Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանն սկսել է բազմաբնակարան շենքերի վերելակները նորերով փոխարինելու գործընթացը: Փորձնական ծրագրով այս օրերին վերելակներ կտեղադրվեն առայժմ 10 վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում: Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ մրցույթներն արդեն կայացել են, պայմանագրերը կնքված են, վերելակների մատակարարումը՝ սկսված: 12 վերելակ արդեն ներկրվել է, եւս 8-ը ճանապարհին է:
Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Վերելակները փոխելու համար պետք է շենքի բաժնային սեփականատերերի համաձայնությունը: Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ համաձայնություն ունեն դեռեւս այս 20-ի դեպքում: «Քաղաքապետարանը մշակել է մոդել, որը, մեր նախնական գնահատմամբ, հնարավորություն կտա վերելակները փոխարինելիս բնակիչների ընտանեկան բյուջեներին առանձնապես մեծ ծանրաբեռնվածություն չառաջացնել: Քանի որ վերելակները բաժնային սեփականություն են, ապա յուրաքանչյուր լուծում պետք է լինի բնակիչների ցանկությամբ: Որեւէ պարտադրանք այստեղ չի կարող լինել»,- նկատեց նա:
Ծրագրին մասնակցելու դեպքում բնակչի վրա վերելակի համար վճարվող գումարը կավելանա շուրջ 30 տոկոսով: Այսինքն՝ եթե հիմա ամեն բնակարան մոտ 1.600 դրամ է մուծում հնամաշ վերելակների սպասարկման համար, նոր ու անվտանգ վերելակների համար կվճարի շուրջ 2.000 դրամ: Վերելակների տեխնիկական բնութագրերում ընդգծված է դրանց ներառականության սկզբունքը. վերելակները կահավորված են տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված են համապատասխան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից:
Ամեն մի վերելակ կարժենա 10 միլիոն դրամից ոչ պակաս: Խոսելով վերելակների փոխարինման համար անհրաժեշտ ընդհանուր գումարի մասին, որի անհրաժեշտությունը փաստորեն կա, քանի դեռ բնակիչներն այդ ծախսը չեն փոխհատուցել՝ Կարապետյանը նկատեց՝ դա ներառում է Կառավարության աջակցությունը, ինչպես նաեւ լրացուցիչ միջոցների ներգրավում՝ լինեն դրանք փոխառու կամ վարկային միջոցներ ու դրամաշնորհներ:
Վերելակները փոխարինելու նպատակով ծախսվող գումարների փոխհատուցումը նախատեսում են շուրջ 20-25 տարվա ընթացքում: Ըստ քաղաքապետարանի՝ սա այն բաշխվածքն է, որը հնարավորություն է տալու այսօրվա իրավիճակում քաղաքացիների կողմից վճարվող վերելակների սպասարկման վարձերի շուրջ 30%-ով ավելացման պարագայում ծածկել այս միջոցները:
Մնացած մասը հնարավոր կլինի ապահովել, օրինակ՝ նոր վերելակների էլեկտրաէներգիայի նվազ ծախսի, սպասարկման վճարների կրճատման շնորհիվ: Բացի այդ, քաղաքապետարանն առանձին ծրագրով նախատեսում է արեւային համակարգեր տեղադրել մայրաքաղաքի 90 շենքի տանիքներին, ինչը եւս կխնայի էլեկտրաէներգիան եւ կնպաստի ծախսերի կրճատմանը:
ՀԺ-ն Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ենթադրենք բազմաբնակարաններից մեկում ապրում է 20 ընտանիք, բայց մի քանի տարվա ընթացքում այդտեղ է մնում ընդամենը 10-ը, ապա այդ դեպքում գումարն ինչպե՞ս է վերաբաշխվելու: Եվ արդյոք հնարավո՞ր է, որ նման պարագայում բնակիչը վերելակից օգտվելու համար վճարի ոչ թե նախանշված 30 տոկոսով ավելի գումարը, այլ շատ ավելի մեծ թիվ: Քաղաքապետի խոսնակը դա բացառեց՝ ասելով. «բոլոր ռիսկերը գնահատված են»:
Երեւանի վերելակների 70 տոկոսը 40 տարեկան եւ ավելի հին է, այնինչ դրանք պետք է փոխարինված լինեին շահագործվելուց 25 տարի հետո: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել նշված 20 բազմաբնակարան շենքերը, որոնց վերելակները պետք է նորացվեն առաջին հերթին, քաղքապետարանից ավելի վաղ պարզաբանել էին, որ շենքերի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով վերելակների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ:
Առաջին 20 բազմաբնակարանների ցանկն ավելի վաղ ՀԺ-ն ներկայացրել էր: Դրանք հետեւյալն են.
Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փ., 44 շ., Իսահակյան թաղ., 3/1 շ.,
Աջափնյակ վարչական շրջանում՝ Շիրազի 36 շ., 2-րդ մուտք, Շինարարների 15/2 շ., 2-րդ մուտք,
Արաբկիր վարչական շրջանում՝ Համբարձումյան փ., 97 շ., 1-ին մուտք, Հ. Էմինի փ., 6 շ.,
Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավիթաշեն 4-րդ թաղ., 20 շ., Դավիթաշեն 1-ին թաղ., 3 շ.,
Էրեբունի վարչական շրջանում՝ Խաղաղ Դոնի 31 շ., 11-րդ մուտք, Խաղաղ Դոնի 1 շ., 12-րդ մուտք,
Կենտրոն վարչական շրջանում՝ Սարյան 38 շ., Սարյան 36 շ.,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի 20 շ., Անդրանիկի 22 շ.,
Նոր Նորք վարչական շրջանում՝ Դ. Մալյան 2 շ., 2-րդ մուտք, Գայի 41 շ.,
Շենգավիթ վարչական շրջանում՝ Արարատյան փ. 63/1 շ., 1-ին մուտք, Գ. Նժդեհի 27/1, 1-ին մուտք,
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Դրոյի 4 շ., 4 -րդ մուտք, Թբիլիսյան խճ, 1 շ.:
Մինչեւ ամբողջական նախագծի մեկնարկը, Երեւանի քաղաքապետարանը 2020 թվականին նախատեսում է վթարավտանգ եւս 100 վերելակի փոխարինում: Միջոցները նախատեսվելու են հաջորդ տարվա բյուջեով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրմամբ հանցագործությունների կանխման ուղղությամբ աշխատանքը
Վարչապետը ծանոթացել է ՏԿԵ նախարարության 2025 թվականի տարեկան հաշվետվությունը. տեսանյութ
Քոչարյանը մինչև վերջ ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիրների քոքը կմաշեցնի. Սիսակ Գաբրիելյան
Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Վագիֆ Խաչատրյանի և Ղարաբաղից վերադարձած 10 անձի առողջական վիճակների մասին
«Չանդրա» փոթորիկը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում. տեսանյութ
Պլանավորում եմ հեռախոսազրույց Իրանի ղեկավարության հետ. հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են այնտեղ. Թրամփ
23 անգամ 15 հազար վճարելու փոխարեն՝ անվճար. այսպես են հոգ տանում թոշակառուների մասին. Ալեքսանյան
Ձեզ համար տարօրինակ է, որ նախարարին բացի գողությունից՝ կարելի է տեսնել պարելուց. Սիսակ Գաբրիելյան
Ես նաև քնում եմ, հաց ուտում, երբեմն՝ աշխատանքից դուրս, պարում, մարդը պետք է ունենա հետաքրքրություններ. նախարար
ՏԱՑ-ը 2025-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.1 տոկոսով
Ապահովագրական փաթեթի՝ տարվա համար առավելագույն շեմ չկա. կա կոնկրետ ծառայության համար նախատեսված շեմ. նախարար
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Թոշակառուներին մինչև 5 մլն դրամ փոխհատուցում է տրվում առողջական ապահովագրության համար. Չախոյան
ՀՀ-ում երբևէ մեկ տատիկ կամ պապիկ չի եղել, որ 4 մլն դրամ ստանա իր առողջության համար. Հայկ Կոնջորյան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. որոշ շրջաններում մառախուղ է
Եթե քաղաքացին չունի սմարթֆոն, ինչ պետք է անի «Արմեդ» հավելվածում ընդգրկվելու համար. նախարարը մանրամասնել է
Արվել է ևս մեկ քայլ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության համար. Կալաս
Եվրամիությունը Հայաստանի Զինված ուժերի կարողությունների ուժեղացման նպատակով 20 մլն եվրո կհատկացնի
Թվերն աննախադեպ են և վկայում են, որ քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ մենակ չեն մնում. Կոնջորյան
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին
Արտաշատի ԲԿ-ն վերազինվել է նորագույն համակարգչային տոմոգրաֆիկ սարքով. վարչապետ
Առողջապահության նախարարի հետ քննարկում ենք ապահովագրության համակարգի գործարկման ընթացքը. Հովհաննիսյան
Մենք պարտավոր ենք ԱՄՆ փոխնախագահի այցին պատրաստվել հստակ օրակարգով՝ ինչ արդյունք ենք պահանջում, ինչ ժամանակով
Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ
Ֆուտզալի մեծերի հետ՝ նույն շարքում. ասել, որ սա լուրջ արդյունք է, ուրեմն՝ ոչինչ չասել. Հարությունյան
Երևանում հայտնի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը
ԱՄՆ պատվիրակությունն ու ՊԵԿ նախագահը դիտարկել են Հայաստանում ինտեգրացիոն հարթակի ներդրման աշխատանքները
Ովքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Թորոսյանը մանրամասնել է
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Առաջարկում եմ այսուհետ «Բարև»-ից հետո «ո՞նց ես»-ի փոխարեն իրար հարցնենք՝ «հիմա ի՞նչ ես կարդում». Աննա Հակոբյան
Ռազմական ակադեմիայում էական աշխատանք է արվել բարեկարգման և ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ․ Պապիկյան
Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, կդիտվեն տեղումներ, քամու ուժգնացում և բուք. Սուրենյանը՝ եղանակի մասին
65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4.3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. վարչապետ
Սիրելի՛ դպրոցականներ, հրավիրում եմ ինձ հետ միասին այցելել մեր գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ․ նախարար
Վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը․ Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյին
Արագածոտնում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 1-ը մահացել է
Ընտրությունը ինքնիշխան ժողովրդավարության կամ ավտորիտար ուղու միջև է, մենք կատարել ենք ընտրությունը․ Միրզոյան
Դրվագ վաղվա ֆլեշմոբից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առուշանյանը չի մասնակցել, մահացածը վարորդն էր, վիրավորը մարզիչ է․ ով է եղել «Լեքսուս»-ով․ մանրամասներ դեպքից
Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը հաստատվել է. ՀՀ ԱԳՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT