Երևան
12 °C
Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի դպրոցի «Արցախի հերոսներ» պաստառին Վիտալի Բալասանյանի և նախկին իշխանավորների նկարների վրա հայտնվել են «թուրք», «դավաճան» գրությունները:
«Խորը զայրույթով տեղեկացանք Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի դպրոցում «Արցախի հերոսներ» հուշատախտակի պղծման մասին: Երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բարձրաձայնում էր ազգային ավանդույթների, բարոյական և հոգևոր արժեքների պահպանման մասին, խորը գիտակցում էր այդ արժեքների կարևորությունը, որոնց կորուստը կործանարար և անդառնալի հետևանքներ կունենա մեր սերունդների համար: Այս արարքը կրկնակի նողկալի և վտանգավոր է, երբ այն կատարում է ուսուցիչը, որի առաքելությունն ապագա հայ մարդու դաստիարակությունն է: Նման արարքը վիրավորանք է ոչ միայն տվյալ անձանց, այլև բոլոր նրանց, ովքեր պայքարել են Արցախի ազատագրման համար: Կատարված սրբապղծությունը պետք է դառնա համաժողովրդական պարսավանքի առարկա»,- ասվում է Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի գրասենյակի տարարած հայտարարության մեջ:
Դրանում նաեւ պահանջ է ներկայացվում Կրթության, գիտության եւ սպորտի նախարարությանն ու իրավապահ մարմիններին՝ ուսումնասիրել կրթական օջախներում վանդալիզմ ծնող պատճառները, իսկ վանդալիզմ իրականացրած անձին ենթարկել ամենախիստ պատասխանատվության:
Արցախի Ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեցին, որ հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործի հարուցումը մերժվել է, սակայն տեղեկություն ունեն, որ Մարտունու շրջանի կրթության բաժնի կողմից նշված արարքը կատարած ուսուցչուհուն նկատողություն է տրվել:
Արցախի դատախազությունը, ի տարբերություն Բալասանյանի գրասենյակի, արարքը չի որակել «պղծություն» կամ «վանդալիզմ», և բավարարվել է ուսուցչուհու նկատմամբ վարչական տույժ նշանակելով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Վազգենաշենի համայնքապետ Անդրանիկ Բաբայանը: Նա ասաց, որ հուշատախտակի վրա գրառումներ կատարել է գյուղի պատմության ուսուցչուհին՝ Մաթևոսյան Մարուշը՝ աշակերտների ներկայությամբ. «Ինքն իր կատարած քայլը ճիշտ է համարում: Եվ էդպիսի մարդիկ էսօր ազգասիրություն են դաստիարակում: Ոստիկանապետն ամբողջ անձնակազմով եկավ-ներկայացավ, մեր թաղային տեսուչը համապատասխան գործերը կազմեց, դատախազությունն էլ ասաց՝ էստեղ քրեական բան չեմ տեսնում, թե սա վանդալիզմ չի. իբր թե օրենքով ոչ մի միջոց չունենք, որ ձեռք առնենք, 1500 դրամ տուգանք ենք առնում, վերջ»:
Անդրանիկ Բաբայանն ասաց, որ ուսուցչուհին Արտաշատից Վազգենաշեն է եկել 15 տարի առաջ սահմանամերձ գյուղերի վերաբնակեցման ծրագրով: Մոտ 10 տարի առաջ առանց պետության թույլատրությունը ստանալու բնակություն է հաստատել գյուղի տներից մեկում, ուր և ծնվել են նրա և իր առաջին ընտանիքից հեռացած նախկին ոստիկանապետի զույգ երեխաները: «Նրանց նմանները մեր ազգային հերոսների նկատմամբ նման բաներ են անում. ուրեմն հերոսներն արժանի են, հա՞: Նույն էդ մարդիկ են իրենց հնարավորություն տվել, որ գյուղում վերաբնակեցվել են, էսօր մեր դպրոցում դաս են տալիս: Էսօր էդ մարդիկ դառել են դավաճաններ-թուրքեր: Ուրեմն, մեր երկիրն էդպես պիտի պահե՞նք: Ահազանգը հենց հասավ վերև, նրան պիտի դպրոցից անմիջապես վռնդեին, գյուղից վռնդեին»,- ասաց Բաբայանը:
Վազգենաշենի դպրոցի տնօրեն Արմեն Ղայամյանը նշեց, որ արարքը վայել չէր ուսուցչուհուն: Այն հարցին, թե իր դիտարկմամբ՝ նման արարքի համար պե՞տք է հեռացնել դպրոցից, տնօրենն ասաց. «Դիմել եմ կրթության բաժնին, ամեն ինչ ներկայացրել եմ, եթե հարկ կհամարեն, թող իրենք հեռացնեն»:
«Սուտ է. դա դպրոցի հուշատախտակ չէր. դա ընդամենը մի կեղտոտ, ճմռթած թղթի կտոր էր, որ գտել եմ աղբի միջից՝ փոշոտ դարակի տակից՝ A4 ֆորմատից էլ փոքր: Ես չգիտեմ՝ ինչ է ասել Բալասանյանը, բայց այդ նույն հերոսների պաստառը՝ մեծ, պետության կողմից ուղարկված, արդեն մի տարի է, դպրոցի պատին փակցված է՝ վրան խզբզած, գրոտած, խաչ քաշած: Ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում, իմ գրությունը փոքր, ճմռթած թղթին միանգամից դարձավ պատմություն»,- ասաց ուսուցչուհին՝ ընդգծելով, որ դա տեսել է գյուղապետի կինը, որ դպրոցի փոխտնօրենն է, և նա է բարձրացրել այս աղմուկը:
Հարցին, թե իր գրությունն ինչ ուղերձ ուներ, նա պատասխանեց. «Ես միշտ փորձել եմ լինել ընդդիմադիր. այսքան բողոքում ենք, չի անցնում. հիմա սա էլ իմ՝ ուշադրություն գրավելու ձևն է: Ինչո՞ւ ինձ չկանչեցին ոստիկանություն՝ հարցնեին՝ ինչու եմ արել: Սովորել են՝ ինչ լինի, տուգանեն-անցնեն: Եթե մենք այսօր Մանվելին հանում ենք հերոս… նման հերոս է մեր գյուղապետը, որ կեղծել է այս ընտրությունները, որի ժամանակ ես էլ էի իմ թեկնածությունն առաջադրել՝ որպես համայնքապետի թեկնածու: Իսկ ինձ ասում էին՝ կնի՞կը պիտի մեզ ղեկավարի»: Նա նշեց, որ ցավ է ապրում, որ Արցախում լռեցվում են բոլոր ընդդիմադիր ձայները. «Հայաստանն առաջ է գնում, մենք դոփում ենք նույն տեղում»:
Գյուղապետի դիտարկմանը, որ պիտի շնորհակալ լինի Բալասանյանի նման մարդկանց, որոնց օգնությամբ հաստատվել է Արցախում՝ ուսուցչուհին արձագանքեց. «Երևանի Կոմիտասի փողոցում է գտնվում վերաբնակեցման ծրագրի գրասենյակը: Վերաբնակեցման հատուկ կոմիտե կա. գրանցվել եմ այնտեղ, ինձ այնտեղ ասել են՝ կրթված մարդ ես, կգնաս-կաշխատես: Եկել եմ, ինչպես մյուս վերաբնակիչները. Վիտալի Բալասանյանը կամ նման որևէ մեկն ինձ չի օգնել»:
Նշենք, որ վաղ առավոտից մենք չկարողացանք կապ հաստատել Վիտալի Բալասանյանի հետ և լսել նրա մեկնաբանությունը. նա ողջ օրը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին և պաշտոնական էջին գրված նամակին:
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի նկատմամբ վերաբերմունքը թե Հայաստանում և թե Արցախում կտրուկ փոխվել է նրա՝ վերջին շրջանում ծավալած քաղաքականության հետ կապված. նա ակտիվորեն քննադատում է Հայաստանի իշխանություններին:
Կարմեն Մարտիրոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT