Երևան
12 °C
Կինը, որ երկու տարի ապրել է նետասլաքը ոտքում, ի վերջո, ընկել է անհավասար մարտում՝ մի քանի զինատեսակից խոցված. շուրջ երեք հազար տարի առաջ տեղի ունեցած դեպքերն է վերհանել Հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ Բովերի դամբարանադաշտում գտնված ոսկորների հետազոտությամբ, որի մասին հոդված է հրապարակվել International Journal of Osteoarchaeology գիտական ամսագրում:
Մարդաբան, այս գտածոն՝ կին-զինվորի ոսկորներն ուսումնասիրած և հոդվածի համահեղինակ Անահիտ Խուդավերդյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ կնոջ ոտքում հայտնաբերված նետասլաքը յուրահատուկ երևույթ է: «Ակնհայտ է, որ փորձել են միջամտություն անել՝ հանել այդ նետասլաքը, և չեն կարողացել, քանի որ այն եղել է բավականին խորը»,- ասաց գիտնականը:
Անահիտ Խուդավերդյանը պատմեց, որ զինվոր կինը մահից երկու տարի առաջ է ստացել նետասլաքի հարվածը, սակայն իր համար «մահացու են եղել այլ տրավմաներ»: «Նրան սպանել են: Նա ընկել է մի քանի տարբեր գործիքների՝ կացնի, այլ սուր գործիքների վնասվածքներից, ինչից կարող ենք ասել, որ, ամենայն հավանականությամբ, ընկել է մի քանի հոգու դեմ պայքարում»:
Հոդվածում նշված է, որ սա երկրորդ դամբարանն է, որ վկայում է, որ Հայաստանի տարածքում պրոֆեսիոնալ կին զինվորներ են եղել: Կա՞ն զինվորագրված ուրարտուհիների մասին այլ տվյալներ հարցին ի պատասխան Խուդավերդյանը հիշեցրեց, որ հույն պատմիչ Հերոդոտոսն է նշել, որ ուրարտական ժամանակներից սկսած արքաները կռվել են իրենց կանանց հետ միասին. «Սակայն հնարավոր չի ասել, ընդհանուր առմամբ, կանայք ծառայել են բանակում, թե՝ ոչ. մենք այդ մասին Ուրարտուի ժամանակներից տվյալներ չունենք»:
Բովերի դամբարանադաշտի (Լոռի, Շնող) աշխատանքները, Անահիտ Խուդավերդյանի խոսքով, լիարժեք պեղումներ չեն, այլ՝ փրկարարական աշխատանքներ: Այստեղ շահագործվող Շնողի հանքավայրի ողջ տարածքը հնագիտական նյութերի աղբյուր է. «Կա Բովերը, կան այլ դամբարանադաշտեր. տարբեր տարածքների պեղումները բացել են տարբեր ժամանակաշրջաններ՝ սկսած վաղ բրոզնից, ուշ բրոնզից մինչև ուշ երկաթ. այս գտածոն ուշ երկաթի ժամանակաշրջանից էր»:
Գիտնականը նշեց, որ այս տարածքում հնագիտական աշխատանքներ չեն կատարվում արդեն գրեթե երկու տարի. «Շնողի հանքի նախկին տերերը 2008թ-ից մեզ թույլ էին տալիս աշխատանքներ կատարել, որպեսզի այն տարածքը, որ հուշարձան է, պեղվեր և չավիրվեր, մենք էլ կարողանայինք այդ նյութերն արժանապատիվ ներկայացնել: Քանի որ հանքը շահագործվում է, պարբերաբար դուրս են գալիս կերամիկա, այլ նյութեր, մարդկային ոսկորներ, նրանք իրավունք չունեն շարունակել, մինչև մեր հնագետը չգնա և պարզի՝ հուշարձան է գտածոն, թե՝ հուշարձան չէ: Եթե հուշարձան է, ապա նրանք ֆինանսավորում են, և մենք պեղում ենք այդ տեղամասը և փրկում ենք նյութերը: Այդ բոլոր հուշարձանները հանել այնտեղից հնարավոր չէ»,- ասաց գիտնականը՝ փաստելով, որ կամ պետք է հանքը չշահագործվի, և այդ հուշարձանը մնա այնտեղ կայուն, կամ պետք է պեղվի հնագետների կողմից, և այդ նյութերը բերվեն և ուսումնասիրվեն:
«Ինը տարի շարունակ ես այս հատվածում կատարել եմ ամենատարբեր հուշարձանների պեղումներ. դրանք բնակավայրեր են, դամբարանադաշտեր, արտադրական կառույցներ: Այդ հատվածում կան հուշարձաններ, որ մեզանից հին են 5000 տարով, կան 3500, 3000, 2000 տարվա, միջնադարի՝ զարգացած միջնադարի, ուշ միջնադարի կառույցներ: Այդ աշխատանքների արդյունքում են գտվել նաև այս՝ ենթադրաբար, կին-զինվորի ոսկորները»,- ասաց հնագետ Սուրեն Հոբոսյանը՝ ընդգծելով, որ այս պեղումները կրում են հետախուզական բնույթ:
Գիտնականը նշում է, որ այս բարեբեր տարածքում միշտ մարդ է ապրել. զարգացած է եղել հողագործությունը, անասնապահությունը: «Առաջին տարիներին պեղումներն իրականացվում էին կառավարության որոշմամբ և մշակույթի նախարարության համաձայնությամբ 12 հանդամասերում, որ հիմնականում հանքի տարածքում էին, դրանից հետո արդեն պեղումները կենտրոնացվեցին այն հատվածներում, որտեղ կա վերացման-ավերման վտանգ: Վերջին հինգ տարում պեղումները կենտրոնացել են հենց պոչամբարի տարածքում, քանի որ մյուս տարածքներում ևս կան հուշարձաններ, բայց դրանց վտանգ չի սպառնում: Հիմնական խոցելի տարածքը պոչամբարի տարածքն է, քանի որ այստեղ առաջիկայում ամեն ինչ մնալու է արտադրական թափոնների տակ»,- ասաց Հոբոսյանը:
Հնավայրը, որտեղ գտնվել են կին-զինվորի ոսկորներն, առաջիկայում անցնելու է պոչանքի տակ: Հնագիտական այսպիսի հետաքրքիր նյութերի աղբյուր հանդիսացող հնավայրը պահպանելու ուղղությամբ ի՞նչ ջանքեր են գործադրվում հարցին գիտնականն արձագանքում է ոչ միանշանակ. «Պահպանությունը հսկայական ծախսեր է պահանջում. մենք ունենք պահպանության արժանի հրաշալի հուշարձաններ, որ դուրս են ցանկացած հանքի տարածքից: Այս հարցերում պետք է լինել խիստ իրատես՝ մենք ի՛նչ ունենք, ի՛նչ կարող ենք անել և ի՛նչ ենք անում: Կան դեպքեր, երբ արդեն իսկ արվել են ահռելի ներդրումներ (լավ է, վատ է, այլ խնդիր է), և հանկարծ աղմուկով պահանջում են ինչ-որ բան դադարեցնել: Երբեմն դա արդեն ոչ միայն՝ անհնար, այլև անհեթեթություն է լինում»:
Սուրեն Հոբոսյանի դիտարկմամբ՝ Շնողի հատվածում մշակութային արժեք ունի միայն Բովերի խեչ փոքր մատուռը, որ արդեն իսկ ձեռք բերված համաձայնությամբ՝ պետք է տեղափոխվի Շնող գյուղի վարչական տարածքի այլ հատված:
Կարմեն Մարտիրոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT