Երևան
12 °C
Երեւանի ավագանու դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստի օրակարգում այսօր ընդգրկված էր միայն մեկ հարց: Քննարկվում էր մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված գումարը 271 միլիոն 797 հազար դրամով ավելացնելու նախագիծը, որն էլ ավագանու հավանությունը ստացավ:
Մինչեւ այս՝ Նոր տարվա միջոցառումների համար համայնքային բյուջեից հատկացված գումարը կազմել էր 54 միլիոն դրամ, որին գումարվել էր ՀՀ կառավարության՝ Երեւանի քաղաքապետարանին տրամադրած 271 միլիոն 797 հազար 100 դրամը: Արդյունքում 2020 թվականի ամանորյա ծախսերը կկազմեն 325 մլն 797 հազար 100 դրամ:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ելույթում փաստեց, որ իսկապես ունենալու ենք աննախադեպ Ամանոր, արվելու է աննախադեպ մեծ ծախսեր, քանի որ վերջին տարում տոնական ծախսերի համար նախատեսված գումարը չի գերազանցել 40-50 միլիոն դրամը:
«Նախորդ տարվա ամանորյա տոնածառը 75 հազար դոլարով ձեռք բերվեց: Այն ժամանակ բազմաթիվ շրջանակներում եւ հասարակության մեջ քննարկվեց այս հարցը, բայց մենք առանձնապես դժգոհություններ չհայտնեցինք: Հիմա ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին՝ շուրջ 750 հազար դոլար, երբ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:
Նա նաեւ հարցադրում արեց, թե ինչո՞ւ են երկաթյա կոնստրուկցիաներով ժամանակավոր կամրջի կառուցմանը նախատեսում ուղղել ավելի քան 40 մլն դրամ, եթե բազմաթիվ չլուծված խնդիրներ կան Երեւանում:
«Հնգամյա զարգացման ծրագրից հանել եք մի շարք վերգետնյա անցումների կառուցումը, որը խիստ անհրաժեշտ է: Երեւի թե հանել եք՝ գումար չունենալու համար, օրինակ, Մյասնիկյան պողոտայում, որտեղ սրված վիճակ է: Ունենք փլվող շենքեր, շենքը փլվում է մարդկանց վրա, մենք 320 մլն դրամ տալիս ենք (համայնքային բյուջեից), որ Նոր տարվա միջոցառումներ անե՞նք: Սա արդեն իսկապես ամենաթողություն է: Ուզում ենք, որ անցնի չքնաղ, բայց այդ գնո՞վ»,- ասաց նա: Նա մտավախություն հայտնեց, որ մյուս տարի էլ կարող է նախատեսված գումարը տասնապատկվել:
Թեհմինա Վարդանյանի ելույթի ընթացքում հնչեցրած հարցադրումները պարզաբանում չստացան: Ըստ կանոնակարգի՝ ելույթը պատասխան չի ենթադրում:
Ամանորի տոնական միջոցառումներին նախորդ օրն անդրադարձել էր նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ նշելով, որ միջոցառումներն այս տարի իրենց ձեւաչափով լինելու են աննախադեպ: «Այս տարի սպասվում է նաեւ զբոսաշրջիկների զգալի հոսք»,- ընդգծել էր նա:
Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ, դիմել էր աշխարհի բոլոր հայերին՝ հրավիրելով Ամանորն ու Սուրբ ծնունդը տոնել Հայաստանում:
Այս տարվա տոնական գլխավոր իրադարձությունը կլինի աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչի եւ նրա նվագախմբի համերգը Երեւանի Հանրապետության հրապարակում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT