Նախարարն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրին

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019 թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին: 
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ նա Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է, հարյուրավոր հոդվածների ու գյուտերի հեղինակ, «Origami World» տեսության և «Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակը: 
 
Նախարարը ողջունել է դոկտոր Կանադեին, շնորհավորել նրան բարձր պարգևի արժանանալու համար, նշել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է՝ ընդունելու տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխարհում տեխնոլոգիաների զարգացման մեջ։  
Նախարարը ներկայացրել է նորաստեղծ նախարարության գործունեության ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտի մեր երկրի առաջնահերթությունները, ծրագրերն ու նպատակները։ Նա տեղեկացրել է, որ նախարարությունն իր գործունեությունը ծավալում է էկոհամակարգի զարգացման, թվայնացման և ռազմարդյունաբերության ուղղություններով: Նախարարն անդրադարձել է ոլորտի հայ մասնագետների ներուժին, ընդգծել դեռևս խորհրդային տարիներին ռադիոֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ բնագավառներում հայ ինժեներների ձեռքբերումները: 
 
Հակոբ Արշակյանը նաև նշել է յուրաքանչյուր հայ ընտանիքի համար ուսման կարևորության մասին՝ ընդգծելով, որ կրթությունն ու տաղանդը մեր երկրի էկոհամակարգի կարևորագույն մասն են կազմում. Հայաստանը չունի գազ, նավթ, սակայն ունի տաղանդներ, որոնք կարող են զարգացնել տեխնոլոգիաները։
Նախարարը ներկայացրել է տեխնոլոգիական կրթության զարգացման հայկական մոդելը։ Նա նշել է, որ դպրոցական ծրագրերում շախմատի դասեր են ուսուցանվում, գործում են ռոբոտաշինության լաբորատորիաներ, բուհերում նոր ուղղություններ են զարգանում արհեստական բանականության, բլոկչեյն, իրերի ինտերնետ և մի շարք այլ ուղղություններով։ Կրթության որակը բարձրացնելու նպատակով ոլորտի հայտնի ընկերությունները մասնագիտական դասընթացներ են անցկացնում՝ պատրաստելով մրցունակ մասնագետներ: 
 
Նախարարը ճապոնացի գիտնականի հետ կիսվել է նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերով, մանրամասներ ներկայացրել «Ինժեներական քաղաքի», Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծված ինժեներական լաբորատորիաների՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում շատ արագ է զարգանում, տեխնոլոգիական ընկերությունների թիվը կտրուկ աճում է։ 
Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել՝ որպես մրցանակակիր իրեն ընտրելու համար, նշել, որ հիացած է և մեծ հարգանքով է վերաբերվում այն երկրին, որը ջանքեր է գործադրում՝ դառնալու տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն։
Գիտնականը նախարարի հետ կիսվել է տեխնոլոգիական կրթության Ճապոնիայի և ԱՄՆ ունեցած փորձով, մի շարք մանրամասներ ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերից, նշել, որ մեծ անհամբերությամբ է սպասում հայ ուսանողների հետ իր հանդիպմանը Պոլիտեխնիկական համալսարանում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1665 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս