Փաշինյանին տեղեկություն տվողները կամ գիտությունից բան չեն հասկանում, կամ ակադեմիայի թշնամիներն են. Ռադիկ Մարտիրոսյան

Պարոն Փաշինյանի ասածը ապատեղեկատվության արդյունք է. նրան ինֆորմացիա տվողները կա՛մ գիտությունից բան չեն հասկանում, կա՛մ ակադեմիայի թշնամիներն են. «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում գիտական գործունեություն վարել նշանակում է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել եւ վերադառնալ տուն:

«Նրան այդ ինֆորմացիա բերողները գաղափար չունեն՝ ինչ է գիտությունը, գիտական արդյունքը, եւ այդ գիտական արդյունքը որտեղ են ստանում: Ցավոք, կան նման մարդիկ, եւ նրանք հանրապետության ղեկավարին տանում են նման տեղեկատվություն: Ինչպե՞ս կարող է ամեն օր սուրճ խմող ու տուն գնացողների հանրությունը, որ կոչվում է Գիտությունների ազգային ակադեմիա, ունենա աշխարհում՝ արտասահմանյան ամսագրերում տպագրված հարյուրավոր մենագրություններ, որ պատիվ են բերում ցանկացած երկրի, ունենա բարձր վարկանիշով ամսագրերում տպագրված հազարավոր հոդվածներ: Այս աշխատանքն անող մարդկանց «սուրճ խմող» ասելն առնվազն վիրավորանք է նրանց նկատմամբ: Մանավանդ, որ մեր պետության կողմից այդ մարդկանց աջակցությունը չնչին կոպեկներ են. ԳԱԱ աշխատողի միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, որը ծիծաղելի գումար է՝ համեմատած նրանց եվրոպացի գործընկերների հետ, որոնց հետ հավասար նստում-վեր են կենում»,- նշեց Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց, որ ցանկացած ոլորտ ուսումնասիրելով՝ կարելի է գտնել փայլուն աշխատողների, միջին նվիրումով աշխատողների, քիչ նվիրվածների եւ մարդկանց, որ նվիրված չեն: «Չեմ կարող ասել, որ մեր բնագավառում էլ բոլորովին չկան այնպիսի մարդիկ, որ նվիրված չեն իրենց աշխատանքին, կամ որ բոլորն ամեն օր ստանում են հիանալի արդյունքներ»,- ասաց նա: Հարցը, թե կարո՞ղ է նշել՝ իր ղեկավարած ոլորտում ինչ համամասնությամբ են «աշխատողները եւ չնվիրվածները»՝ Մարտիրոսյանը համարեց ոչ կոռեկտ. «Բան ու գործ չունենք, նստենք-հաշվենք՝ սուրճ խմողներն են շատ, թե՝ գիտությամբ զբաղվողները: Հետո էլ մենք ամեն հիմնարկում չունենք շատ աշխատողներ, չաշխատողը երեւում է: Այսօր գնանք նախարարություններ, այնտեղ սուրճ չե՞ն խմում, նայեք Ազգային ժողովի պլենար նիստերին, այնտեղ սուրճ չե՞ն խմում՝ երբեմն էլ կիսադատարկ դահլիճներում: Ամեն տեղ էլ այդ բոլորը կա, բայց դա դարձնել հայտարարության առարկա, նկարագիր ամբողջ բնագավառի համար, մեծ թյուրամացություն է, որի մեջ գցել են մեր երկրի ղեկավարին այն մարդիկ, ովքեր նրան սպասարկում են»,- ասաց ԳԱԱ նախագահը:

Ռադիկ Մարտիրոսյանը հավաստեց, որ ինքը չգիտի՝ ովքեր են այդ ապատեղեկատուները: «Դրանք այն մարդիկ են, որ չարախոսում են, այն մարդիկ են, որ ակադեմիայի նկատմամբ նորմալ վերաբերմունք չունեն: Ակադեմիան այնպիսի կառույց է, որ ժամանակ առ ժամանակ ծնում է թշնամիներ: Ամեն մի ընտրությունից հետո մարդիկ են լինում, որ մրցույթը չեն հաղթահարում: Եվ նման մարդկանց վերաբերմունքն ակադեմիայի նկատմամբ դառնում է թշնամական, եւ ինչքան հնարավոր է՝ վատաբանում են ակադեմիան»,- ասաց նա:

Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ հարկ է ներկայացնել ակադեմիայի ձեռքբերումները համաշխարհային մակարդակով: «Աշխարհում գործող 102 ակադեմիայից 52-ն ընդգրկված է Եվրոպայի ակադեմիաների միավորման՝ ALEA-ի մեջ, եւ այդ կառույցի փոխնախագահ Գրահման Քեյնը ՀՀ ԳԱԱ-ի մասին ասել է. «Մենք ALEA-ում համարում ենք, որ Հայաստանի ԳԱԱ-ն արժանի է կոչվել ճանաչված եւ բարձրարժեք ակադեմիաներից մեկը: Այս ակադեմիան կայունության եւ տոկունության օրինակ է թողել, եւ մենք բոլորս պատրաստ ենք սովորել նրա պատմությունից եւ գիտական ձեռքբերումներից»: Գիտության ասպարեզում 8800 գիտահետազոտական կենտրոնների շարքում Հայաստանից ընդգրկված է գիտական 14 կազմակերպություն, որից 12-ը ԳԱԱ-ի ինստիտուտներից են, ընդ որում, Վրաստանից միայն 1 ինստիտուտ է, Ադրբեջանից 1-ը: Սա է գնահատականը: Ուրիշ գնահատականներ ես չեմ ընդունում»,- ասաց Մարտիրոսյանը:

Մեկ այլ չափանիշ է, ըստ ակադեմիկոսի, բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տպագրված հոդվածների թիվը եւ այդ հոդվածներին հղումների թիվը: «Հղումները ես ավելի եմ կարեւորում, քանի որ դա նշանակում է, որ կատարված աշխատանքներն առավել հետաքրքիր են եղել: Եվ տարբեր գիտական ուղղությունների համար մեկ հոդվածին ընկնող հղումների թվով մենք առաջինն ենք մաթեմատիկայի, արվեստի եւ հումանիտար գիտությունների, երկրի եւ մոլորակային գիտությունների բնագավառներում հոդվածների թվով, ֆիզիկայի եւ աստղագիտության բնագավառում՝ երրորդն ենք, սոցիալական գիտությունների մասով երկրորդն ենք»,- ասաց Մարտիրոսյանը:

Սեւ ծովի ավազանի երկրների մեջ մեր գիտության դիրքը ևս նշանակալի է. «Տասը երկիր ենք այստեղ, եւ այս երկրների մեջ հիմնարար մշակումների արդյունքներով մենք չորրորդն ենք 1 մլն բնակչին ընկնող գիտական հոդվածների թվով»:  

Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ անկախացումից հետո Հայաստանի գիտաշխատողների թվաքանակը գրեթե կիսով չափ կրճատվել է: «1990թ-ին, եթե ունեցել ենք 7000 աշխատող, ապա այս տարվա հունվարին 3600-3800 աշխատող էր: Այդպիսի չնչին գումարներով այս մարդիկ հերոսական աշխատանք են անում: Հիմա գնում են մեր համակարգից: Գտնում են ավելի լավ վարձատրվող աշխատանք եւ գնում են: Մեկ-երկու տարի գալիս են մեզ մոտ, ավելի լավ տիրապետում որոշակի ուղղությունների՝ հատկապես, կոմպյուտերագիտությանը, ինֆորմատիկային. գալիս են, հետազոտական ինստիտուտներում մեր իրականացրած ծրագրերով շատացնում գիտելիքները, եւ իսկույն գնում են կազմակերպություններ՝ հաճախ մի տասն անգամ բարձր վճարվող աշխատանք գտնում: Դա էլ վատ չի, որ մեր պատրաստած կադրերը գնում են, բայց դա ազդում է ընդհանուր պոտենցիալի վրա: Ոչ թե այսպիսի՛, այլ ավելի՛ լավ արդյունքներ կարող էինք ունենալ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ վարչապետի հայտարարությունը հարուցել է որոշ գիտնականների վրդովմունքը: Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր գիտությունը, եւ հատկապես չարչրկված հայագիտությունն այսօր էլ անհատների ուսերին է, ինչպես է´ր դարեր առաջ եւ դարեր շարունակ: Ուզում եմ սիրելի վարչապետին ասել, իրոք, սիրելի՝ երբ խաչքարերն էի հետազոտում, որեւէ պետական հիմնարկ ինձ չէր ֆինանսավորում, երբ Տիգրանակերտն էի հայտնաբերում, որեւէ պետական հիմնարկ ինձ չէր ֆինանսավորում: Եվ ինձ նման հարյուրավորներ կան: Թե ես սուրճ էի խմում կամ սառը ջուր՝ ի՛մ ընտրությունն էր: Հայաստանյան մերօրյա գիտությունը միայն պետական հիմնարկում սուրճ խմելով չէ, որ ներկայանում է: Մի՛ հիասթափեցրեք»:

Նրանց հակադարձող գիտնականները նշում են, որ վարչապետի դիտարկումն անհիմն չէ, եւ կան ինստիտուտներում պատկառելի թվով աշխատողներ, որ «սուրճ են խմում եւ ուրիշ ոչինչ չեն անում»: «Վարչապետի ակնարկը չափազանցություն չէ: Ես սա տեսել, ապրել եւ զգացել եմ սեփական մաշկիս վրա եւ վկայում եմ այդ մասին: Շատ շնորհալիներ չկարողացան իրենց տեղը գտնել, քանի որ այդ տեղերը զբաղեցված էին սուրճ խմողներով, եւ այս համատարած վիճակը շատերիս հիասթափեցրեց»,- գրել է ժամանակակից արվեստի ինստիտուտի շրջանավարտ, ամերիկյան դիզայներական մեծ ընկերության զարդերի ավագ դիզայներ Եվգենիա Ավա Մանուկյանը:

 Կարմեն Մարտիրոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5369 դիտում

Արթիկի դաշտերում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ է կատարվել իրականում

Վարչապետը ժամանել է Ալթայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են սպասվում

Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասի հանրային կարգին. Գալյան

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին

ՀՀ վարչապետը ժամանել է ՌԴ. նրան ուղեկցում են Աննա Հակոբյանն ու կրտսեր դուստրը. լուսանկարներ

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է. Կրեմլ

Փոփոխություններ քոլեջների լիցենզավորման կարգում․ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նոր կարգավորումները

Ուկրաինայում զանգվածային ցույցեր են. ինչու է մարդկանց զայրացրել, ԵՄ-ին զարմացրել Զելենսկիի ստորագրած որոշումը

2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է

Տիկին Յուղային մազեր Սիմոնյանի խոսքից մի կարևոր արձանագրում կա, որի մասին 5 տարի անհույս երազում է. Դալլաքյան

Վերաքննիչ դատարանը մերժել է Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը

Ամռանը շատ ջուր խմել է հարկավոր. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ջրազրկման վտանգների մասին

ՌԴ-ում կործանված Ան-24 ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են. ինչ մանրամասներ են հայտնի

Ուկրաինան անօդաչուներով գրոհել է Սոչին ու Ադլերի նավթային պահեստը. տեսանյութ

Թուրքիայի կենտրոնական հատվածում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 14 հրշեջ

ԿԳՄՍՆ-ի և Հունաստանի կրթության, կրոնի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր

ՌԴ-ում կորել է կապը 42 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի հետ

Իտալիայի դեսպանն այցելել է Մատենադարան

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև. տեսանյութ

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ջրաշենում պիտբուլ շունը հարձակվել է մարդկանց վրա. 3 անձ, այդ թվում՝ երեխա, տեղափոխվել է հիվանդանոց

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Դիտարկվել են Գորիսում այս պահին իրականացվող սուբվենցիոն ծրագրերը

Մարգարիտա Սիմոնյանը՝ կրկեսի արարածը, չի դադարում միջամտել մեր գործերին, շուտով բերանը կփակվի․ Սիմոնյան

Ձև չունեք. Ռոմանոս Պետրոսյանը լուսանկար է հրապարակել

Այս տարի բերքը շատ է. Գևորգ Պապոյանը Գուսանագյուղում հետևել է հացահատիկի բերքահավաքին. տեսանյութ

Չարենցավանի շինություններից մեկում և հարակից տարածքում հրդեհ է բռնկվել

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնելու համար մրցույթ է հայտարարվել. ովքեր կարող են դիմել

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները. 3-րդ փուլը տևել է մոտ 40 րոպե

Կալուգեցի Սամոյի 32 տարվա մանկամիտը տեղյա՞կ է, որ տեղով մեկ մեմ է. Չախոյան

Բերդկունք և Հայրավանք գյուղերի երեխաների համար սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզ է կառուցվում. Խուդաթյան

Բնակարանային գողերը ձերբակալվել են՝ իրեղեն ապացույցները ձեռքերին. ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Բրյուս Ուիլիսն այլևս չի կարողանում խոսել, կարդալ ու քայլել

Հուսով եմ՝ Տեր-Պետրոսյանն ավելի հեռուն չի գնա և մի օր Նաիրի Հունանյանին քաղբանտարկյալ չի հայտարարի. Ղազարյան

Մենք ոմանց նման թքած չունենք ՀԷՑ-ի վրա․ գնալու ենք սպառողների իրավունքների պաշտպանության ճանապարհով. տեսանյութ

Մի տարածեք Բաքվում գեներացված «միջանցքի» կեղծ լուրը, մի դժվարացրեք Երևանի դիվանագիտության գործը. Իոաննիսյան

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

ՀԷՑ-ի հարցը լուծվելու է՝ ՀՀ պետական շահից և էներգետիկ անվտանգությունից ելնելով. ձև չունեք. Հովհաննիսյան

Խոսքը կամ լռությունն օգնել է հակառակորդին. Մանավազյանը հիշեցրել է Կարապետյանի՝ 2020-ի հայտարարությունը

Պապոյանն այցելել է Շիրակ, հետևել մի քանի ընկերության աշխատանքներին, ներկայացրել պետության աջակցության ծրագրերը