Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 23-ի համարում
Ի՞նչ է նշանակում մրցունակ երկիր: Մեկ նախադասությամբ սա կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ` երկիր, որն իր ունեցած ռեսուրսները, իր էներգիան օգտագործում է առավել արդյունավետությամբ: Ինչպիսի՞ն է մեր երկիրը: Հնարավո՞ր է արդյոք այս ձեւակերպումը տարածել մեր երկրի վրա: Որպեսզի գտնենք այս հարցի պատասխանը, տեսնենք, թե ինչպիսի արդյունավետությամբ ենք օգտագործում մեր ռեսուրսները: Հեռու չգնանք եւ դիտարկենք մեր առողջապահության ոլորտը: Այն, որ բնակչության առողջության պահպանումը պետության գերխնդիրներից է, թերեւս անվիճելի է: Հարցի էությունն այն է, թե ինչպես ենք մենք փորձում լուծել այդ խնդիրը, եւ ինչպես է պետք լուծել այն:
Հաջորդ տարվա համար մեր կառավարությունը նախատեսում է առողջապահության բնագավառին հատկացնել ավելի քան 46 մլրդ դրամ: Սա 8 մլրդ դրամով ավելին է, քան այս տարի: Սա շատ լավ է: Բայց եթե առողջապահության ոլորտը անարդյունավետ է կառավարվում, ապա այն նմանվում է մի հորի, որտեղ որքան էլ փող լցնես, միեւնույնն է, քիչ է լինելու: Այս տարվա սկզբից Հայաստանում ամբուլատոր-պոլիկլինիկական բուժումն անվճար դարձավ: Ավելի ճիշտ, հայտարարվեց, թե անվճար է: Այն, որ «Անվճար պոլիկլինիկական բուժում» ծրագիրը հիմնահատակ տապալված է, թերեւս ոչ ոք չի վիճարկի: Առողջապահության նախարարության եւ այլ գերատեսչությունների նույնիսկ ամենախիստ հսկողությունը չի կարող ապահովել նման աբսուրդ ծրագրի իրականացումը:
Հաջորդ տարի, ինչպես տեղեկանում ենք կառավարության բյուջետային ուղերձից, վիճակը պահպանվելու է: Այսինքն, շարունակելու ենք ձեւ թափել, թե պոլիկլինիկաները բնակչությանը սպասարկում են անվճար` «անկախ տարիքից եւ սոցիալական կարգավիճակից»: Շարունակելու ենք ձեւ թափել, թե երեխա ծնվելիս ծնողներից ու նրանց հարազատներից ոչ մի կոպեկ չեն պահանջում: Շարունակելու ենք ձեւ թափել, թե մարդկանց որոշակի խավի ներկայացուցիչների համար հիվանդանոցային բուժում անցնելը անվճար է, քանի որ պետությունը դրա համար փող է վճարելու հիվանդանոցին: Ձեւեր թափելու այնքան տեղեր կան, որ դրանց ամբողջական թվարկումը պարզապես անհնար է: Այդպես մենք երկար ու ձիգ տարիներ ձեւեր էինք թափում խորհրդային ժամանակներում` կոմունիզմ կառուցելիս, եւ, փաստորեն, ոչինչ չի փոխվել:
Սա կոչվում է պոպուլիզմ: Իսկ այնտեղ, որտեղ կա պոպուլիզմ, բարեփոխումների մասին խոսելը պարզապես ավելորդ է: Եւ իրոք, կառավարության ուղերձից ակնհայտ է դառնում, որ մեր առողջապահության ոլորտում բարեփոխումներ անելու ուղղությամբ ոչ ոք մատը մատին չի խփելու: Իսկ չբարեփոխված առողջապահություն` նշանակում է, որ հիվանդը վիրահատվելու համար ստիպված է լինելու միանգամից վճարել հարյուր հազարավոր դոլարներ, իսկ որոշ հիվանդներ էլ, չունենալով նման գումարներ, համակերպվելու են մոտալուտ մահվան հետ: Բուժօգնությունը, ընդհանրապես, թանկ հաճույք է ամբողջ աշխարհում, եւ որպեսզի մարդը բուժվելու համար ստիպված չլինի, պատկերավոր ասած, տուն-տեղ ծախել, քաղաքակիրթ աշխարհում գտել են ոլորտի արդյունավետությունը բարձրացնելու մեխանիզմներ:
Այնպես որ, մենք հեծանիվ հորինելու խնդիր չունենք: Աշխարհի փորձը ցույց է տվել, որ հնարավոր է հիվանդին առանց մեկանգամյա ահռելի ծախսերի տակ գցելու ցույց տալ որակյալ բուժօգնություն, իսկ բժշկին վճարել բարձր աշխատավարձ: Ամենաարդյունավետ մեխանիզմները փնտրելու փոխարեն, սակայն, մեր կառավարությունը գնում է, կարելի է ասել, կործանարար ճանապարհով` ոչինչ չփոխելու եւ միայն ծախսվող փողերը ավելացնելու ուղիով: Այլ կերպ ասած, կառավարությունը ընդամենը պոպուլիստական նկատառումներով է ավելացնում առողջապահության ոլորտին հատկացվող գումարները: Այդ լրացուցիչ 8 մլրդ դրամը կամ ավելի քան 20 մլն դոլարը նույնիսկ մեկ լումայի իրական օգուտ չեն տալու, քանի դեռ հայտարարվում է, թե, ասենք, պոլիկլինիկական բուժօգնությունը անվճար է, ծննդաբերությունը անվճար է...
Իսկ բարեփոխումներ, ընդ որում` արմատական, չեն իրականացվում: Ի՞նչն է ստիպում մեր կառավարությանը այդքան լայն դաշտի վրա տարածել «անվճարի» սկզբունքը, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ դա վերահսկելու ոչ մի հնարավորություն, նույնիսկ` տեսական, չկա: Իսկ ինչո՞ւ կառավարությունը համառորեն չի գնում այդ դաշտը նեղացնելու ուղղությամբ, այսինքն` վճարելու պարտականությունից ազատել, ասենք, միայն խիստ կարիքավոր խավերին եւ ծննդաբերող մայրերին` փոխարենը ազատված ռեսուրսներն ուղղելով այստեղ իրական վերահսկողություն իրականացնելուն եւ բուժանձնակազմին բարձր աշխատավարձով ապահովելուն, իսկ մյուս հիվանդների համար ստեղծել իրենց բուժման ծախսերը հոգալու ժամանակակից ու քաղաքակիրթ մեխանիզմներ:
Պատասխանը մեկն է: Հայաստանում կրկին սկսել են կոմունիզմ կառուցել: Այս շինարարությունը իրականում նշանակում է, որ ամեն ինչ արվում է ոչինչ չանելու, ոչինչ չփոխելու համար: Եւ երկրի ամբողջ էներգիան, բոլոր ռեսուրսները ուղղվում են առկա աննորմալ վիճակը մի քիչ էլ` գոնե մի երկու տարի էլ ձգելուն: Ու որքան երկար է տեւում ոչինչ չփոխելու գործընթացը, այդքան ցավոտ է լինում փոփոխությունը, ինչը ընդամենը կարելի է հետաձգել, բայց որից հնարավոր չէ խուսափել:
Հայկ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT