Երևան
12 °C
«Նկատի ունենալով, թե ինչ ակտիվ փուլում է գործի քննությունը՝ չեմ բացառում, որ առավել ծանր հանցագործությունների դրվագներ մենք կունենանք, եւ, բնականաբար, հանցանքի ծանրությամբ պայմանավորված՝ հույս ունենք, որ մեր գործընկերներն իրավական եւ արդարացի մոտեցում կցուցաբերեն»,- լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խոսելով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մասին:
Հարցին՝ արդյոք նրան մեղսագրվող արարքները հիմա էլ բավականին ծանր չեն, Գլխավոր դատախազը պատասխանեց. «Եթե զուտ իրավական տերմինալոգիայով խոսենք, իհարկե, ծանր են, իսկ բավարար է, թե ոչ, դրա մասին մենք արդեն ասել ենք. ունենք այն, ինչ ունենք: Քրեական գործի քննությունն ակտիվ շարունակվում է, եւ նրա արտահանձնման խիստ անհրաժեշտությունն ամեն կոնկրետ դրվագով մենք շարունակելու ենք հիմնավորել մեր գործընկերների մոտ: Համենայն դեպս, եթե նրա չարտահանձնումն ընդունելի լիներ, մենք մեր աշխատանքներն այդ ուղղությամբ չէինք շարունակի»:
Դիտարկմանը, թե որեւէ երկրի կողմից արտահանձնումը կարող է մերժվել, եթե դա սպառնալիք է վերջինիս ինքնիշխանությանը եւ անվտանգությանը, ուստի Պողոսյանի արտահանձնումը կարո՞ղ էր ՌԴ-ի համար այդպիսին լինել, Արթուր Դավթյանն ասաց, որ այդ հարցերը նաեւ իր մոտ են ծագել, եւ դրանց պատասխանները փորձում են ստանալ ռուսաստանյան գործընկերներից. «Բայց մի գաղտնիք բացահայտեմ, թեեւ դրա մասին բազմիցս խոսել ենք. այդ նույն գործընթացում կան որոշակի պրոցեդուրաներ, որոնք պետություններն էլ բացահայտելու արգելք ունեն. խոսքը վերաբերում է ապաստանին: Միջազգային կոնվենցիաներն արգելում են ապաստան տված երկրին կամ փաստը, որ անձը դիմում է իրենց՝ ապաստանի խնդրանքով, հրապարակել: Թե որքանով պատճառները կարող են դրանք լինել, փորձում ենք հասկանալ»,- ասաց Գլխավոր դատախազը:
Անդրադառնալով այն հանգամանքին, թե Միհրան Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, Արթուր Դավթյանն ասաց, որ դա ամենեւին էլ նոր բան չէ. «Միհրան Պողոսյանի խափանման միջոցը նոր չի վերացվել, այլ դեռեւս քանի ամիս առաջ, երբ մենք ստացանք հանձնելու մերժումը, նման որոշման պարագայում արդեն պետությունն իրավունք չունի եւ չի կարող մեկին պահել, բայց մենք, ասում եմ, դեռ շարունակում ենք քննարկումները մեր ՌԴ գործընկերների հետ»,- նշեց Դավթյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, եւ ինչպես Միհրան Պողոսյանի, այնպես էլ մյուսների չարտահանձնմանն ինքն այս պահին համընդհանուր գնահատական չի տա, որովհետեւ յուրաքանչյուր դեպքով կան կոնվենցիայով պաշտպանված, սուբյեկտիվ պատճառներ. «Թե ինչու են բոլորը ՌԴ-ում, երեւի մեկնողներից պետք է հարցնել, համենայն դեպս, նրա հետ շատ ավելի բաց շփման ռեժիմներ ունենք: Եթե մի երկրում խստացված վիզային ռեժիմ կա, բնականաբար, այնտեղ չեն կարող գնալ: Առաջիկայում կիմանաք նաեւ, որ միայն ՌԴ-ն չի, այլ երկրներում էլ են գտնվում: Այսինքն՝ ամեն փախչող իր հնարավորությունների գյորան ունի»:
Հարցին՝ իրենց թերացումը տեսնո՞ւմ է նրանում, որ բոլորը կարողանում են փախչել երկրից, Դավթյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր կոնկրետ դեպք մեզ մոտ վերլուծվել է, եւ մեր կողմից անօրինականության պատշաճ չպահպանում չի եղել ո՛չ նախաքննական մարմինների, ո՛չ դատախազական աշխատանքում: Որքան էլ ունենանք վարկածներ, նախաքննական տվյալներ, առավել եւս համոզմունք եւ հակվածություն, մեկ է, յուրաքանչյուր անձի իրավունքները պաշտպանելը խիստ անհրաժեշտություն է: Եթե ձեզ մոտ հարց է առաջանում, թե թերացել ենք, որ գնացել են, վաղն էլ որեւէ մեկի մոտ առանց բավարար հիմքի որեւէ մեկի ելքն արգելելու մասով նույն հարցը կառաջանա: Ձեր բոլոր մտահոգություններով ես ի պաշտոնե ձեռնարկում եմ հնարավոր բոլոր միջոցները»,- ասաց Դավթյանը՝ վստահություն հայտնելով, որ արտահանձնումներ հանրությունն ի վերջո կտեսնի:
Միլենա Խաչիկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT