Երևան
12 °C
Ձմեռն ինչքան մոտենում է, կյանքն այնքան Շիրակում դժվարանում, ապրուստը պակասում է: Գյումրիում ձմեռը շուտ է գալիս: Արեւի նոյեմբերյան ջերմությունը տնակների համար ոչինչ են: Այստեղ հոկտեմբերի վերջից վառարաններից ծուխ է դուրս գալիս: Մարդիկ վառում են հնարավոր ամեն բան՝ մի փոքր տաքանալու, նաեւ կենցաղային խնդիրները լուծելու համար:


Գյումրու տնակներում ապրող ընտանիքների համար ձմեռը վաղուց ոչ կախարդական, ոչ էլ հեքիաթային է: Սա տարվա այն ժամանակահատվածն է, որին շատերն են դիմակայում կյանքի գնով: Ձյունը հալվելուն պես մարդիկ սկսում են պատրաստվել գալիք ձմռանը: Ծառի ճյուղեր, ցախ, ստվարաթուղթ, պլաստիկ: Հավաքում են ամեն ինչ: Օրը 24 ժամ ձեռքներն ընկածը բերում տուն, ամբարում են, որ կարողանան ցուրտ եղանակին մի փոքր տաքանան:




Մոտավոր հաշվարկով Գյումրիում մոտ 5000 ընտանիք պատրաստ չէ ձմռանը: Խնդիրը, թեեւ մասնակի, Գյումրիում եւ մարզի որոշ համայնքներում մեղմում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» ամենամյա ծրագիրը: ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ասում է՝ ծրագիրը շատ ընտանիքների համար փրկություն է: Նախորդ տարիներին շատերին են կարողացել վառելափայտ տրամադրել: Այս տարի, սակայն, ծրագրին հատկացված բյուջեն փոքր է, բարերարների թիվը՝ քիչ:
«Միայն Հերման Հինթիրյանն է գումար տրամադրել, որով կկարողանանք օգնել 50-ից 60 ընտանիքի: Բայց պահանջը մեծ է: Այս տարի ունեցած պահանջարկի տակից չենք կարող դուրս գալ: Անցած տարի 1500 ընտանիքի վառելափայտ տվեցինք, չնախատեսված հովանավոր միացավ մեզ, «Վեգա»-ի սեփականատերն ուներ փայտամշակման մեծ ձեռնարկություններ, արտադրական փայտն ուղարկում էր: Էլի մենք բաժանման հսկայական ծախսեր ունեինք, բայց փայտն իրենք էին տալիս: Իսկ այս տարի նման հնարավորություն չկա: Հիմա չենք կարող նախորդ տարվա նման մասսայական բաժանել վառելափայտ: Դեկտեմբերին կսկսենք մասշտաբային բաժանելը: Գոնե որ մի քիչ տաք լիներ, մի կերպ հնարավոր կլիներ դիմանալ»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վահան Թումասյանը:





Այս տարի հովանավորների թիվը պակասել է, իսկ վառելափայտի գինն աճել կրկնակի: Թումասյանն ասաց ծառերի հատման արգելքը հանգեցրել է վառելափայտի կտրուկ թանկացման, ինչն ուղիղ իմաստով կործանարար է լինելու հատկապես տնակաբնակների համար: Թիթեղը հենց սառեց, ներսում գտնվողներն էլ կսառեն:
«1խմ փայտն հիմա 30.000 դրամ է, այսինքն նախորդ տարվա համեմատությամբ կրկնակի աճել է: Նախորդ տարի 15.000-ից 17.000 դրամ էր: Չգիտենք ինչ անենք: Մարդիկ արդեն սովորել են, որ մենք իրենց պետք է վառելափայտ տանք: Այս պահին արդեն 400 պարկից ավելի բաժանել ենք: Ստիպված քիչ-քիչ ենք տալիս, ամեն ընտանիքին 10 պարկ: Մենք ամբողջ հոգսը չենք կարող վերցնել: Միայնակ տարեցների ու միայնակ մայրերի հոգսն ենք ամբողջովին մեր վրա վերցնում, այսինքն այն մարդկանց, որոնք չեն կարող մեր արածին ինչ-որ բան էլ իրենք ավելացնեն: Արդեն գյուղերում էլ ենք լինում, քանի որ այնտեղ էլ ծայրահեղ ծանր պայմաններում ապրողներ կան, որոնք եւս ունեն վառելիքի կարիք: Քիչ-քիչ ենք տալիս, բայց հաճախակի, որովհետեւ մեծ քանակություն չունենք, հայթայթում ենք, տալիս ենք»:


Վառելափայտի տրամադրման ծրագրին զուգահեռ կենտրոնը եւս մեկ մեծ ծրագիր էլ է իրականացնում: «Դեպի դպրոց» ամենամյա շատ կարեւոր ծրագիրն այս տարի մեծ դժվարությամբ մեկնարկել, բայց աննախադեպ ընթացք է ունեցել»,- ասաց Թումասյանը: Սովորաբար այս ծրագրի շրջանակներում մինչեւ 200, 2018-ին շնորհիվ ԱՄԷ դեսպանի՝ 500 դպրոցականի են կարողացել գրենական պիտույք ու պայուսակ նվիրել: Այս տարի, սակայն ոչ միայն Գյումրու, այլեւս Շիրակի մարզի գրեթե բոլոր դպրոցահասակներն են ընդգրկվել ծրագրում:
Դպրոցական պայուսակներից եւ գրենական պիտույքներից բացի, նրանք նաեւ բաճկոններ են ստացել: « Այս տարի անակնկալ ձեւով մեզ միացավ Ֆրանսիայի հայ ընդհանուր բարեգործական միությունը, եւ 10.000 նոր բրենդային ֆրանսիական արտադրության բաճկոններ եւ պայուսակներ նվիրեց: Ըստ էության, աննախադեպ էր. մենք 2500 երեխայի պայուսակներ նվիրեցինք, մասմաբ նաեւ գրենական պիտույքներ եւ 6500 բաճկոն: Բացի Գյումրիից մենք այդ ամենը տրամադրել ենք մարզի համայնքների բնակիչներին եւս: 22 եւ ավելի գյուղ արդեն անցել ենք: Գյուղերի դպրոցների բոլոր աշակերտներին, մանկավարժներին եւ աշխատակազմին նվերները տվել ենք առանց բացառության: Սա շատ հզոր ծրագիր ստացվեց: Միայն բաճկոնների տրամադրամն ծրագրի արժեքը 70.000 եվրո է: Եթե ավելացնում ենք դա բաժանելու եւ տեխնիկական այլ խնդիրների լուծման ծախսերը, հասնում է 80.000 եվրոյի»,-ասաց «Շիրակ» կենտրոն ՀԿ նախագահը:

Ծրագրում գյուղական համայնքներն ընդգրկելն ինքնանպատակ չի արել կազմակերպությունը: Մարզկենտրոնից հեռու գտնվող համայնքներում կան ընտանիքներ, որոնք անգամ ծայրահեղ աղքատության շեմն են վաղուց հատել, գոյատեւում են անմարդկային պայմաններում: Յուրաքանչյուր գյուղում փնտրում գտնում են այդ ընտանիքներին: «Անխախտ սկզբունք ունենք, յուրաքանչյուր գյուղում գտնում ենք մանկահասակ երեխաներ ունեցող ամենաղքատ ընտանիքին: Երբ հասկանում ենք, որ նրանց կյանքում մեր օգնությունն ու քայլերն ինչ-որ բան են փոխելու, հենց նրանցից ենք ճշտում ինչ են ուզում ունենալ»,- պատմեց Թումասյանը:
«Ըստ իրենց կարիքի էլ շարժվում ենք, սակայն առաջնորդվում ենք նաեւ գյուղապետի, դպրոցի տնօրինության կարծիքով եւս, որ օգնությունը հասեագրված եւ ճիշտ լինի, որովհետեւ մենք կարող ենք ամեն գյուղում մեկ կամ երկու ընտանիքի օգնել: 8 գյուղում արդեն 8 տարբեր ընտանիքիների կով ենք տվել, հորթ, կենցաղային տեխնիկա: Կարող եմ ասել, որ ծայրահեղ աղքատության խնդիր ենք լուծել նրանց համար: Ընտանիքներին ապրելու միջոց ենք նվիրել: Կով նվիրել ենք, կովի հետ անասնակեր ենք տվել, եթե գոմ չունեն, գոմ ենք կառուցել, կամ ունեցածն ենք նորոգել: Նման աջակցությունը փոխում է այդ ընտանիքի առօրյան»,- հավելեց նա:
Բոլոր ծրագրերը իրականացնում են բարերարների աջակցությամբ: «Մենք գրանտներով չենք աշխատում, էդքան ժամանակ չունենք, կյանքն անցնում է, իսկ մարդիկ պետք է ապրեն: Մեզ ու «Շիրակ կենտրոնի» բարերարների համար առաջնայինը մարդկանց օգնության իրական ձեռք մեկնելն է: Առհասարակ տարբեր բարեգործական ծրագրեր ենք անում, բայց այնպիսի քայլեր, որոնք մարդկանց կյանքում իսկապես ինչ-որ նշանակություն ունենան, ինչ-որ բան հնարավոր լինի փոխել»,- զրույցն ավարտեց «Շիրակ կենրտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT