Ենոքավանում հովազը հարձակվել է քաղաքացու վրա եւ մարմնական վնասվածքներ պատճառել. կենդանին գրանցված է Կարմիր գրքում

Ենոքավանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին հաշվելու գնացած քաղաքացու վրա: Բազմաթիվ խոր վերքերով 35-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը նշեց, որ վերքերը մշակել-կարելը տեւել է մոտ երկուսուկես ժամ: «Բռունցքը, որ մտցրել էր հովազի բերանը, լրիվ վնասված էր, շուրթը ճանկով կիսված էր, թեւը նախաբազկի շրջանում էլի խոր վերք էր, երկու թեւերը վնասված էին: Հիմա վիճակը կայուն է: Ստացել է փայտացման, կատաղության դեմ բոլոր պատվաստանյութերը: Եվս մեկ շաբաթ կգտնվի բժիշկների հսկողության տակ: Վերքերի մշակումը կազմակերպվում է, բոլոր հետազոտությունները կատարվել են, արդեն ելնում է ոտքի: Վախենալն էլ իր պարագայում չկա, քանի որ որսորդ է: Եթե որսորդ չլիներ, հարյուր տոկոս հիմա ողջ չէր լինի»,- նշեց Վազգեն Մարգարյանը:

Արման Գաբրիելյանը պատմեց, որ այդ անտառներում ինքն ունի մոտ 150 խոզ: Պարբերաբար գնում է ստուգելու, թե որտեղ են, պակասել են, թե ոչ: Երեկ էլ է գնացել: Կեսօրին մոտ տեսել է ճանապարհին ընկած մի խոզ՝ մի մասը կերած: Մի քիչ էլ է գնացել, տեսել է երկրորդ հոշոտված խոզին, հետո՝ երրորդին: Քայլելով բարձրացել է արյան հետքերով՝ դեպի Ենոքավանի բարձունքների ժայռոտ հատվածները: Այդտեղ ժայռերից մեկի մոտով անցնելիս գլուխը բարձրացրել է ու տեսել օդում իր վրա ցատկող կենդանուն: Դեպքը տեղի է ունեցել ժամը մոտ 13:20-ին: Լինելով փորձառու որսորդ՝ Արման Գաբրիելյանն արագ կողմնորոշվել է՝ ինչ անել. ինքնապաշտպանվել է՝ բռունցքը կենդանու բերանը մտցնելով, պայքարել մոտ հինգ րոպե, որից հետո կենդանին թողել հեռացել է:

Հարցին՝ ինչպիսին էր հովազը, Գաբրիելյանը պատասխանեց. «Տեսել ու զգացել եմ կենդանուն շատ մոտից, կարող եմ մանրամասն նկարագրել: Կլիներ 80-90 կգ, փորի տակը սպիտակ-մոխրագույն էր, մեջքի ու կողերի հատվածը՝ բաց դեղնավուն, սև կիսաօղակներով: Կլիներ մոտ մեկ մետր, պոչը՝ 50-60 սմ»:

Անտառներից հիմա շատերն են պտուղ հավաքում. հովազի առկայությունը մեծ վտանգ է նրանց համար թե՛ հոգեբանական առումով (կարող են վախենալ և տարատեսակ հիվանդություններ ձեռք բերել) եւ թե՛ ֆիզիկապես՝ պայքարելու եւ փրկվելու համար: «Եթե Արմանը փորձառու որսորդ չլիներ, հաստատ մենք լուրջ խնդիր կունենայինք»,- նկատեց բժիշկ Մարգարյանը:

Դեպքը քննարկելու համար երեկ հավաքվել են որսորդները, փորձել են հիշել, թե վերջին անգամ այս անտառներում երբ են հովազ տեսել. «1960-ականներին այս անտառներում հովազ են խփել: Դրանից հետո այս տեղանքում հովազ չեն հանդիպել: Սա առաջին դեպքն է, սակայն տեղանքում կենդանու պահվածքից ակնհայտ է, որ նոր չի եկել. նվազագույնը վեց ամիս է՝ այստեղ է: Այս կենդանիները տարածքին տիրապետում են շատ արագ: Հաստատ մենակ չէ. կամ զույգ ունի, կամ՝ ձագ»,- թեման շարունակեց բժիշկը:

Հովազն ապրում է այն հատվածներում, որոնք մարդու համար անմատչելի են: Անտառում հիմա ընտանի կենդանիները շատ են: «Վտանգը մեծ է թե՛ այդ անասունների համար՝ հովազի կողմից, թե՛ իր համար՝ անասնապահների կողմից: Այստեղ ոչ միայն խոզեր են պահվում, այլեւ ոչխարներ, այլ կենդանիներ, եւ ձմեռատեղի կա, որտեղից կենդանիներին նաեւ ձմռանը չեն իջեցնում: Եվ եթե սարերում նրա որսը պակասի, հովազը կփորձի ձմեռատեղի մտնել: Հիմա եթե փորձի անասնապահի կամ հոտի վրա հարձակվել, անասնապահը կրակելու է, սպանի: Դրա տուգանքն էլ մեծ գումար է: Այսինքն՝ եթե մարդը թեկուզ իր անվտանգության համար կրակեց, պիտի գնա, տասը տարի նստի դրա համար»,- ասաց բժիշկը:

Իրադրությունից միակ ելքը, որսորդների եւ բնակիչների դիտարկմամբ, բնապահպանների միջամտությունն է. վստահ են, որ բնապահպանները պիտի գնան, հատուկ գիշերային դիտարկման սարքերով հայտնաբերեն հովազին կամ հովազներին, քնեցնեն եւ տեղափոխեն Խոսրովի արգելոց: Թեպետ այս տարբերակն էլ, բժշկի կարծիքով, կարող է վերջնական լուծում չլինել: «Այդ կենդանին, որ այստեղ հարուստ սնունդ է ճարել, էլի շատ արագ տեղափոխվելու է այստեղ: Հետո մեր բնությունն իդեալական է նման կենդանու համար՝ մեղմ է. Խոսրովի արգելոցում խստաշունչ ձմեռներ են: Այստեղ ձմռանն ամենաշատը մի ամիս է ձյուն նստում: Իսկ գետի ափերին առավել հանգիստ է»,- ասաց բժիշկը:

Նշենք, որ Կովկասյան ընձառյուծը (հովազը) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնք Հայաստան հիմնականում գալիս են Իրանից: «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի համաձայն՝ կովկասյան ընձառյուծ որսացողը կտուգանվի 3 մլն դրամով: Ապօրինի որսի համար պատիժ է սահմանվում նաեւ քրեական օրենսգրքով: Ի դեպ, Հայաստանի կառավարությունը 2019 թվականը հռչակել է Կովկասյան ընձառյուծի տարի:

Կարմեն Մարտիրոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
31887 դիտում

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել