Երևան
12 °C
ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է:

Մինչ ադրբեջանական մամուլը անասելի ոգեւորությամբ տարածում է լուրը, թե իրենք հասել են իրենց ուզածին՝ պարտադրելով հայերին հեռացնել հուշատախտակը եկեղեցու բակից, Արմավիրի հայկական համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հուշատախտակը հեռացվել է ժամանակավորապես՝ վերանորոգելու նպատակով, քանի որ առանց արվեստանոց տեղափոխելու այն հնարավոր չի եղել նախկին տեսքին վերադարձնել:

Ըստ պարոն Կարապետյանի, Արմավիրի քաղաքային իշխանությունները պարբերաբար պահանջել են հեռացնել հուշատախտակը եկեղեցու բակից՝ պատճառաբանելով, որ քաղաքային Դուման ունի օրենք՝ հուշատախտակների եւ հուշարձանների տեղադրման վերաբերյալ եւ այդ օրենքը պարտավորեցնում է, որ ցանկացած հուշարձան տեղադրվի միայն համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, իսկ Նժդեհի հուշատախտակը նման թույտվություն չի ունեցել:
Արմավիրի հայ համայնքի եւ եկեղեցու ղեկավարությունը այդ պահանջներին ի պատասխան, բազմիցս հակադարձել են, թե հողատարածքը, որի վրա կանգնած է եկեղեցին, հանդիսանում է մասնավոր սեփականություն եւ այնտեղ որեւէ բան կառուցելու կամ տեղադրելու համար թույլատվություն հարկավոր չէ, սակայն ապարդյուն, քանի որ Նժդեհի հուշատախտակի հարցը թեժացրել են հատկապես տեղի ազգայնական խմբավորումները:

Նամակը, որը եկեղեցու առաջնորդ Տեր Մակարը ուղարկել է տեղի քաղաքային խորհուրդ՝ հայտնելով, թե Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժված է, ունի մեկ նպատակ՝ թուլացնել լարվածությունը եւ մինչեւ վանդալիզմի ենթարկված հուշատախտակը կվերանորոգվի, համայնքի ղեկավարությունը կդիմի Արմավիրի քաղաքային Դումա՝ այս անգամ ստանալու համար այն թույլտվությունը, որը պահանջվում է օրենքով:
«Այդ հարցը, անկեղծ ասած, արդեն դուրս է եկել Արմավիրի շրջանակներից: Համայնքի ու եկեղեցու ղեկավարությունը արդեն անզոր են այն լուծել, քանի որ խնդիրը պետական մարմինների հարթությունում է: Մենք դիմել ենք եւ սփյուռքի գրասենյակի հանձնակատար Զարեհ Սինանյանին, եւ ՌԴ-ում ՀՀ դեսանությանը, եւ Արա Աբրահամյանին, ով խոստացել է անձամբ Վ. Պուտինի մոտ բարձրացնել հարցը: Մարիյա Զախարովան, ով պատասխանել էր ձեր հարցին, ասելով, թե Ռուսաստանում եկեղեցին եւ պետությունը անջատ են, իրականում մատնացույց է արել հարցի լուծման բանալին: Մեր պետական մարմինները պետք է հաշվի առնեն դա եւ լուրջ զբաղվեն այս խնդրով»,- եզրափակում է Գրիշա Կարապետյանը:
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
Ինչպես կարելի է գտնել աշխատանք e-work.am-ի միջոցով. տեսանյութ
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են, բանակցություններ վարել
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը
Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է
Վրաստանում ՀՀ դեսպանը և Գուրջանիի քաղաքապետը քննարկել են Դիլիջանի միջև համագործակցության հնարավորությունը
«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում
Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել. երեք մարդ է տուժել
Սևանում՝ հայտնի հանգստյան գոտու տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Երևանում «Ֆորդ» մակնիշի մեքենա է այրվել. մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈՒ-ի օրինական թիրախ. Արաղչի
Վարդենիսում ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը և հեղուկ գազի լիզքավորման սարքավորումը կապարակնքել են
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
Փրկարարները վիրավոր արագիլի ձագին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածները շարունակվում են 13 օր. Թրամփը առայժմ չի բանակցի Իրանի հետ նոր հրադադարի շուրջ
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է հերթական զեղծարարության մասին. ինչպես զգուշանալ
Ինչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյանը հիշեցրել է նախընտրական խոստումը
Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ. ՆԳՆ-ի հատուկ միջոցառումը
2026-ի առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով
Որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի՝ անկախ նրանից՝ օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում
Պաշտպանի բարձրաձայնած բազմաթիվ հարցեր ստացել են լուծումներ. Անահիտ Մանասյանն ամփոփել է այցը Սյունիքի մարզ
Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա և վարորդի մարմինը
Ինչպես են քրեական ոստիկանները ձերբակալում Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների հեղինակներին. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT