Երևան
12 °C
Պարոն Փաշինյանի ասածը ապատեղեկատվության արդյունք է. նրան ինֆորմացիա տվողները կա՛մ գիտությունից բան չեն հասկանում, կա՛մ ակադեմիայի թշնամիներն են. «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում գիտական գործունեություն վարել նշանակում է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել եւ վերադառնալ տուն:
«Նրան այդ ինֆորմացիա բերողները գաղափար չունեն՝ ինչ է գիտությունը, գիտական արդյունքը, եւ այդ գիտական արդյունքը որտեղ են ստանում: Ցավոք, կան նման մարդիկ, եւ նրանք հանրապետության ղեկավարին տանում են նման տեղեկատվություն: Ինչպե՞ս կարող է ամեն օր սուրճ խմող ու տուն գնացողների հանրությունը, որ կոչվում է Գիտությունների ազգային ակադեմիա, ունենա աշխարհում՝ արտասահմանյան ամսագրերում տպագրված հարյուրավոր մենագրություններ, որ պատիվ են բերում ցանկացած երկրի, ունենա բարձր վարկանիշով ամսագրերում տպագրված հազարավոր հոդվածներ: Այս աշխատանքն անող մարդկանց «սուրճ խմող» ասելն առնվազն վիրավորանք է նրանց նկատմամբ: Մանավանդ, որ մեր պետության կողմից այդ մարդկանց աջակցությունը չնչին կոպեկներ են. ԳԱԱ աշխատողի միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, որը ծիծաղելի գումար է՝ համեմատած նրանց եվրոպացի գործընկերների հետ, որոնց հետ հավասար նստում-վեր են կենում»,- նշեց Մարտիրոսյանը:
Նա ընդգծեց, որ ցանկացած ոլորտ ուսումնասիրելով՝ կարելի է գտնել փայլուն աշխատողների, միջին նվիրումով աշխատողների, քիչ նվիրվածների եւ մարդկանց, որ նվիրված չեն: «Չեմ կարող ասել, որ մեր բնագավառում էլ բոլորովին չկան այնպիսի մարդիկ, որ նվիրված չեն իրենց աշխատանքին, կամ որ բոլորն ամեն օր ստանում են հիանալի արդյունքներ»,- ասաց նա: Հարցը, թե կարո՞ղ է նշել՝ իր ղեկավարած ոլորտում ինչ համամասնությամբ են «աշխատողները եւ չնվիրվածները»՝ Մարտիրոսյանը համարեց ոչ կոռեկտ. «Բան ու գործ չունենք, նստենք-հաշվենք՝ սուրճ խմողներն են շատ, թե՝ գիտությամբ զբաղվողները: Հետո էլ մենք ամեն հիմնարկում չունենք շատ աշխատողներ, չաշխատողը երեւում է: Այսօր գնանք նախարարություններ, այնտեղ սուրճ չե՞ն խմում, նայեք Ազգային ժողովի պլենար նիստերին, այնտեղ սուրճ չե՞ն խմում՝ երբեմն էլ կիսադատարկ դահլիճներում: Ամեն տեղ էլ այդ բոլորը կա, բայց դա դարձնել հայտարարության առարկա, նկարագիր ամբողջ բնագավառի համար, մեծ թյուրամացություն է, որի մեջ գցել են մեր երկրի ղեկավարին այն մարդիկ, ովքեր նրան սպասարկում են»,- ասաց ԳԱԱ նախագահը:
Ռադիկ Մարտիրոսյանը հավաստեց, որ ինքը չգիտի՝ ովքեր են այդ ապատեղեկատուները: «Դրանք այն մարդիկ են, որ չարախոսում են, այն մարդիկ են, որ ակադեմիայի նկատմամբ նորմալ վերաբերմունք չունեն: Ակադեմիան այնպիսի կառույց է, որ ժամանակ առ ժամանակ ծնում է թշնամիներ: Ամեն մի ընտրությունից հետո մարդիկ են լինում, որ մրցույթը չեն հաղթահարում: Եվ նման մարդկանց վերաբերմունքն ակադեմիայի նկատմամբ դառնում է թշնամական, եւ ինչքան հնարավոր է՝ վատաբանում են ակադեմիան»,- ասաց նա:
Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ հարկ է ներկայացնել ակադեմիայի ձեռքբերումները համաշխարհային մակարդակով: «Աշխարհում գործող 102 ակադեմիայից 52-ն ընդգրկված է Եվրոպայի ակադեմիաների միավորման՝ ALEA-ի մեջ, եւ այդ կառույցի փոխնախագահ Գրահման Քեյնը ՀՀ ԳԱԱ-ի մասին ասել է. «Մենք ALEA-ում համարում ենք, որ Հայաստանի ԳԱԱ-ն արժանի է կոչվել ճանաչված եւ բարձրարժեք ակադեմիաներից մեկը: Այս ակադեմիան կայունության եւ տոկունության օրինակ է թողել, եւ մենք բոլորս պատրաստ ենք սովորել նրա պատմությունից եւ գիտական ձեռքբերումներից»: Գիտության ասպարեզում 8800 գիտահետազոտական կենտրոնների շարքում Հայաստանից ընդգրկված է գիտական 14 կազմակերպություն, որից 12-ը ԳԱԱ-ի ինստիտուտներից են, ընդ որում, Վրաստանից միայն 1 ինստիտուտ է, Ադրբեջանից 1-ը: Սա է գնահատականը: Ուրիշ գնահատականներ ես չեմ ընդունում»,- ասաց Մարտիրոսյանը:
Մեկ այլ չափանիշ է, ըստ ակադեմիկոսի, բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տպագրված հոդվածների թիվը եւ այդ հոդվածներին հղումների թիվը: «Հղումները ես ավելի եմ կարեւորում, քանի որ դա նշանակում է, որ կատարված աշխատանքներն առավել հետաքրքիր են եղել: Եվ տարբեր գիտական ուղղությունների համար մեկ հոդվածին ընկնող հղումների թվով մենք առաջինն ենք մաթեմատիկայի, արվեստի եւ հումանիտար գիտությունների, երկրի եւ մոլորակային գիտությունների բնագավառներում հոդվածների թվով, ֆիզիկայի եւ աստղագիտության բնագավառում՝ երրորդն ենք, սոցիալական գիտությունների մասով երկրորդն ենք»,- ասաց Մարտիրոսյանը:
Սեւ ծովի ավազանի երկրների մեջ մեր գիտության դիրքը ևս նշանակալի է. «Տասը երկիր ենք այստեղ, եւ այս երկրների մեջ հիմնարար մշակումների արդյունքներով մենք չորրորդն ենք 1 մլն բնակչին ընկնող գիտական հոդվածների թվով»:
Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ անկախացումից հետո Հայաստանի գիտաշխատողների թվաքանակը գրեթե կիսով չափ կրճատվել է: «1990թ-ին, եթե ունեցել ենք 7000 աշխատող, ապա այս տարվա հունվարին 3600-3800 աշխատող էր: Այդպիսի չնչին գումարներով այս մարդիկ հերոսական աշխատանք են անում: Հիմա գնում են մեր համակարգից: Գտնում են ավելի լավ վարձատրվող աշխատանք եւ գնում են: Մեկ-երկու տարի գալիս են մեզ մոտ, ավելի լավ տիրապետում որոշակի ուղղությունների՝ հատկապես, կոմպյուտերագիտությանը, ինֆորմատիկային. գալիս են, հետազոտական ինստիտուտներում մեր իրականացրած ծրագրերով շատացնում գիտելիքները, եւ իսկույն գնում են կազմակերպություններ՝ հաճախ մի տասն անգամ բարձր վճարվող աշխատանք գտնում: Դա էլ վատ չի, որ մեր պատրաստած կադրերը գնում են, բայց դա ազդում է ընդհանուր պոտենցիալի վրա: Ոչ թե այսպիսի՛, այլ ավելի՛ լավ արդյունքներ կարող էինք ունենալ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ վարչապետի հայտարարությունը հարուցել է որոշ գիտնականների վրդովմունքը: Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր գիտությունը, եւ հատկապես չարչրկված հայագիտությունն այսօր էլ անհատների ուսերին է, ինչպես է´ր դարեր առաջ եւ դարեր շարունակ: Ուզում եմ սիրելի վարչապետին ասել, իրոք, սիրելի՝ երբ խաչքարերն էի հետազոտում, որեւէ պետական հիմնարկ ինձ չէր ֆինանսավորում, երբ Տիգրանակերտն էի հայտնաբերում, որեւէ պետական հիմնարկ ինձ չէր ֆինանսավորում: Եվ ինձ նման հարյուրավորներ կան: Թե ես սուրճ էի խմում կամ սառը ջուր՝ ի՛մ ընտրությունն էր: Հայաստանյան մերօրյա գիտությունը միայն պետական հիմնարկում սուրճ խմելով չէ, որ ներկայանում է: Մի՛ հիասթափեցրեք»:
Նրանց հակադարձող գիտնականները նշում են, որ վարչապետի դիտարկումն անհիմն չէ, եւ կան ինստիտուտներում պատկառելի թվով աշխատողներ, որ «սուրճ են խմում եւ ուրիշ ոչինչ չեն անում»: «Վարչապետի ակնարկը չափազանցություն չէ: Ես սա տեսել, ապրել եւ զգացել եմ սեփական մաշկիս վրա եւ վկայում եմ այդ մասին: Շատ շնորհալիներ չկարողացան իրենց տեղը գտնել, քանի որ այդ տեղերը զբաղեցված էին սուրճ խմողներով, եւ այս համատարած վիճակը շատերիս հիասթափեցրեց»,- գրել է ժամանակակից արվեստի ինստիտուտի շրջանավարտ, ամերիկյան դիզայներական մեծ ընկերության զարդերի ավագ դիզայներ Եվգենիա Ավա Մանուկյանը:
Կարմեն Մարտիրոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT