար, որոնք կատարվում են այնպիսի անձանց կամ խմբերի կողմից, ում համար հանցագործություն կատարելը, այսպես ասած, «արհեստ» է եւ որոնք խմբեր են կազմավորում, խրախուսում են այլ անձանց կողմից հանցագործությունների կատարումը, դրանցում ներգրավում են տարբեր անձանց, այդ թվում՝ անչափահասների, արդեն իսկ դրական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում։ 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե տարիներ առաջ Վրաստանում նմանատիպ օրենքի կիրառման մասով կա՞ որոշակի վիճակագրություն, կամ ինչ-որ փոփոխություն եղե՞լ է թե ոչ, ի վերջո՝ հաջողվե՞լ է այս ռեֆորմը, թե՞ ոչ:

«Ունենք երկիր, որտեղ նմանատիպ օրենք է կիրառվել եւ մեղադրական դատավճիռներ են եղել: Կոնկրետ վիճակագրությունը հիմա փորձում ենք մեր վրացի գործընկերների հետ ճշտել»,-ասաց Բադասյանը, հավելելով, որ հաջորդ ամիս Երեւանում կայանալիք կոնֆերանսի շրջանակներում վրացի եւ հայ արդարադատության նախարարները հանդիպում են ունենալու եւ կկարողանան ավելի մանրամասն քննարկել այս հարցը:

Այնուամենայնիվ, ըստ նախարարի, Վրաստանի պրակտիկայում կա առնվազն մեկ գործ, որ մարդու իրավունքների եվրոպական դատարան է գնացել, եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոնվենցիոն խախտում չի արձանագրել:

Նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակության փուլում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ որոշակիության խնդիր կա նախագծում․

«Ես, օրինակ, շատ դեպքերում, ճշմարտության բացահայտման դասախոսություններ եմ կարդում, ընկերներիս հետ ճշմարտության բացահայտման ուղիներ ենք մշակում, մեկ էլ մի օր հանկարծ քրեական հեղինակություն ունեցող մարդիկ որոշում են, որ ճշմարտության բացահայտման իմ ուղին բավականին հարգանքի է արժանի եւ ինձ տալիս են բարձրագույն կարգավիճակ: Ձեր գրածով՝ ես միանգամից ընկնելու եմ էդ հոդվածի տակ՝ «բարձրագույն կարգավիճակ ստանալ»,-ասաց Սիմոնյանը, հավելելով, որ եթե այդպես չէ, ապա «ստանալ» բառը պետք է փոխել «ընդունել» բառով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կոչ արեց պատգամավորներին ինքնախաբեությամբ չզբաղվել, քանի որ նրանց խոսքը մատնում է հենց իրենց:

«Օրինակ՝ եթե գրված է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, բա ո՞նց ստացվեց, որ ինչ որ մեկը խոսեց օրենքով գողերի մասին: Այստեղ ըտենց բան կա՞ գրած: Բա ինչի խոսեցինք օրենքով գողերի մասին, եթե սա անհասկանալի հասկացություն է: Կամ որ ասում են՝ դիմելը որն է, ուզում եմ հասկանամ՝ «աբրաշատ լինել» պետք է գրված լիներ, որ մենք հասկանայի՞նք՝ ինչի մասին է խոսքը: Ասածս այն է, որ մենք մեզ չխաբենք: Օրենքները հասարակական  հարաբերությունների կարգավորմանը ուղղված նորմեր են, եւ երբ որ կա հասարակական հարաբերությունը, եւ մենք բոլորս գիտենք, որ դրանք կան, եկեք չձեւացնենք, թե դա չկա, եւ չխորշենք փորձել դա կարգավորելուց»,-ասաց Գրիգորյանը, հավելելով, որ հայտարարելը, որ այս նախագիծը որոշակիության խնդիր ունի, բայց որեւիցե առաջարկ չանելը, ըստ էության, կարող է կասկածի տեղիք տալ, որ գաղափարի հետ էլ համաձայն չի կոնկրետ պատգամավորը:

«Իսկ եթե գաղափարի հետ համաձայն չի, հստակ հայտարարում եմ՝ ՀՀ ընդհանուր վարքագծի կանոններ եւ հարկադրանքի միջոցներ, այդ թվում՝ օրինական կոշտ ուժ կիրառելու միակ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է եւ իշխանություններն են, որոնք ձեւավորվում են ազատ անկախ ընտրություններով: Պետություն պետության մեջ չի կարող լինել եւ չի լինելու»,-եզրափակեց իր ելույթը Սուրեն Գրիգորյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն իր ելույթում նշեց, որ քրեական ենթամշակույթը թափանցում է կյանքի բոլոր ոլորտներ՝ իր հետ բերելով սեփական արժեքներ, օրենքներ եւ խորհրդանիշեր:

«Քրեական ենթամշակույթը միավորում է օրինազանցներին եւ հանդես է գալիս որպես կարգավորիչ նրանց վարքում եւ կենսակերպի համար: Այն աղճատում է հասարակական գիտակցությունը, խախտում է բարեվարքության կանոնները, կարծիք է ձեւավորում, որ օրենքի խախտումը գեղեցիկ կերպարի գրավական է՝ «լավ տղու» եւ հիմնականում քննադատում է այն մարդկանց, ովքեր համագործակցում են իրավապահ մարմինների հետ՝ «գործ տվող»,-ասաց Դավոյանը:

Եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ այս նախագիծը ոչ միայն Արդարադատության նախարարության կողմից է մշակվել, այլ նաեւ Գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության եւ ոստիկանության ներկայացուցիչների կողմից, որոնք եւս բավական պրակտիկ փորձ ունեն նման հարցերում: Առաջ քաշելով Վրաստանի օրինակը, Բադասյանն ասաց, որ, եթե նրանց օրենսդրությունը իրավական որոշակիության մասով դիմացել է թեստին, ապա նա չի կարծում, որ մենք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինելու խնդիր ունենք եւ մեր դեպքում, չգիտես ինչու, իրավական որաշակիության մասով խնդիր ենք ունենալու:

Ժաննա Ջեյրանյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3137 դիտում

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան