Զարեհ Սինանյանն առաջին անգամ այցելել է Օդեսայի հայ համայնք

Օդեսայում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցին պատրաստվել ու սպասում էին առանձնակի տրամադրությամբ: Հայ համայնքի հետ հանդիպումը զուգորդվեց մշակույթի տան 11 և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրման 24-ամյակների տոնական ծրագրով, որտեղ հայկականության մթնոլորտն ապահովեցին մշակույթի տան, կիրակնօրյա հայկական դպրոցի և մանկապարտեզի, վոկալ համույթի, գրական ստուդիայի, երիտասարդական ակումբի սաները:

Գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Զարեհ Սինանյանը նշեց՝ այս այցը ոչ միայն հնարավորություն էր՝ ծանոթանալու համայնքային կառույցների աշխատանքին, այլև տեսնելու հրաշալի հայ երիտասարդությանը, մեկ անգամ ևս վստահությամբ լցվելու, որ մեր հայությունը անկախ գտնվելու վայրից, իրոք, ամուր և ուժեղ է:

«Ես ինքս լավ հասկանում եմ՝ ինչ է նշանակում սփյուռքում լինել, շարունակել ապրել որպես հայ, չձուլվել: Գիտեմ, որ շատ հաճախ Ուկրաինայի հայ համայնքն իրեն ուշադրությունից դուրս է զգացել, որի համար անկեղծորեն ցավում եմ: Հավաստիացնում եմ ձեզ, որ դուք միշտ լինելու եք մեր ուշադրության կենտրոնում, հայրենիքը միշտ պատրաստ է օգնել, և այդ օգնությունն այլևս երկկողմանի պիտի լինի»,- շեշտել է հանձնակատարը: Նա նաև շնորհակալություն է հայտնել դպրոցի ուսուցչական անձնակազմին՝ սրտացավ և բարձր մակարդակով տարվող աշխատանքի համար:

«Հայրենիքը ձեզ շատ է սիրում, կարոտում է, միշտ ունեցել է և այժմ էլ ունի ձեր կարիքը, իմացեք, որ դուք միայնակ չեք»,- ամփոփել է իր խոսքը Զարեհ Սինանյանը:

Հանդիպմանը ներկա էին նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը, Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանը, այլ կառույցների ղեկավարներ, հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ: Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը պարգևատրվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատվոգրով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1949 դիտում

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ