Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Դատարան են ներկայացել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Ռուբեն Սահակյանը, ամբաստանյալ Արմեն Գեւորգյանը եւ նրա պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը, Վարդգես Գեւորգյանը, ամբաստանյալ Սեյրան Օհանյանը եւ նրա պաշտպաններ Կարեն Մեժլումյանը, Ինեսա Պետրոսյանը, ինչպես նաեւ՝ ամբաստանյալ Յուրի Խաչատրուրովը եւ վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը:
Մեղադրող դատախազներից ներկա են Պետրոս Պետրոսյանը, Գեւորգ Բաղդասարյանը: Ներկա է նաեւ դատախազ Կարեն Բիշարյանը:
Դատավորի հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ իրենք բացարկի միջնորդություն ունեն Կարեն Բիշարյանին: Նշենք, որ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող նիստերի ժամանակ Բիշարյանն առաջին անգամ է ներկայացել դատարան: Նա, սակայն, գործով որպես մեղադրող դատախազ ներգրավված է եղել ավելի վաղ, երբ գործը դեռ գտնվում էր դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում:
Բացարկի միջնորդություն ներկայացնելով՝ Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատախազ Կարեն Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ. «Դեռեւս 2018 թվականի փետրվարի 23-ին՝ ՀՀ ազգային ժողովում հրավիրված քննարկումների ընթացքում, դատախազ Բիշարյանը, ամբիոնից պատասխանելով առաջադրված հարցադրումներին, մասնավորապես այն մասին՝ արդյոք գործում առկա չեն գնդապետի կոչումներ ունեցող նախկին պաշտոնյաների, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր, Կարեն Բիշարյանն ասել է, որ այդպիսի հիմքեր առկա չեն, և Քոչարյանին որպես վկա հարցաքննության հրավիրելու հարկ նույնիսկ չկա»,- հիշեցրեց Հովհաննես Խուդոյանը։
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ հետագայում՝ որոշակի քաղաքական պրոցեսների արդյունքում, Կարեն Բիշարյանը տեսել է այդ հիմքերը. «Մինչդեռ այդ հիմքերը, ինչպիսիք են, օրինակ՝ արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանը, 0038 հրամանը, ինչպես նաեւ Զինված ուժերի մասնակցությունը, նրան հայտնի են եղել դեռեւս այն ժամանակ: Այսինքն՝ բոլոր փաստական հանգամանքները, որ դրված են պրն Քոչարյանի մեղադրանքի հիմքում, առկա եղել են դեռեւս փետրվար ամսին, եւ դրանց տեղյակ է եղել դատախազ Բիշարյանը»:
Պաշտպանի խոսքով՝ քաղաքական փոփոխությունների արդյունքում դատախազը կանխակալ վերաբերմունք է դրսեւորում պրն Քոչարյանի նկատմամբ. «Հնարավոր չէ նրա պես մասնագիտական բարձր հատկանիշներ ունեցող մարդու համար ինչ-որ բան այդ ընթացքում փոխված լիներ, նա ամբողջությամբ փոխել է իր դիրքորոշումը, ուստի չի կարող սույն գործով մեղադրող դատախազ լինել»:
Միջնորդության վերաբերյալ ելույթ ունեցավ պաշտպաններից Ռուբեն Սահակյանը, ում խոսքով՝ պրն Քոչարյանի եւ մյուսների գործողություններում քրեորեն հետապնդելի արարք չտեսնելուց ուղիղ 4 ամիս 10 օր հետո իրենք տեղեկացան, որ որոշում է կայացվել Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրելու մասին. «Ի՞նչ փոխվեց Դատախազությունում՝ սկսած գլխավոր դատախազից. նրան հիշատակում եմ, որովհետեւ դեռեւս այն ժամանակ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանին վկա հարցաքննելու մասին, ինչը նա մերժել է: Իմ համոզմամբ՝ իրականում ոչինչ, բացի քաղաքական պատվերից»:
Միջնորդության վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նա նշեց, որ 2018-ի փետրվարին Կարեն Բիշարյանը, ԱԺ ամբիոնից հանրությանը տեղեկացնելով քրեական գործի մասին, հայտարարել է, որ բարձր զինվորական դասային աստիճան ունեցող անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, անգամ որպես վկա հրավիրելու հիմքեր առկա չեն. «Պետք է հուսանք, որ Կարեն Բիշարյանը քաղաքական հրահանգով կամ ուղղակի պատվերով չի առաջնորդվել, այլ գործել է օրենքի հիման վրա։ Հետագայում՝ ապրիլ-մայիս ամիսներին՝ Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, գործի ընթացքն ամբողջությամբ փոխվել է, և փոխվել է նույն դատախազի հսկողության ժամանակ, մինչդեռ գործի փաստական հանգամանքները որևէ կերպ չեն ավելացվել։ Ընդ որում, այս մասին են խոսում գլխավոր դատախազության և ՀՔԾ հաղորդագրությունները, որ նախաքննությունն այդ ժամանակահատվածում ձեռք է բերել ընդամենը 0038 հրամանը և նախագահի հրամանագիրը»։
Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ նախագահի հրամանագրում դեռևս 2008 թվականից հստակ նշված են եղել արտակարգ դրության իրականացման պայմանները և դրանում ներգրավված անձանց շրջանակը. «Ինչ վերաբերում է 0038 հրամանին, դեռևս 2011 թվականին այդ հրամանը հրապարակելու համար անձը ենթարկվել է քրեական պատասխանատվության։ 0038 Հրամանի մասին տեղյակ է եղել ինչպես Գլխավոր դատախազությունը: Այս պայմաններում Կարեն Բիշարյանը հսկողություն է իրականացնում մի քրեական գործի նկատմամբ, որով որևէ նոր փաստական հանգամանք ձեռք չի բերվել։ Ակնհայտ է, որ դատախազը ոչ թե օրենքով, այլ քաղաքական պահանջներով է առաջնորդվել։ Կարեն Բիշարյանը կա՛մ 2018-ի փետրվարին է քաղաքական պատվեր կատարել, կա՛մ հիմա․ երկու դեպքում էլ օրենքով չի գործել և այդ հիմքով ենթակա է բացարկման, այլ տարբերակ ուղղակի չկա»։
Այն պահին, երբ Միհրան Պողոսյանն ասաց, որ չի կարող առանց որեւէ հանգամանքի փոխվելու անձանց նկատմամբ հետապնդում սկսել, մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց նրա հայտարարությանը, ինչին միացավ նաեւ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Միհրան Պողոսյանը, դիմելով դատախազներին, պնդեց, որ նրանց ելույթների ժամանակ ինքը չի ընդհատում: Դրան ի պատասխան՝ դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ոտքի կանգնեց՝ բարձր ձայնով հայտարարելով, որ Պետրոսյանն ընդամենն առարկություն է ներկայացնում, պետք է թողնել, որ ներկայացնի: Սա զայրացրեց պաշտպան Պողոսյանին, որն էլ, դիմելով Բաղդասարյանին, բարձր տոնով ասաց, որ վերջինս իրեն չասի՝ ինչ անել: Նիստերի դահլիճում սկսվեց իրարանցում, ինչով պայմանավորված՝ նախագահող դատավորը հայտարարեց ընդմիջում:
Ընդմիջումից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը, լսելով կողմերի պարզաբանումները, որոշեց սանկցիա կիրառել ինչպես պաշտպան Միհրան Պողոսյանի, այնպես էլ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի նկատմամբ՝ նրանց հայտարարելով նկատողություն: Դատավորը հայտնեց, որ այդ մասին կծանուցվի ինչպես Փաստաբանների պալատը, այնպես էլ Գլխավոր դատախազը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը
Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը
Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը
ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին
Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ
«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին
ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի
Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին
Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Վերահաստատվել է Իտալիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին
Ալեքսանյանին օժանդակելու, ընտրակաշառքի, փողերի լվացման քրվարույթով 37 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում
Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, մենք ենք վաճառելու․ վարչապետ․ տեսանյութ
Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը
Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
2026 թվականի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր
Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները. վարչապետ
ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին
Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար
Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից
Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն
Հայաստանին են վերադարձվել Կենտրոն վարչական շրջանում գտնվող գույքեր
ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի. հեշտացվում է հայկական ապրանքների ներմուծումը
Ընտրակաշառք տալու և ստանալու վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ
Ռուսաստանը կլուծի Հայաստանից եկող արտադրանքն այլ տեսակներով փոխարինելու հարցը. Գալուզին
ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտա Հայաստանին ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT