Երևան
12 °C
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, թե հարուցված 10 քրեական գործերի շրջանակներում (որոնք, «ռեժիմի կարծիքով», առնչություն ունեն իր հետ) իրավապահներն արդեն 25 խուզարկություն են իրականացրել եւ մոտ 400 հոգու հարցաքննել: Փաստորեն, ըստ պրն Մինասյանի, իշխանություններն իր նկատմամբ ռեպրեսիաներ են իրականացնում, որովհետեւ ինքը «ռեժիմի մրցունակ ընդդիմախոս է», բայց իշխանությունները չեն հասկանում, որ կան մարդիկ, ովքեր գործել եւ գործում են օրենքի շրջանակներում: Ըստ նրա՝ «այս իշխանությունը ռեպրեսիաները սխալ ուղղությամբ է թիրախավորել, որովհետեւ, ի տարբերություն շատերի, առաջին օրվանից գիտեինք, թե իշխանությունը ինչի է ընդունակ»:
Հայտնի խոսք կա՝ «իմ լեզուն իմ թշնամին է»: Միքայել Մինասյանն ըստ էության ասում է, որ «ռեժիմն» իր դեմ որեւէ փաստ չի կարողանում հայտնաբերել, որովհետեւ ինքը հեղափոխության առաջին իսկ օրվանից գիտեր «գլխին գալիքը» (ի տարբերություն շատ շատերի, ովքեր չգիտեին եւ չհասցրեցին թաքցնել իրենց «տնտեսական գործունեության» հետքերը): Բայց ամենազավեշտալին նրա այն խոսքերն են, թե ինքը գործել եւ գործում է օրենքի շրջանակներում: Դե իհարկե: Ինքը, որպես փայլուն կրթություն ստացած երիտասարդ (ինչպես հարյուրավոր այլ երիտասարդներ) ինչ-որ ժամանակ զբաղվել է բիզնեսով, հետո պետական պաշտոններ է զբաղեցրել, բայց ինչքան աներոջ պաշտոնը բարձրացել է՝ այնքան իր հարստությունն ավելացել է, իսկ աներոջ՝ նախագահ դառնալուց հետո «օրենքի շրջանակներում» դարձել է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Հասկանալի է՝ զուտ պատահաբար, աներոջ գործոնը կապ չունի: Իսկ ահա հարուցված քրեական գործերի դեպքում՝ լավ էլ ունի: Ինքը նախկին նախագահի եւ ՀՀԿ առաջնորդի փեսան է, հետեւաբար՝ կարող է այդ քրեական գործերը գնահատել որպես քաղաքական հետապնդում:
Հիմա՝ որպես «ռեժիմի ընդդիմախոս» մրցունակ լինելու մասին: Իսկ ինչո՞վ է մրցունակ Միքայել Մինասյանը: Գուցե փայլուն ճանապարհ անցած քաղաքական գործի՞չ է, կամ գուցե ինչ-որ ազդեցիկ քաղաքական կուսակցությո՞ւն է ղեկավարում: Թե՞ Հայաստանի զարգացման այնպիսի ռազմավարություն է մշակել, որը միայն ինքը կարող է իրականացնել, եւ որը վայելում է հասարակության առնվազն մի ստվար հատվածի աջակցությունը: Նման բան, իհարկե, չկա: Միքայել Մինասյանի մրցունակությունն արտահայտվում է միայն գրեթե անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներով, որոնց շնորհիվ նա մի ամբողջ մեդիա-կայսրություն է ստեղծել (կամ «էժանով» գնել): Մի պահ պատկերացրեք՝ Միքայել Մինասյանը ֆինանսական ռեսուրսներ չունի: Ի՞նչ կմնա տակը: Բացարձակապես ոչինչ, քաղաքական «մրցունակության» առումով՝ զրո: Իսկ այդ ֆինանսական ռեսուրսները, մեծ հավանականությամբ, ստեղծվել են հենց հովանավորչության եւ կոռուպցիոն մեխանիզմների շնորհիվ (եթե անգամ հետքերն այնքան խնամքով են թաքցվել, որ, ինչպես աներն էր ասում, «թղթերով ամեն ինչ կարգին է»):
Փաստորեն շատ հետաքրքիր պատկեր է ստացվում: Ով նախկինում ամենաշատն էր թաթախված կոռուպցիոն գործարքներում եւ ամենամեծ հարստությունն էր կուտակել, այսօր որպես «ռեժիմի ընդդիմախոս» ամենամրցունակն է: Իշխանությունները, բնականաբար, փորձում են բացահայտել նախկինում կատարված հանցագործությունները, եւ իհարկե՝ սկսում են ամենախոշորներից: Արդյունքում՝ ստացվում է, որ իրավապահների թիրախում հայտնվում են «ռեժիմի ամենամրցունակ ընդդիմախոսները»: Իսկ ինչո՞ւ է այդպես:
Որովհետեւ չի կարելի քաղաքականություն մտնել կեղտոտ կամ առնվազն կասկածելի փողերով ու փորձել դրանց շնորհիվ «մրցունակ դառնալ»: Մուլտիմիլիոնատեր քաղհալածյալների առկայությանը որեւէ մեկը չի հավատում, առավել եւս՝ Հայաստանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT