Երևան
12 °C
Այսօրվանից Ucom-ը ներկայանում է ֆիքսված ծառայությունների բոլորովին վերափոխված առաջարկով։ Հեռուստատեսային ծառայության բաժանորդները հնարավորություն կունենան ընտրություն կատարելու uTV S (39 հեռուստաալիք՝ ամսական ընդամենը 2500 դրամով), uTV M (124 հեռուստաալիք՝ ամսական ընդամենը 4000 դրամով) և uTV L (195 հեռուստաալիք՝ ամսական 9500 դրամ ամսավճարով) սակագնային պլանների միջև։
Բարձրորակ հեռուստատեսային արտադրանքը գնահատող uTV բաժանորդները ցանկության դեպքում հնարավորություն ունեն բաժանորդագրության մեջ հավելյալ վճարի դիմաց ներառել նաև 8 թեմատիկ փաթեթները՝ սպորտային, ֆիլմերի, մանկական, ուսուցողական, սերիալների, Պրեմիում HD, Viasat հեռուստաընտանիքի և մեծահասակների հեռուստաալիքներով։ Իսկ ամանորին ընդառաջ uTV M բաժանորդները կարող են առանց հավելյալ վճարի 1 թեմատիկ ալիք ընտրել:
Ֆիքսված ինտերնետի կայուն և բարձր արագությունը գնահատող uNet բաժանորդները կկարողանան ընտրել uNet XS (ամսական ընդամենը 6000 դրամի դիմաց՝ մինչև 18 Մբ/վ արագություն), uNet S (ամսական 7000 դրամի դիմաց՝ մինչև 36 Մբ/վ արագություն), uNet M (ամսական 8000 դրամով՝ մինչև 72 Մբ/վ արագություն), ինչպես նաև uNet L սակագնային պլանների միջև (յուրաքանչյուր ամիս 9500 դրամի դիմաց՝ մինչև 100 Մբ/վ արագություն)։ Իսկ ամանորին ընդառաջ բոլոր uNet բաժանորդները որևէ սակագնային պլանի 12 ամսով միանալու դեպքում առանց հավելյալ վճարի կօգտվեն նաև Պրեմիում Wi-Fi ծառայությունից։
Ֆիքսված ինտերնետի, IP և շարժական հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի համադրությամբ ամբողջական փաթեթներն այսուհետ ներկայացված կլինեն որպես uMix XS, uMix S, uMix M և uMix L սակագնային պլաններ։ uMix XS փաթեթով նախատեսվում է ամսական ընդամենը 9500 դրամի դիմաց բաժանորդներին տրամադրել 39 հեռուստաալիք և ինտերնետի՝ մինչև 36 Մբ/վ արագություն, ինչպես նաև ֆիքսված հեռախոսակապի 180 րոպե՝ տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար։ 124 հեռուստաալիք, ինտերնետի՝ մինչև 18 Մբ/վ արագություն և 180 րոպե՝ տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար ներառումներով առաջարկը հասանելի կլինի մարզերի բնակիչներին ընդամենը 9000 դրամ ամսավճարով։ Միանալով uMix S փաթեթին՝ ամսական ընդամենը 11 000 դրամով բաժանորդները կստանան 124 հեռուստաալիք, ինտերնետի՝ մինչև 72 Մբ/վ արագություն, ֆիքսված հեռախոսակապի 180 րոպե՝ տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար, ինչպես նաև շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածից օգտվելու հնարավորություն։ uMix M փաթեթի բանաձևն է՝ 181 ալիք, ինտերնետի՝ մինչև100 Մբ/վ արագություն + uMediaroom + տեղական ֆիքսված ցանցեր զանգելու 360 րոպե ամսական ընդամենը 15 000 դրամով։ Ի դեպ, բոլոր այն բաժանորդներն ովքեր կմիանան նշված uMix սակագնային պլաններից մեկին մինչև հունվարի 31-ը, առանց հավելյալ վճարի կստանան նաև Premium Wi-Fi ծառայությունից օգտվելու և ալիքների թեմատիկ փաթեթներից մեկն ընտրելու հնարավորությունը:
Եվ վերջապես, uMix L փաթեթին միացած բաժանորդները կստանան 195 ալիք, կօգտվեն ֆիքսված uNet ինտերնետից մինչև 120 Մբ/վ արագությամբ, կունենան 2-րդ հեռուստացույցը համակարգին միացնելու հնարավորություն։ Ինտերնետի ավելի մեծ թողունակություն և հասանելիության ավելի մեծ տարածքի անհրաժեշտության դեպքում կտրամադրվի Պրեմիում Wi-Fi ծառայությունը։ Ի հավելումն նշվածի՝ uMix L փաթեթին միացած բաժանորդները կստանան նաև շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածից օգտվելու հնարավորություն և տեղական ֆիքսված ցանցեր զանգելու 360 րոպե։ Մինչև հունվարի 31-ը 12 ամսով միանալու դեպքում կտրամադրվի Պրեմիում Wi-Fi Plus ծառայությունն առանց հավելյալ վճարի։ Ու այս ամենն ամսական ընդամենը 20 000 դրամով։
«Ամանորին ընդառաջ Ucom-ը որպես հաճախորդամետ ընկերություն և ֆիքսված կապի շուկայի առաջատար՝ ներկայանում է ավելի պարզ ու ավելի մրցունակ առաջարկով։ Թե՛ IP-հեռուստատեսության uTV, թե՛ uNet ինտերնետի, և թե՛ uMix փաթեթների պարունակությունը շատ հեշտ կլինի պատկերացնել համապատասխանաբար XS, S, M, կամ L տառերին նայելով։ Պարզապես պետք է հստակ պատկերացնել, որ նույնիսկ ամենափոքր ներառումներով փաթեթն ընտրելով՝ մեր բաժանորդները կունենան էլ ավելի շատ ինտերնետ և ալիքներ իրենց տանը»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT